Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 հուլիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

11:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72)

Տեղի կունենա ասուլիս` «Կաթը Հայաստանի համար կարող է դառնալ «սպիտակ ոսկի»: Ի՞նչ խնդիրներ կան կաթնամթերքի ոլորտում: Ի՞նչ են ցույց տվել ուսումնասիրությունները, և արդյոք մոտ ապագայում Հայաստանում կաթի դեֆիցիտ կարո՞ղ է լինել: Լուծման տարբերակներ» թեմայով: Հյուրն է սոցիոլոգԱհարոն Ադիբեկյանը:

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

«Սոցիալական վիճակը` նևրոզների խորացման պատճառ» թեմայի շուրջ կխոսի «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարիքային և մանկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը:

11:30-ին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից

Կմեկնեն Արզնի, որտեղ եկեղեցու «Հավատամք» հոգևոր միությունը և «Երևան Ջուր» ընկերությունը Պայծառակերպության` Վարդավառի տոնին ընդառաջ կազմակերպում են միջոցառում: Կօրհնվի Երևան խմելու ջուր մատակարարող Արզնի ջրաղբյուրը, այնուհետեւ տեղի կունենա տոնին վերաբերող ասուլիս` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ: Վերադարձը` ժամը 14:00-ին:

12:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրերն են Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը և Նոր Նորքի Ս.Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Թեմա` «Վարդավա՞ռ, թե՞ Քրիստոսի Պայծառակերպություն: Տոնի եկեղեցական և ժողովրդական խորհուրդները: Ի՞նչ է «խնձորի պասը», ինչպե՞ս ենք նշել Վարդավառը դարեր առաջ, և ո՞ր ծեսերն են կենցաղավարում մեր օրերում»:

13:00-ին

«ԷկոԼուր» մամուլի ակումբում

Տեղի կունենա լրագրողներ Թագուհի Ասլանյանի և Արմինե Սիմոնյանի նախաձեռնությամբ քննարկում` նվիրված Հայաստանում այլընտրանքային վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Քննարկումը կազմակերպվում է էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացումներին ընդառաջ` ամենամյա թանկացումների հետևանքներից խուսափելու համար այլընտրանքներ փնտրելու նպատակով:

13:00-ին

Արարատի մարզի Նորաբաց գյուղում

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի գյուղի նորակառույց եկեղեցու Սուրբ Սեղանը: Մասիսի Ս.Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Աշոտ քահանա Սաֆարյանի ձեռամբ առաջին անգամ կմատուցվի Սուրբ Պատարագ: Հավարտ Ս.Պատարագի եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում և սիրո ճաշի սեղանին կմատուցվի մատաղ:

13:00-ին

Երեւանի «Օքսֆորդ. Գրափունջ» գրախանութում

«Զանգակ» հրատարակչությունը հրավիրում է գրող, դերասանուհի Նաիրա Եդիգարյանի «Իմ տատիկ Թամթիմարիան»մանկական արկածային գրքի շնորհանդեսին: Հեղինակըփոքրիկների համարեւնրանցմասնակցությամբ պատրաստելէբեմադրություն հեքիաթի մոտիվներով, որը կներկայացվի շնորհանդեսի ընթացքում:

14:00-ին

«Մադագասկար» սրճարանում (Բաղրամյան 19/1)

Տեղի կունենա փոքրիկ երգչուհի Մերի Քոչարյանի «Չի կարելի» երգի շնորհանդեսը, որի հեղինակներն են` Մերի Քոչարյանը, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, Գրիգոր Կյոկչյանը: Երգը ներկայացված է «Մանկական եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան ընտրական փուլին:

19:00-ին

Կարապի լճի տարածքում

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կազմակերպում է հանրային միջոցառում «Ուժեղ կանայք, ուժեղ հասարակություն» խորագրով; Ակցիայի անցկացման վայրում լինելու են 6 սեղանիկներ, որոնցից յուրաքանչյուրի մոտ անցկացվելու են հետաքրքիր և զվարճալի խաղային վարժություններ, ինչպես նաև բաժանվելու ենտեղեկատվական թռուցիկներ:

20:00-ին

«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում

«Երաժշտության կասկադ» ծրագրի շրջանակում ՊԻԿ մշակութային նախագիծը ներկայացնում է Old band էթնիկ խմբի համերգ-ներկայացումը. բեմադրող ռեժիսոր` Սամվել Թադեւոսյան:

20:00-ին

«Պանորամա» լաունջ-բարում (Գրիգոր Լուսավորիչ 7, 7-րդ հարկ, «Երևան Պլազա» բիզնես կենտրոն)

Տեղի կունենա Selfie with Yerevan երեկույթ` նվիրված «Երևան» ամսագրի ծննդյան տարեդարձին:

Հայերեն English Русский

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները հեռու են նրա իրական հնարավորություններից

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների

Քննիչը թույլատրել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ

ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է ճապոնացի դաշնակահար Սակուրա Նիշիոկային

ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք

Ճամբարակում ավտոճանապարհի սողանքային տեղամասերում իրականացվել են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է