10 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
22 հուլիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
11:00-ին |
«Զարկերակ» մամուլի ակումբում |
Տեղի կունենա ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ասուլիսը: Թեման` ԱԻՄ-ը ուղերձով կդիմի ՀՀ նախագահին: Քաղաքականություն և ամառ: Աշնանային կանխատեսումներ: Ինչու է ձգձգվում Եվրասիական միությանը միանալու պայմանագրի ստորագրումը: |
|
11:00-ին |
«Ֆորում» ակումբում /Արշակունյաց 2/ |
ԵՄ Հայաստանի անդամակցության շուրջ կխոսի «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենԳագիկ Հարությունյանը: |
|
11:00-ին |
«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72) |
Տեղի կունենա ասուլիս «Սահմանային լարվածություն: Տարածաշրջանային իրադարձությունների հնարավոր զարգացումներ: Է.Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ» թեմայով: Հյուրն է Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը: |
|
11:00-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը և Երևանի Ավագանու անդամ, «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանը կխոսեն քաղաքային տրանսպորտի խնդիրներից: |
|
11:00-ին |
«Արմատ» մամուլի ակումբում /Տերյան 91, Կորյուն-Տերյան խաչմերուկ, Հակոբ Մեղապարտ տպագրատան շենք, հեռ.077817367/ |
Տեղի կունենա ասուլիս: Թեմա. «Տուրիստական գործակալությունների խաբուսիկ գովազդները. ինչպես պատասխանատվության ենթարկել իրենց սպառողներին խաբող գործակալություններին ու ինչպես պաշտպանել հայ զբոսաշրջիկների իրավունքները»: Բանախոսներ. պրոֆեսոր Սամվել Խուդոյան և «Ի Էլ Էլ» իրավաբանական գրասենյակի իրավաբանը: |
|
11:30-ին |
«Մեդիա կենտրոն»-ում |
Տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի մամուլի ասուլիսը: |
|
11:30-ին |
«Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում (Երևան, Աճառյան 31) |
Կկայանա «Արեալ» գծային արագացուցչի բացման արարողությունը: Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ՀՀ ԿԳ նախարարը, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահը, ՀՀ ԳԱԱ նախագահը, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպաններ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: |
|
12:00-ին |
«Անալիտիկ» կենտրոնի |
Հյուրն է «Գալիկյան» փաստաբանական գրասենյակի տնօրեն, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գարիկ Գալիկյանը: Թեման` վերջին շրջանում ոստիկանություն-քաղաքացի-ԴԱՀԿ-առևտրային բանկերհակասությունները: Ինչ կարող է փոխել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: |
|
12:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբի |
Հյուրն է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Թեման` «Հունիսի 29-ից հուլիսի 4-ը Ժնևում անցկացված Եվրոպական աստղագիտական համագումարը: Աստղագիտությունն աշխարհում և Հայաստանում. համեմատական վերլուծություն: Վ.Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը»: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն թեմային առնչվող նյութեր: |
|
12:00-ին |
«Արմատ» մամուլի ակումբում /Տերյան 91, Կորյուն-Տերյան խաչմերուկ, Հակոբ Մեղապարտ տպագրատան շենք, հեռ.077817367/ |
Տեղի կունենա Էկոլոգիական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանի և Արամ Գրիգորյանի ասուլիսը: Թեմա. «Սևանի ջրի բացթողումների քանակը կրկնապատկվել է առանց հանրային քննարկման. ինչ է սպառնում Սևանին և տարածաշրջանային խմելու ջրի պաշարներին»: |
|
12:00-ին |
«ԷկոԼուր» մամուլի ակումբում /Հանրապետության 49/ |
Տեղի կունենա ասուլիս «Հայաստանում երաշտի խնդիրը կապվում է ձնածածկի պահպանման հետ: Պարզվում է, որ ձյունը հնարավոր է պահպանել: Արդեն 4 տարի է` հայ գիտնականների խումբը Արագածում գիտական փորձեր է իրականացնում ձյունը պահպանելու ուղղությամբ, որպեսզի սակավաջուր սեզոններին հնարավոր լինի այն օգտագործել որպես ջուր» թեմայով: Ակումբի հյուրերը` գիտական ծրագրի մասնակիցներՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մաթեմատիկոս Ռուբեն Համբարձումյանը եւ Արտակ Ղամբարյանը (Հայաստանում Ամերիկյան համալսարան), կներկայացնեն ձնամբարների ստեղծման ծրագիրը` հրավիրելով կառավարության ուշադրությունը այս ծրագրի վրա: |
|
12:00-ին |
Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում /Գրիգոր Լուսավորիչ 9/ |
Տեղի կունենա բանկի ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանի մամուլի ասուլիսը` կներկայացնի բանկի գործունեության առաջին կիսամյակի արդյունքները: |
|
12:00-ին |
«Ֆորում» ակումբում /Արշակունյաց 2/ |
Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների վրա կատարված հարձակումների եւ աղանդավորական նոր շարժումների գործունեության շուրջ կխոսի Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: |
|
12:00-ին |
«Հենարան» մամուլի ակումբում |
«Հուլիսի 27-ին Հայաստանում կնշվի Վարդավառը: Գառնի-Գեղարդում կազմակերպվելու է «Վարդավառ» միջազգային երիտասարդական փառատոնը» թեմայի շուրջ կխոսեն Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը, «Վարդավառ» միջազգային երիտասարդական փառատոնի համակարգող Հայասա Թահմազյանը, «Ակունք» ազգագրական համույթի ներկայացուցիչ Սարգիս Բաղդասարյանը եւ Կոտայքի մարզպետի խորհրդական Կարեն Պապոյանը: |
|
12:15-ին |
Երևանի քաղաքապետարանի շենքի մոտից |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կայցելի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ կծանոթանա Ախպարաշեն թաղամասի ջրամատակարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին, կհետևի «Գեղեցիկ Երեւան» ծրագրի շրջանակում Սեբաստիա փողոցին կից գտնվող «Մալաթիա» պուրակի բարեկարգման, ինչպես նաև բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքին: |
|
13:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբի |
Հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Թեման` «Սահմանային լարվածություն: Տարածաշրջանային իրադարձությունների հնարավոր զարգացումները: Է.Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»: |
|
13:00-ին |
Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Թագուհի Փառանձեմ» սրահում |
Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված հոկտեմբեր ամսին կայանալիք ԴիջիԹեք Էքսպո միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին: Հոկտեմբերի 3-5-ը «ԵրևանԷքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա ԴիջիԹեք Էքսպո 10-րդ հոբելյանական միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: |
|
13:00-ին |
«Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթի խմբագրությունում /Մոսկովյան 31, «Տղամարդիկ» արձանախմբի դիմաց/ |
Տեղի կունենա մամուլի ասուլիս` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի: Հյուրերը կլինեն. արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր /Կոմանդոս/ Արկադի Տեր-Թադևոսյանը, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը եւ ժողովդական արտիստ Լեւոն Մալխասյանը: |
|
16:00-ին |
«Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում |
Տեղի կունենա «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի շրջանակում երիտասարդ առաջնորդների, լրագրողների և երգ ու պարի ուսուցիչների դասընթացների հանդիսավոր բացումը: Մասնակիցներին կողջունեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Ներկաները կդիտեն «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը, որի ստեղծման պատմությունը կներկայացնեն սցենարիստներ Արմեն և Արեն Վաթյանները, ռեժիսոր Վահան Ստեփանյանը և գլխավոր դերակատար Կարեն Ջհանգիրյանը: |