Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

10 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 հուլիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:00-ին

ՀՀ սահմանադրական դատարանի դիմացից

Կմեկնեն Գյումրի, որտեղ ժամը 11:00-ին մարզպետարանի դահլիճում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումը: Բանախոսներ` ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյան, հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյան:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրերն են Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտ., ազգագրագետ Հարություն Մարությանը: Թեմա` «Հոգեբանորեն ինչպե՞ս է հայ հասարակությունը պատրաստվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Որքանո՞վ է զոհի կերպարն արմատացած մեր մեջ, և ի՞նչ է պետք անել` դրանից ձերբազատվելու ու այն հաղթահարելու համար»:

11:00-ին

«Մեդիա կենտրոնում»

Կենտրոնը կհյուրընկալի ճանաչված կինոօպերատոր Յուրի Հարմաշին: Յուրի Հարմաշը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում բացված Փարաջանովի լուսանկարների ցուցահանդեսի առիթով է Երևան եկել: Նա Փարաջանովի բազմաթիվ լուսանկարների հեղինակն է:

11:00-ին

Հանրապետության հրապարակից

Կմեկնեն Արտաշատ, որտեղ ժամը 12:00-ին Արտաշատ քաղաքի Արարատի և Վայոց Ձորի մարզերիընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ամուսնու կողմից հասցված 21 դանակի հարվածից մահացած Դիանա Նահապետյանի սպանության գործով դատական քննությունը: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» դատավարության օրը դատարանի դիմաց կիրականացնի ակցիա: Դիանայի գործի լուսաբանմամբ և դեպքի ընթացքի հետևելով զբաղվում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ արձագանքման խումբը` 2012 թ.-ի դեկտեմբերից:

11:00-ից

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կայանալիք միջոցառումները.

Ժամը 11:00-ին, «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահ` մամուլի ասուլիս Ավի Վայսբլայի, Հեյլիկա Պիկկովի և Տատյանա Պետրիրի հետ:

Ժամը 12:00-ին, «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահ` մամուլի ասուլիս Հայկ Քոչարյանի և Սուրեն Բաբայանի հետ:

Ժամը 13:00-ին, «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահ` մամուլի ասուլիս Հարություն Խաչատրյանի, Նինո Անջափարիձեի, Մալխաս Սալաձեի հետ. «Սինեմա Էսպրես» ծրագրի ներկայացում:

Ժամը 15:00-ին, «Նաիրի» կինոթատրոն` վարպետության դաս. Ռիչարդ Պենյա. «Աֆրոամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը»:

Ժամը 15:00-ին, «Մետաքսե ճանապարհ» հյուրանոց /Այգեձոր 53/` կլոր սեղան` «Փարաջանով. կյանքը, արվեստը, պոեզիան»:

Ժամը 16:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճ` Օթար Իոսելիանի. Հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացում. «Խաժամուժ»:

Ժամը 17:30-ին, «Թումո» կենտրոն` դասախոսություն. հանդիպում Լևան Կոգուաշվիլու հետ:

Ժամը 22:00-ին, «Պողոսյան այգիներ»` երևանյան գիշերներ. «Ազատության կանչը», ռեժ. Վոյցեխ Սլոտա, Լեշեկ Գնոինսկի:

Ժամը 24:00-ին, ԱԿՈՒՄԲ /Թումանյան 40/` կեսգիշերային հանդիպում-ամփոփում:

11:30-ին

ԵՄ կենտրոնում (Մաշտոցի պողոտա 43/34)

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան կհանձնի երկրորդ առցանց վիկտորինայի հաղթողների մրցանակները: Առաջին մրցանակը` նոութբուքը ստացել է ուսանող Գևորգ Սինանյանը` Սյունիքի մարզի Գորիս քաղաքից, երկրորդը` նեթբուքը կհանձնվի երևանցի ուսանող Էմմա Աղլամազյանին, երրորդը` «Քինդլ» էլեկտրոնային գիրքը կստանա ուսանող Գայանե Գեղամյանը: Միջոցառմանը մասնակիցները հնարավորություն կունենան ստուգելու ԵՄ ծրագրերի և Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող նախագծերի մասին իրենց գիտելիքները:

12:00-ին

Ֆրանսիայի դեսպանատանը

Տեղի կունենա ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կազմում գործող «Սիանս Պո Արմենիա»-ի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին ներկա կլինեն Ֆրանսիայի դեսպանը, Ֆրանսիայի «Սիանս Պո Էքս»-ի պաշտոնական պատվիրակությունը` տնօրեն Քրիստիան Դյուվալի գլխավորությամբ, պաշտոնատար անձինք և այլոք:

12:00-ին

«Հայացք» մամուլի ակումբում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և իրավաբան Օլգա Սաֆարյանը կներկայացնեն պետական մարմինների տեղեկատվության մատչելիության խնդիրները` ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների:

12:00-ին

«Ելակետ» մամուլի ակումբում

Տեղի կունենա ասուլիս` «Զրպարտություն, թե շառլատանություն» թեմայով: Բանախոսներ. դերասան Կարեն Մկրտչյան, AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյան և AM իրավաբանական ընկերության ավագիրավախորհրդատու,փաստաբան ՎահագնԴալլաքյան: Բանախոսները կանդրադառնան դերասանի հասցեին կրկին հնչած մեղադրանքներին, կներկայացնեն բուժման ընթացքն ու վճարումները հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև կխոսեն առաջիկա քայլերի մասին:

12:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72)

Տեղի կունենա ասուլիս` «Ամռան տապը ինչպիսի՞ ազդեցություն կարող է թողնել սիրտ-անոթային համակարգի վրա: Ինչպե՞ս պաշտպանել օրգանիզմը անցանկալի հետևանքներից: Խորհուրդ են տալիս մասնագետները» թեմայով: Հյուրերն են սրտաբաններ Տիգրան Պողոսյանը և Զադիգ Բալաբանյանը:

13:00-ին

«Արմատ» ակումբում

Հյուրն է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: Թեմա՝ «Թուրքիայում նախագահական նախընտրական իրավիճակն ու զարգացումները. Հայ համայնքն իր աջակացությունն է հայտնել թեկնածուներից մեկին, ինչո՞վ է պայմանավորված հայ համայնքի ընտրությունը, և ովքե՞ր են Թուրքիայի նախագահի ամենահավանական թեկնածուները»:

13:00-ին

«Իրատես de facto» ակումբում

Հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը։ Թեմա` «Ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը»:

13:00-ին

«Ազդակ» լրագրողական ակումբում

Տեղի կունենա կլոր սեղան` «Աղանդավորության եւ այլասերվածության գրոհը Հայաստանի վրա» թեմայով: Մասնակիցներն են ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը, Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

14:45-ին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամուլի սրահում (Նալբանդյան 130)

Տեղի կունենա մասնավոր պահնորդական գործունեության իրականացման` ՀՀ ոստիկանության լիցենզավորող հանձնաժողովի առաջին նիստը:

16:00-ին

ՀՀ սփյուռքի նախարարությունում

ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության 7-րդ սկաուտական բանակումի 125 սկաուտ և ճամբարի պատասխանատուներ, ՀԵ ընկերակցության վարիչ-տնօրեն Գևորգ Սանթուրյանի գլխավորությամբ, կայցելեն ՀՀ սփյուռքի նախարարություն և կհանդիպեն նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: 7-րդ սկաուտական բանակումը, որին մասնակցում է 125 երիտասարդ Լիբանանից, Սիրիայից, Վրաստանից, Բուլղարիայից, ԱՄԷ-ից, մեկնարկել է հուլիսի 14-ին և կտևի մինչև օգոստոսի 4-ը:

16:00-ին

Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում (Ավան, Աճառյան 35/31)

Տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ձյուդոյի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը: Առաջնությունը Հայաստանում անցկացվում է հուլիսի 15-18-ը: Նույն օրը զինծառայող-մարզիկները կանցկացնեն եզրափակիչ մենամարտերը: Առաջնության հաղթողները ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից կպարգևատրվեն պատվոգրերով, մեդալներով, գավաթներով և հուշանվերներով:

Հայերեն English Русский

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր