Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 հուլիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

11:00-ին

«Ելակետ»մամուլի ակումբում

Տեղի կունենա ասուլիս`«PayPal-ը արդեն հասանելի է Հայաստանում»թեմայով:PayPal հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է հեշտությամբ կանխիկացնել, ինչպես նաև փոխարկել հայկական էլեկտրոնային դրամի` իդրամի: Ասուլիսի բանախոսներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը,«Իդրամ» ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանը, զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը: Paypal-ը արդեն հասանելի է Idram-ի միջոցով:

11:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

Հյուրն է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովաննիսյանը: Թեմա` «Վարորդ-ճանապարհային ոստիկան խնդիրների սրացումը տարվա առաջին կիսամյակում. 6 ամիսների ամփոփ վիճակագրություն»:

12:00-ին

Արմավիր քաղաքում, «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում

«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ կանցկացվի քննարկում` կուտակային կենսաթոշակի նոր համակարգի ներդրման, առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների շուրջ:

Քննարկմանը մասնակցելու են իրավաբանԱրա Ղազարյանը, տնտեսագետՍուրեն Պարսյանը, ինչպես նաև Արմավիրի երիտասարդության ներկայացուցիչները:

12:00-ին

«Հայացք» մամուլի ակումբում

Հյուրն է «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:Թեմա` «Ներքին և արտաքին քաղաքական զարգացումներ»:

12:00-ին

«Ուրբաթ» մամուլի ակումբում

Հյուրն է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Թեմա` «Առողջ եւ անվտանգ սննդի հիմնախնդիրը. ո՞ւմ մասնագիտական գնահատականներով ու եզրակացություններով առաջնորդվել սնունդ ընտրելիս: Սննդի որակի վատթարացումը` թանկացումներով պայմանավորված: Այլ կերպ ասած` թաքնված եւ բացահայտ թանկացումներ»:

13:00-ին

«Արմատ» մամուլի ակումբում

Թուրքիայի Հոպա քաղաքից Հայաստան ժամանած համշենահայեր Ասլան Ջանջը և Ռեմզի Գեդիքը կխոսեն համշենահայերին հուզող խնդիրներից, ինչպես նաև կանրդրադառնան վերջերս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման` Հոպայում ծրագրած միջոցառման չկայանալու պատճառների մասին:

14:00-ին

Երևանի քաղաքապետարանում

Տեղի կունենա Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվի 2014թ. ծրագրերով բնապահպանության, կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, սոցիալական ապահովության ոլորտներում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը:

18:30-ին

«Մոսկվա» կինոթատրոնի «Մոնրո» սրճարանում («Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկ)

Տեղի կունենա Վահէ Պէրպէրեանի ներկայացումը Հայաստանում:Ներկայացումից առաջ տեղի կունենա մեդիա-բրիֆինգ Վահէ Պէրպէրեանի հետ:

Հայերեն English Русский