Հուլիսի 29-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

29 հուլիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում

Կկայանա «Օրաքլ» (Oracle) օգտատերերի հայկական խմբի առաջին մեծ կոնֆերանսի պաշտոնական բացման արարողությունը:ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կայացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրումների համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի կողմից կշնորհվի Գերազանցության պատվոգիր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, իսկ ՀՀ կառավարության կողմից` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին: Կոնֆերանսի ընթացքում կհայտարարվի Տվյալների բազայի և Java օգտատերերի հատուկ խմբերի ստեղծման մասին: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք գրանցվել www.ougarm.am կայքում

11:00-ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում /Սարյան 22/

Տեղի կունենա նիստ` նվազեցվելու են «ԱրմենԹել» ընկերության կողմից մատուցվող որոշ ծառայությունների սակագները:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրերն են պատմաբան, «Զորավար» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Տիգրան Պետրոսյանցը և պատմ. գիտ. թեկնածու, «Արամ Մանուկյան» մենագրության հեղինակ Արմեն Ասրյանը: Թեմա` «Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի բնակարանի պահպանության խնդիրը և տուն-թանգարանի ստեղծման վերաբերյալ առաջարկը: Արամ Մանուկյանի 135-ամյակի առթիվ դիմում Հայաստանի իշխանություններին»:

12:00-ին

«Մեդիա կենտրոնում»

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ տեղի կունենա քննարկում՝ «Հայ-վրացական հարաբերությունները ներկա փուլում. Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպի հնարավոր ազդեցությունը ազգամիջյան հարաբերությունների վրա»թեմայով: Քննարկմանը մասնակցելու են քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, փորձագետ Ջոնի Մելիքյանը: Թբիլիսիից տեսազանգի միջոցով կապ կհաստատեն Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գեորգի Գվիմրաձեն, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Արսեն Խառատյանը:

13:00-ին

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

Կկայանա Ռուսաստան-Հայաստան-Վրաստան-Մոլդովա տեսակամուրջ` «Եվրասիա. դիմակայություն Արևմուտքին կամ զարգացման արդյունավետ ուղի» թեմայով։

13:30-ին

«Մեդիա կենտրոնում»

Տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Հեպատիտի դեմ պայքարը Հայաստանում, խնդիրներ, լուծման ճանապարհներ» թեմայով: Ասուլիսին մասնակցելու են հեպատիտով ապրողներ՝ Արթուր Մանվելյանը և Թորգոմ Բադալյանը, «Նորք» հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը, «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը: Ասուլիսի մեկնարկին զուգահեռ՝ ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ տեղի կունենա ակցիա, որն ուղիղ կհեռարձակվի «Մեդիա կենտրոնի» սրահում: Ասուլիսի ավարտին ակցիայի մասնակիցները նամակ կհանձնեն Առողջապահության նախարարությանը: Նամակով ներկայացվելու են առաջարկներ` ոլորտում անհրաժեշտ և անհետաձգելի փոփոխությունների վերաբերյալ:

14:00-ին

Երևանի քաղաքապետարանում

Տեղի կունենա Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում 2014թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը