Օգոստոսի 1-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 օգոստոս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի

Հյուրերն են Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, «Ռիմա թրավել» տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Ռիմա Խաչատրյանը և հանգստյան տան տնօրեն: Թեմա` «Հայկական տուրիզմի բազմազանությունը. ներգնա տուրիզմի նորովի մոտեցումները (ժամանցային, սպորտային, էքստրեմալ և այլն):

12:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի

Հյուրն է Հայաստանի ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը: Թեմա` «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարը: Արևմտյան Հայաստան կատարած վերջին ճամփորդության արդյունքները»:

12:00-ին

ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի մեծ դահլիճում

Տեղի կունենա մամուլի ասուլիս: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կամփոփի պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև կներկայացնի առաջիկա ծրագրերը:

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Հյուրն է գորգագետ, պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյանը: Թեմա` «Հայկական գորգագործության տեղն ու դերը համաշխարհային ասպարեզում. առկա հիմնախնդիրներ և զարգացման հեռանկարներ»:

12:15-ին

Երեվանի քաղաքապետարանի շենքի մոտից

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց կկատարի Ավան վարչական շրջանում:

13:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի

Հյուրերն են մանկագիր Երվանդ Պետրոսյանը և գրող-դերասանուհի Նաիրա Եդիգարյանը: Թեմա` «Մանկական գրականության խնդիրները Հայաստանում: Ն. Եդիգարյանի «Իմ տատիկ Թամթիմարիան» մանկական արկածային նոր գիրքը: Ի՞նչ թեմաներ են հետաքրքրում այսօրվա հայ մանուկներին, և որո՞նք են նրանց սիրելի հերոսները»:

15:00-ին

Առնո Բաբաջանյան համերգասրահում

Տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված Իսպանիայի դեղագործության թագավորական ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի ծննդյան 75-ամյակին:

15:30-ին

Նկարիչների միությունում

Տեղի կունենա Չինաստանի հայտնի ժամանակակից նկարիչների ցուցահանդեսին նվիրված քննարկում, որին ժամը 17:00-ին կհաջորդի ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկա կլինեն Չինաստանի դեսպանը, Չինաստանի նկարիչների միության նախագահը, Պեկինի ակադեմիայի պրոֆեսորներ, այլ դեսպաններ ու պատվավոր հյուրեր:

16:00-ին

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում

Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի հանդիսավոր բացումը` նվիրված ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ելույթ կունենան Վրաստանից` «Մակար Եկմալյան», «Ներսես Շնորհալի», «Աղբյուր», Իրանից` «Զվարթնոց», «Արարատ», ԱՄՆ-ից` «Կոմիտաս», Եգիպտոսից` «Արցախ», Սիրիայից` «Ովսաննա», ՌԴ-ից` «Ովսաննա», «Նորահրաշ», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Թուրքիայից` «Լուսավորիչ Դպրաց դաս», Արցախի պետական և Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբերը:

16:00-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

Կկայանա Համահայկական երգչախմբային փառատոնի բացման արարողությունը:

Հայերեն English Русский

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները հեռու են նրա իրական հնարավորություններից

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների

Քննիչը թույլատրել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ

ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է ճապոնացի դաշնակահար Սակուրա Նիշիոկային

ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք

Ճամբարակում ավտոճանապարհի սողանքային տեղամասերում իրականացվել են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ