Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 օգոստոս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

11:00-ին

Գյումրիում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Խոսքի ազատության սրահում (Գյումրի, Պուշկինի փ., 96, 25-րդ դպրոցի դիմաց)

Տեղի կունենա Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ, Open Government Partnership-OGP) շրջանակներում Հայաստանի 2014-2016թթ. ծրագրի քննարկում: Խոսք է գնալու այն մասին, թե ՀՀ քաղաքացիական հասարակությունը ինչ մասնակցություն ունեցավ այդ ծրագրի մշակմանը, ինչ առաջարկներ ներկայացրեց կառավարությանը, որոնք այդ առաջարկներից ներգրավվեցին ծրագրում,որոնք`ոչ,ինչ պատճառաբանությամբ, ինչ պարտավորություններ է ստանձնում կառավարությունը այս նոր ծրագրով: Կխոսվի նաեւ այն մասին, թե ինչ մասնակցություն կարող է ունենալ քաղաքացիական հասարակությունը ԲԿԳ-Հայաստան 2014-2016 թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը:Քննարկմանը ելույթ կունենան փորձագետներ Վարուժան Հոկտանյանը (Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն) եւ Լիանա Դոյդոյանը (Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ):

11:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են Ռազմիկ Ռոսրոն և հոգևոր հայր Նիկակին Յուխանովը: Թեմա` ասորիների ցեղասպանությունը Թուրքիայում, տարելիցին ընդառաջ:

12:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են Ռուբեն Բաբայանը (պրոֆեսոր) և հոգեբան Սամվել Խուդոյանը:Թեմա` սահմանից դուրս լարվածություն. հոգեբանական և սոցիալական կողմերը:

12:00-ին

«Զարկերակ»մամուլի ակումբում

Տտեղի կունենա Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի ասուլիսը: Թեման՝ Վերջին լուրերն Ադրբեջանից: Հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակն ու պատերազմ վերսկսկելու հավանականությունը:

17:30-ին

«Զվարթնոց»օդանավակայանում

Տեղի կունենա հանդիպում «Մանկական Նոր ալիք-2014» մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանի ծնողների և երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանի հետ, մեկնումից առաջ:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը