Հուլիսի 30-ի միջոցառումների անոնս

10 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 հուլիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

11:00-ին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Կմեկնարկի «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցը ուսուցիչների համար։ Կմասնակցի շուրջ 30 ուսուցիչ` Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից։ Դասախոսություններ կկարդան անվանի մասնագետներ (Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության դոկտոր Ռուբինա Փիրումյան, պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարության, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյան)։

11:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

Թրաֆիկինգի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված թեմայի շուրջ կխոսեն ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիկինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը, «Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արզուման Հարությունյանը:

11:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի ասուլիսը: Թեմա` «Միտումները ժամանակակից աշխարհում: ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերները»:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի

Հյուրն է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Թեմա`«Սպասարկման ոլորտը Հայաստանում. խնդիրները, որակը, կուլտուրան: Փողոցային առևտուրն ամռանը. որքանո՞վ են պահպանվում հիգիենայի և անվտանգության կանոնները»:

11:00-ին

«Նոյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա ասուլիս՝ «Ներդրումային խոչընդոտները Հայաստանում» թեմայով։ Բանախոսներ. Գագիկ Մակարյան`Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, և Միսակ Թեբելեկյան `«Միթեփ» ընկերության հիմնադիր-տնօրեն:

11:15-ին

ՀՀ փաստաբանների պալատի շենքի մոտից (Զաքյան 3)

Կմեկնեն Արմավիրի մարզ` Էջմիածին, որտեղ կկայանա Տարածքային համակարգի գրասենյակի բացման արարողությունը:

11:30-ին

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ալեք Մանուկյան» սրահում (Բաղրամյան 40, նոր մասնաշենք)

Կկայանա «Հայաստանը` գիտելիքի հանգրվան» խորագրով հանդիպում։Հայաստանի զարգացման հեռանկարները կներկայացնեն և «Լույսի» ուսանողների ու կամավորների համայնքին ներշնչող խոսքով հանդես կգան` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, «Լույսի» կրթական խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանը, «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը, «Լիվինգ արտ լաբորատորիայի» հիմնադիր և գլխավոր տնօրեն Ֆլորան Ազիոսմանովը, ԵՊԳԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը, «Շիրակ տեքնելեգիս» ընկերության ղեկավար Ավետիք Եսայանը, Հարվարդի համալսարանից Խաչիկ Կարամանուկյանը: Հանրությանը կներկայացվեն «Լույս» հիմնադրամի ու ֆրանսիացի մասնագետների նախաձեռնությամբ Գյումրիում ստեղծված աշխարհում առաջին «կենդանի զարդերը»:

12:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբի /Արշակունյաց 2/

Հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա կխոսի Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական հարցերի շուրջ, կանդրադառնա նաև հայ-ադրբեջական սահմանում տիրող իրավիճակին:

12:00-ին

«Տեսակետ» ակումբում

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կխոսի «Տարածաշրջանային վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները» թեմայով:

12:00-ին

ՀՀ առևտրա- արդյունաբերական պալատում (Խանջյան 11)

Կկայանա Երևանի և Լիտվայի Հանրապետության Ալիտուս քաղաքի գործարարների հանդիպումը։ Համագործակցության ոլորտներն են սննդարդյունաբերությունը, տրանսպորտային ծառայությունները և լոգիստիկան, բուժտեխնիկան, պլաստիկ արտադրությունը, անշարժ գույքի վարձակալումը և վաճառքը, նոր տեխնոլոգիայով թռչնաբուծությունը և այլն։

12:00-ին

«Ուրբաթ» ակումբում

Կկայանա ասուլիս, որի հյուրերն են Հ.Մ.Ը.Մ. Կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանը (Հայաստան), Հ.Մ.Ը.Մ. Կենտրոնական վարչության անդամ Կարպիս Գապասագալյանը (Լիբանան), Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ» ատենապետ Օշին Փիրումյանը եւ Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 10–րդ բանակումի ընդհանուր խմբապետ Վաչե Նաջարյանը:

Թեմա` «Հուլիսի 31–ից օգոստոսի 9-ը կայանալու է Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 10–րդ հոբելյանական բանակումը, որին մասնակցելու են 728 Հ.Մ.Ը.Մ.-ականներ աշխարհի 17 երկրներից: ՀՄԸՄ բանակումի այս տարվա օրակարգի, առաջաբանի, գաղափարախոսության եւ այլ մանրամասների մասին կպատմեն բանախոսները:

12:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում

Կկայանա ասուլիս, որի հյուրերն են ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության ԱԻ արձագանքման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը եւ «Քանկոր» սիրտ-անոթային ԲԿ-ի բժիշկ-սրտաբան, Հայաստանի եւ Եվրոպայի սրտաբանների ասոցիացիայի անդամ Վահե Սարգսյանը: Թեմա «Եղանակային փոփոխությունները, դրանց հետեւանքները մարդկանց առողջության եւ բնության վրա»:

12:00-ին

«Անալիտիկ» կենտրոնի

Հյուրն է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) իրավաբան Գևորգ Հայրապետյանը: Թեմա` «Վերջին 4 ամիսներին ԻԱԿ-ի «Սև ցուցակի» տվյալները. ո՞ր քաղաքական գործիչներն ու մարմիններն են հայտնվել այդ ցուցակում: Ի՞նչ բողոքներ է ստացել կենտրոնը լրատվամիջոցներից»:

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում /Սարյան 22/

Տեղի կունենա հեղինակավոր «Մանկական Նոր ալիք» մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Դավիթ Վարդանյանի, նրա երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանի և պարուսույց Քրիստինե Հովակիմյանի մամուլի ասուլիսը:Թեմա` «Դավիթ Վարդանյանը օրեր անց կմեկնի Ղրիմ` մասնակցելու հեղինակավոր մրցույթին: Ինչպե՞ս է պատանին պատրաստվում մրցույթին, ի՞նչ երգեր է կատարելու և ի՞նչ ակնկալիքներ ունի»:

18:30-ին

Անգլիական այգում

Տեղի կունենա իրազեկման բարձրացման միջոցառում` միտված լսողության խնդիրներ ունեցող անձանց համայնքի, նրանց մշակույթի, հեռանկարների ներկայացմանը և երկխոսության խթանմանը լսող ու խուլ անձանց միջև: Միջոցառմանը նախատեսվում է ցուցադրել «Երկու ճանապարհ» ֆիլմը, որը ներկայացնում է լսողության խնդիրներ ունեցող երկու անձանց կյանքի պատմությունը: «Դիալոգ» կենտրոնը ստեղծվել է 2008 թվականին` Եվրոպական Միության և Սոցիալական օգնության հայկական միության (Ֆրանսիա) ֆինանսավորմամբ իրականացված «Խուլեր. երկխոսությունը հնարավոր է» ծրագրի շրջանակում:

18:30-ին

Հայ Ավետարանչական կենտրոնում (Մ.Բաղրամյան 18)

Տեղի կունենա hանդիպում «Բոսթոն Գլոբ» (The Boston Globe) թերթի ամերիկահայ լրագրող և Բոսթոնի համալսարանի (University of Boston) լրագրության դասախոս Ջուլիետ Փենինգթոնի (Juliet Pennington) հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվելու և քննարկվելու են հետևյալ հարցերը. ինչպիսի՞ն է թերթերի ապագան էլէկտրոնային աշխարհում: Ի՞նչ քայլերի են գնում ԱՄՆ-ի թերթերը գոյատևելու և արդիական մնալու համար: Լրագրողների դժվարություններն ի դեմ սոցիալական մեդիայի և համացանցի, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է լրագրողի դեր ստանձնել: Ինչպե՞ս են լուսաբանում Ցեղասպանությունը ԱՄՆ-ի ԶԼՄ-ները:

19:00-ին

«Նարեկացի» արվեստի միությունում

Լեհաստան-Հայաստան մշակութային կապերի շրջանակներում կկայանա դասախոսություն` նվիրված լեհահայ գաղութի արտասովոր նկարիչ Թեոդոր Աքսենտովիչին: Ներկայացնում է արվեստագիտության մագիստրոս Սոնա Խեչիկյանը:

Հայերեն English Русский

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի և համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք բացահայտելու մասին

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով կալանավորվել են Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին

ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

Եվրոպական ինդեքսներ - 02/07/26

Ամերիկյան ինդեքսներ - 02/07/26