Հուլիսի 18-ի միջոցառումների անոնս

10 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 հուլիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

10:30-ին

Սիրահարների այգում

Տեղի կունենա «Կարող ենք միասին» կարգախոսի ներքո իրականացվող` Հաշմանդամություն ունեցող երեխաների ներառմանն ուղղված իրազեկման արշավի մեկնարկի միջոցառումը, որի կազմակերպիչն է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ): Մասնակիցներ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենս, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյան, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյան:

11:00-ին

«Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում

Տեղի կունենա «Բաց կառավարման գործընկերության-Հայաստան» խորագրով աշխատանքային քննարկում, որը կազմակերպել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` ՀՀ կառավարության հետ, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքային քննարկմանը ելույթի խոսքով կներկայանան ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մակքոյը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

11:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Հյուրն է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Թեմա`«Արտաքին և ներքին քաղաքական գործընթացների շուրջ»:

11:00-ին

«Հայելի»-ի ակումբում

Հյուրն է գրող Դավիթ Հովհաննեսը: Թեմա` «Սահմանային լարվածություն. Որքանո՞վ է հասարակությունը համարժեք արձագանքում սահմանային լարվածությանը. դիվերսիոն գործողությունների հաղթահարում»:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրն է լրագրող, «Արաքսի ափին» գրքի հեղինակ Գևորգ Նազարյանը: Թեմա` «Նոյը հայ է և հայաստանցի. հեղինակի պնդումներն ու ապացույցները: Հրատարակման ենթակա «Արաքսի ափին» գրքի կարևորությունը` մեզ նետված մարտահրավերները դիմակայելու և մեր անցյալի հերոսական էջերն ու քաղաքակրթության բարձր մակարդակը ներկայացնելու առումով»:

11:00-ից

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կայանալիք միջոցառումները

Ժամը 11:00-ին, «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահ` մամուլի ասուլիս Դրագան Պետրովիչի, Մանո Խալիլի և Ջովանի Դոնֆրանչեսկոյի հետ:

Ժամը 12:00-ին, «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահ` մամուլի ասուլիս` «ԿՈՐԻԶ» մրցութային ծրագրի վերաբերյալ` Մաչեյ Մարչևսկու, Նիկոլայ Հովհաննիսյանի, Ալեքսանդր Բաղդասարյանի, Արամ Կարախանյանի, Շառլոտ Շիլերի, Դիանա Շալաշնայայի, Վլադիմիր Խարչենկոյի, Իվան Ռազինկովի և Արամ Շահբազյանի հետ:

Ժամը 13:00-ին, «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահ` մամուլի ասուլիս Օթար Իոսելիանիի հետ:

Ժամը 15:00-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան ճեմարանի արարողությունների սրահ` «ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ» մրցանակի շնորհումը Քշիշտոֆ Զանուսիին:

Ժամը 15:00-ին, «Նաիրի» կինոթատրոն` վարպետության դաս. Պետրոս Մարկարիս:

Ժամը 17:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճ` Ֆրանսիական կինոծրագրի բացում. «Գենսբուր. Հերոսական կյնաք» (ռեժ. Ժոան Սֆար) ֆիլմի ցուցադրություն:

Ժամը 17:30-ին, «Թումո» կենտրոն` դասախոսություն. հանդիպում Քրիստիան Բերգերի հետ:

Ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճ` երևանյան պրեմիերաներ. Քշիշտոֆ Զանուսիի «Հաստատուն գործոն» ֆիլմի ցուցադրություն:

Ժամը 22:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճ` երևանյան պրեմիերաներ. «Երկու օր, մի գիշեր» (ռեժ. Ժան-Պիեռ և Լյուք Դարդեններ):

Ժամը 22:00-ին, «Պողոսյան» այգիներ` երևանյան գիշերներ. «Կաթնեղբայրը» (ռեժ. Վահրամ Մխիթարյան) և «Խաղեր» (ռեժ. Մաչեյ Մարչևսկի) ֆիլմերի ցուցադրություն:

Ժամը 24:00-ին, «ԱԿՈՒՄԲ». /Թումանյան 40/` կեսգիշերային հանդիպում-ամփոփում:

12:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են Վահան Արծրունին և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Թեմա` «Սահմանային լարվածություն. Որքանո՞վ է հասարակությունը համարժեք արձագանքում սահմանային լարվածությանը. դիվերսիոն գործողությունների հաղթահարում»:

12:00-ին

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ)

Տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կհայտարարվեն Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողների անունները: Մրցանակի միջազգային հանձնաժողովի որոշման արդյունքները կներկայացնեն հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանը:

12:00-ին

Տուրիզմի հայկական ինստիտուտում

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորատը հրավիրում է մասնակցելու 2013-2014թթ. ուս.տարվա շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությանը: Միաժամանակ, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանին կհանձնվի Ռուսաստանի Դաշնության տուրիզմի ֆեդերալ գործակալության (Ростуризм) պատվոգիր:

12:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա ասուլիս`«Հնագույն քաղաքակրթությունները և Հայաստանը» թեմայով։ Բանախոսներ. հնագույն քաղաքակրթություններիգծով փորձագետ Վազգեն Գևորգյան, հնագույն քաղաքակրթություններիգծով բրիտանացի փորձագետ Գրեմ Հենքոք` հրավիրված Անգլիայից, հնագույն քաղաքակրթություններիգծով բրիտանացի փորձագետ Սանտա Ֆայա` հրավիրված Անգլիայից:

12:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրերն են Հ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Հակոբյանը, «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը և Սրբուհի Լիսիցյանի «Հայկական հինավուրց պարեր» գրքի թարգմանիչ, գրող, հրապարակախոս Հակոբ Սողոմոնյանը: Թեմա` «Լույս է տեսել Ս.Լիսիցյանի «Հայկական հինավուրց պարեր» գրքի հայերեն թարգմանությունը: Հնագույն պարերը, մարզախաղերը, երգերն ու ծեսերը` որպես արմատներին վերադառնալու ևս մեկ միջոց»:

12:00-ին

Երևանի «Իմպերիալ» հյուրանոցում

Տեղի կունենա հուլիսի 21-26-ը Էջմիածնում կայանալիք նետաձգության Եվրոպայի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիս, որի ժամանակ լրագրողները կստանան առաջնությունը լուսաբանելու համար նախատեսված հավատարմագրեր: Թեմա` «Նետաձգության Եվրոպայի առաջնություն, մրցաշարի լուսաբանման նրբությունները»: Բանախոսներ. մարզական մեկնաբան Կարեն Գիլոյան և Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյան:

12:30-ին

Տավուշի մարզի Բերդ քաղաքում

Տեղի կունենա կաթի վերամշակման արտադրամասի բացման արարողությունը եւ արոտավայրերում բարելավված ենթակառուցվածքների ցուցադրում: Բացման արարողությանը ներկա կլինեն ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Տավուշի մարզպետարանի, Ավստրիայի զարգացման գործակալության ներկայացուցիչներ, Տավուշի մարզի համայնքների ղեկավարներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

13:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրն է փաստաբան Վահագն Մանուկյանը: Թեմա՝ «Սյունիքի մարզի նախկին դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանի և Գարիկ Դանիելյանի նկատմամբ կիրառված անօրինականությունների մասին»:

14:00-ին

«Հրազդան» հյուրանոցում (Երեւան, Ձորափի 72)

Կկայանա Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը` նվիրված ԵՄԱ հիմնադրման 19-ամյակին:

17:00-ին

ՄԱԿ-ի գրասենյակի ճեմասրահում /Պ.Ադամյան 14/

Կկայանա Հրայր Բազէ Խաչերեանի «Պանորա ՄԻՔՍ»ցուցահանդես-վաճառքի փակման արարողությունը: Թեմա` «Ցուցահանդեսի նպատակն է հանդիսատեսի հետ կիսել այն ապշեցուցիչ ճանապարհորդությունները, որ ունեցել է լուսանկարիչը, տեղեկացնել մարդկանց այն բացառիկ հավասարակշռության և դրական համագոյակցության մասին, որ գոյություն ունի մարդու և բնության միջև, ինչպես նաև խրախուսել հանդիսատեսին ճանապարհորդել և բացահայտել մեր մոլորակի գեղեցկությունը»:

Հայերեն English Русский

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի և համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք բացահայտելու մասին

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով կալանավորվել են Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին

ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

Եվրոպական ինդեքսներ - 02/07/26

Ամերիկյան ինդեքսներ - 02/07/26