Օպերային թատրոնը Սանկտ Պետերբուրգում ներկայացնում է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը. ՈՒՂԻՂ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում ներկայացնում է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մարիինյան թատրոնի պաշտոնական կայքը, երեք գործողությամբ բալետը հնարավոր է դիտել նաև ուղիղ հեռարձակմամբ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը ղեկավարում է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը: Գայանեի դերում հանդես է գալիս Սյուզաննա Փիրումյանը, Արմենի դերում՝ Սևակ Ավետիսյանը, իսկ Գիքոյի դերը կատարում է Արմեն Գևորգյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն ավելի վաղ տեղեկացրել էր թատրոնի պետերբուրգյան շրջագայությունների մասին՝ նշելով, որ միջոցառումների տոմսերն ամբողջությամբ սպառվել են:

«Մենք շատ կարևոր հյուրախաղեր ունենք, քանի որ այս ամիս պետք է մեկնենք Սանկտ Պետերբուրգ՝ մեզ հետ տանելով մեր ազգային բալետը՝ «Գայանե»-ն: Բոլորս էլ հասկանում ենք, որ պատասխանատվությունը մեծ է, որովհետև Սանկտ Պետերբուրգը բալետի համաշխարհային մայրաքաղաքն է, ամենուժեղ բալետային դպրոցն ունի, և մենք շատ մեծ «քննություն» ենք հանձնելու այնտեղ: Հույս ունեմ, որ շատ բարձր մակարդակով կանցնի»,-նշել էր Արզումանյանը:

Մարիինյան թատրոնը Ռուսաստանի և աշխարհի ամենահայտնի և խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկն է: Թատրոնը հիմնադրվել է 1738 թվականին` Եկատերինա Մեծ կայսրուհու հրամանով` մի շենքում, որը հետագայում վերափոխվեց Պետերբուրգի կոնսերվատորիայի: Մտել է Ռուսաստանի կայսերական թատրոնների կազմի մեջ:

Թե ինչպես է մեր բալետային խումբը ներկայանալու Մարիինյան թատրոնի բեմում, կարող եք հետևել mariinsky.tv կայքում՝ ուղիղ հեռարձակմամբ:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան