Հուլիսի 25-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 հուլիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

11:00-ին

«Հայացք» մամուլի ակումբում

Հյուրերն են Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնողները. երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ գիտնական Արա Ավագյանը, ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) սուզորդներ Ստեփան Կոջայանը (Ֆրանսիա), Կլոդ Թուլումջանյանը (Մարսել) և ՍՀՍՀԿ -ի տեխնիական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանը: Թեմա` «Սևանա լճի ստորջրյա հինգերորդ ֆրանս-հայկական գիտարշավի նպատակներն ու արդյունքները, Սևանա լճի ստորջրյա մասում նոր տեսարժան վայրերի բացահայտում, Սևանա լճի հատակում նոր ճեղքվացքի հայտնաբերում»:

11:00-ին

«Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնի «Էրեբունի» սրահում

Տեղի կունենա «Ոչ ֆորմալ մասնագիտական ուսուցում մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների համար» դրամաշնորհային ծրագրի ավարտական շնորհանդեսը:

11:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

Հյուրերն են վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական ասնամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը եւ «Բարեկամություն» անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանը: Թեմա` «Վաստակավոր կոլեկտիվՀայաստանի պարարվեստի «Բարեկամություն»պետական համույթը իր անզուգական ելույթներով բարեկամության նորանոր կամուրջներ է ստեղծում` Ֆրանսիայի և Իսրայելի հետ:

11:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի և հոգեբան Աննա Բադալյանի ասուլիսը` «Անչափահասների սեռական դաստիարակության հիմնախնդիրները մեր երկրում: Հանգստյան շրջանում, երբ երեխաներն ավելի շատ ժամանակ ունեն` ինչպե՞ս պաշտպանել դեզինֆորմացիայից: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել սխալ տեղեկութունները: Ճամբար և սեռական դասիրակություն: Խորհուրդներ ծնողներին ու դեռահասներին» թեմայով:

11:30-ին

«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը Beeline-ի հովանավորությամբ սկսում է «Ամառային քանդակների պարտեզ» նոր կրթական ծրագիրը:

12:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա մամուլի ասուլիս` «Լիսաբոնյան հնգյակ` 31 տարի անց. նոր մանրամասներ և փաստեր, միջազգային և հասարակական կարծիքներ ու գնահատականներ» թեմայով: Բանախոսներ. ռեժիսոր, սցենարիստ,Արցախյան պատերազմի մասնակիցՍամվել Թադևոսյան, ով կանդրադառնա նաև հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ներկայիս ձևերին, եւ պատմաբան Սիմոն Գաֆարյան:

12:00-ին

«Հայացք» մամուլի ակումբում

Հյուրն է «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը:Թեմա` ««Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը մեկ տարեկան է. կուսակցության դերը քաղաքականության մեջ. օրենսդրական փաթեթ, որը կներկայացվի ԱԺ բոլոր խմբակցություններին»:

12:00-ին

ՀՀ առողջապահության նախարարության դահլիճում

Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Հեպատիտի միջազգային օրվան։

12:00-ին

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կայանալիք, հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի«Կրակե օղակ»օպերայի արցախյան պրեմիերային: Այն նվիրվում է Արցախի Անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:

12:00-ին

«Հենարան» ակումբում

Կկայանա մամուլի ասուլիս: Թեմա` «Վերջերս Ռիգայումկայացած Երգչախմբերի համաշխարհային8-րդխաղերում «Փարոս» կամերային երգչախմբի հաջողությունները»: Բանախոսներ. «Փարոս»կամերային երգչախմբիխմբավար Րաֆֆի Միքայելյան, «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն և«Ունիսոն» ՀԿգործադիրտնօրեն Արմեն Ալավերդյան:

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Հյուրն է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Թեմա` «2014թ. Հայաստանում գինեգործության զարգացման նախադրյալները»:

12:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը կխոսի «Վարդավառի»

տոնի պատմության և նշանակության մասին:

12:30-ին

«Մեդիա կենտրոն»-ի սրահում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը կներկայացնի էլեկտրոնային լրատվամիջոցներում ՀՀ դատական համակարգին առնչվող հրապարակումների իրենց իրականացրած ուսումնասիրության արդյունքները:

13:00-ին

«Արմատ» մամուլի ակումբում

Թուրքագետ Արեստակես Սիմավորյանը կխոսի Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գործնական քայլերի և Թուրքիայի կողմից թուրքախոս պետությունների, ՀԱՊԿ անդամ թուրքակխոս պետությունների ու թյուրքական սփյուռքի ներգրավվածությանը հարյուրորդ տարելիցին ընդառաջ ծրագրերում, թուրքական գիտական ու քաղաքական շրջանակների ծրագրերի մասին:

13:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

ԹուրքագետԱրտակ Շաքարյանը և Հակոբ Չաքրյանը կանդրադառնան Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին, թեկնածուների ծրագրերում հայ համայնքին անդրադարձ լինել-չլինելուն, և թե ում կտա նախապատվությունը հայ համայնքը:

16:00-ին

ՀՀ սփյուռքի նախարարությունում

Տեղի կունենա Մխիթարյան միաբանության` Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման 180- ամյակին նվիրված միջոցառում: Ողջույնի խոսքով հանդես կգա նախարար Հրանուշ Հակոբյանը: Սևրի կենտրոնի 180-ամյա գործունեության համառոտ պատմությունը կներկայացնի Սևրի կենտրոնի տնօրեն, Մխիթարյան միաբանության անդամ Հարություն վարդապետ Պզտիկյանը: Միջոցառմանը կցուցադրվի նախարարության պատվերով նկարահանված` Սևրի կենտրոնի 180-ամյա պատմությունը ներկայացնող տեսաֆիլմ, տեղի կունենա կենտրոնի պատմությունը լուսաբանող լուսանկարների, գրքերի և Մխիթարյանների վարժարանների նշանավոր սաների մասին արխիվային այլ նյութերի ցուցադրություն: Կհնչեն Մխիթար Աբբահոր շարականներ:

18:00-ին

Երեւանի Կապույտ մզկիթի դահլիճում

Տեղի կունենա «Պաղեստինի հարցը ողջ մարդկության հարցն է» խորագրով համաժողով:

18:30-ին

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում /Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ/

ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից գործընկեր կազմակերպության հայտարարած` «Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում» անվանակարգով դրամաշնորհի շրջանակում, «Հասարակություն եւ մշակույթ» ՀԿ-ն կազմակերպում է հանդիպում Թուրքիայի Հոպա քաղաքից Երևան այցելած համշենահայ մտավորականների հետ: Համշենցի մտավորականները կներկայացնեն արդի ժամանակաշրջանում համշենահայությանը հուզող խնդիրները և կպատասխանեն հարցերին:

20:00-ին

Հայկական ջազի եվ էստրադայի աստղերի ճեմուղիում /Տերյան 76/

Կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի աստղի հանդիսավոր բացումը: Միջոցառման ընթացքում տեղի կունենա Հանրային ռադիոի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի տոնական համերգը (դիրիժոր, գեղ.ղեկավար Երվանդ Երզնկյան): Հայկական ջազի եվ էստրադայի աստղերի ճեմուղիում մինչ այդ տեղադրվել են Արտեմի Այվազյանի, Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Աճեմյանի և Էդգար Հովհաննիսյանի աստղերը:

20:00-ին

Մոսկովյան 31 հասցեում

Կկայանա Հայաստանում ամենամեծ «Freedom» ակումբի բացման արարողությունը: Հյուրերի ցանկում ընդգրկված են Հայաստանի հայտնի երգիչներ, մշակութային և հասարակական գործիչներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ:

Հայերեն English Русский

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի և համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք բացահայտելու մասին

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով կալանավորվել են Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին

ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

Եվրոպական ինդեքսներ - 02/07/26

Ամերիկյան ինդեքսներ - 02/07/26