Հուլիսի 31-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

31 հուլիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

11:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` «Ուկրաինական դասերը»` Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից»:

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

Բնության համաշխարհային հիմնադրամի (WF)հայաստանյան մասնաճյուղի տնօրենԿարեն Մանվելյանը ևՀՀ բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը կանդրադառնան վերջին տարիներին ՀՀ ԲՆ հետ համագործակցությամբ WWF-Հայաստանի կողմից իրականացված ծրագրերին, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված աշխատանքներին: Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 19-ին Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) տոնեց Հայաստանում գործունեության տասնամյակը:

12:00-ին

«Արմատ» մամուլի ակումբում /Տերյան 91, Կորյուն-Տերյան խաչմերուկ, Հակոբ Մեղապարտ տպագրատան շենք/

Տեղի կունենա ասուլիս: Թեմա` «Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի ու Կարմիր խաչի ներկայացուցիչների վրա կրակելու և այդ թեմայով միջազգային արձագանքների բացակայության հետևանքների մասին»: Բանախոս` քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան:

12:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի և տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի ասուլիսը: Թեմա` «Վերջերս կատարվել է հարցում «Արտագաղթի աշխարհագրությունը» խորագրով: Հարցումը կատարվել է 4400 մարդու և 100 բնակավայրի կտրվածքով: Հետազոտության արդյունքեր: Պատճառներ, հետևանքներ և անելիքներ»:

12:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72)

Տեղի կունենա ասուլիս` «Անպտղություն: Ի՞նչը կարող է դառնալ անպտղության հիմնական պատճառ: Արդյոք այն բուժելի՞ հիվանդություն է: Որքանո՞վ է մատչելի և արդյունավետ դրա բուժումը Հայաստանում: Ոլորտի ձեռքբերումները» թեմայով: Հյուրն է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, «Սեքսուալ առողջության պահպանություն» ՀԿ անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:

13:00-ին

«Ազդակ» լրագրողական ակումբում

Հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Թեմա` «Ներքաղաքական ամառ եւ սպասվելիք քաղաքական աշուն»:

13:30-ին

Երևանի քաղաքապետարանում

Տեղի կունենա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվի հանրակրթության, մշակույթի և տուրիզմի վարչությունների, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի բաժինների կողմից 2014թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունն ու վերը նշված ոլորտներում քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը:

14:00-ին

Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան` 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիր:Տեղի կունենա ծրագրի մեկնարկային մամուլի ասուլիսը, որին կմասնակցեն Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանը, «Պատասխան` 100 տարի անց» ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը, ծրագրի պատասխանատու քարտուղար Մեղրիկ Ճապաղջուրյանը և այլք:

16:00-ին

«Էրեբունի պլազա»բիզնես կենտրոնի «Էրեբունի»սրահում

Տեղի կունենա Շտապ օգնության տեղեկատվական վերլուծական համակարգի ներդրման պաշտոնական մեկնարկը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:

Հայերեն English Русский

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները հեռու են նրա իրական հնարավորություններից

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների

Քննիչը թույլատրել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ

ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ