Նա բազմագիտակ էր, ուներ ճշմարիտ կեցվածք ու նկարագիր. կյանքից հեռացել է Մարգարիտա Յախոնտովան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կյանքի 79-րդ տարում վախճանվել է թատերական քննադատ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովան: «Արմենպրես»-իփոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ ցավակցական խոսք գրելով ՀԹԳՄ կայքում:

«Կյանքից հեռացավ Երևանի ամենագեղեցիկ կանանցից մեկը, բարձր ինտելեկտի, նուրբ ճաշակի տեր, ազնիվ ու շիտակ անհատականություններից մեկը: Մենք կորցրինք բազմագիտակ, իր ճշմարիտ կեցվածքն ու նկարագիրն ունեցող Մարգարիտա Վիկտորովնային, ով մոտ 50 տարի ծառայեց հայ և ռուս թատրոններին, եղավ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական և Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների գրական մասի վարիչը, ՀԹԳՄ «Բարեկամություն» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, իր բազմաթիվ հոդվածներով զարդարեց հայ և ռուսալեզու մամուլը: Շնորհիվ խոր գիտելիքների, հրաշալի բեմազգացության՝ Մարգարիտա Յախոնտովան ճշգրտորեն էր վերարտադրում ռեժիսորական և դերասանական աշխատանքները, տալիս օբյեկտիվ գնահատականներ: Մեր թատերական կյանքն աղքատացավ մեկ անհատականությամբ ևս, մի գեղեցկություն էլ հեռացավ մեզանից: Հազար ափսոս»,-նշել է Հակոբ Ղազանչյանը՝ իր ցավակցությունը հայտնելով Մարգարիտա Յախոնտովայի ընտանիքին, դստերը՝ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀԹԳՄ քարտուղար, «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին:

«Արմենպրես»լրատվական գործակալության աշխատակազմը ցավակցություն է հայտնում հանգուցյալի ընտանիքի անդամներին, մերձավորներին:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն