Օգոստոսի 2-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 օգոստոս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

10:30-ին

Կենտրոն վարչական շրջանում («Մալիբու» սրճարանի հարակից տարածք)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ տեղի կունենա գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառի վերաբացումը:

11:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովի և հոգեբան Աննա Բադալյանի ասուլիսը: Թեմա՝ «Լարված սահման: Դիվերսիոն ներխուժումներ: Հասարակության և բանակի հոգեբանական վիճակը վերջին դեպքերից հետո: Հակառակորդի հոգեբանական պատերազմն ու մեր պատասխանը: Որքանո՞վ է ճիշտ զոհված զինվորների մասին խոսելն ու դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

11:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Թեմա՝ «ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ»:

12:00-ին

«Պոստ Սկրիպտ» մամուլի ակումբում

«Սահմանում տիրող իրավիճակ. ելքի որոնումներ» թեմայի շուրջ կխոսի քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

12:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72, ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի 2-րդ հարկում)

Տեղի կունենա ասուլիս` «Սահմանային լարվածություն: Տարածաշրջանային իրադարձությունների հնարավոր զարգացումներ: Որտե՞ղ ենք թերացել:Ինչպիսի՞ն պետք է լինեն մեր հետագա քայլերը: Լուծման տարբերակներ» թեմայով: Հյուրերն են Շահումյան-Գետաշեն հայրենակցական միության անդամ, Ադրբեջանահայերի համագումարի համանախագահ Արարատ Ծատուրյանը, Հետախույզների վետերանների մության նախագահ, «Տիգրան Մեծ» աշխարհազորի հետախուզության հրամանատար Սուրեն Կարապետյանը և այլոք:

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Կկայան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանի ասուլիսը` «Զինծառայող կենսաթոշակառուների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող պարգևավճարների չափերի բարձրացման մասին»:

13:00-ին

«Մեգա թոյս» մանկական խաղալիքների խանութում

«Զանգակ» հրատարակչությունը հրավիրում է Լուիս Քերոլի «Ալիսը հայելու աշխարհում» նոր հրատարակության շնորհանդեսին: Երեխաներին այցելության կգա հեքիաթի հերոսուհի Ալիսը:

16:00-ին

Երևանի կայարանում

Կկայանա Հայաստանի Երկաթուղայինի օրվան նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցելու են՝ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը