9 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
16 հուլիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
11:00-ին |
ԱԺ 334 սենյակում |
Տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: |
|
11:00-ին |
«Փաստարկ» մամուլի ակումբում |
Հյուրն է ՀՀ նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Թեմա` «Ադրբեջանական խափանարար (դիվերսիոն) խմբի ձերբակալության հնարավոր հետևանքները` մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային այլ կոնվենցիաների տեսանկյունից»: |
|
11:00-ին |
«Բլից ինֆո» մամուլի ակումբում |
Հյուրն է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավարԶավեն Խլղաթյանը: Թեմա` «Սեյսմակայուն շինարարության անհրաժեշտությունը, հավանական երկրաշարժերի դեպքում վթարային շենք-շինություններին սպառնացող վտանգները: |
|
11:00-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետՌուբեն Պետրոսյանը և ՀՀԱԻՆպետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետՍերգեյ Հայրապետյանը կխոսեն գրանցված անտառային հրդեհների մասին և կներկայացնեն դրանց կանխարգելման ուղղությամբ տարվող միջոցառումները: |
|
11:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում |
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները կամփոփեն մինչ օրս իրենց կողմից կատարված աշխատանքների արդյունքները և կներկայացնեն առաջիկա ծրագրերը։ Բանախոսներ` «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներ Վարդան Հակոբյան, Արշակ Զաքարյան, Արմեն Եփրեմյան: |
|
11:00-ին |
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում /Մհեր Մկրտչյան 5բ/ |
Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերի տեղաբաշխմանը և ցուցակմանը: |
|
11:00-ից |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կայանալիք միջոցառումները |
Ժամը 11:00-ին, «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահ` մամուլի ասուլիս Ջիվան Ավետիսյանի և Լուսինե Սարգսյանի հետ: Ժամը 12:00-ին, «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահ` մամուլի ասուլիս Աննա Մելիքյանի հետ: Ժամը 13:00-ին, «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահ` մամուլի ասուլիս Ռուբեն Գինեյի, Իվան Տվերդովսկու և Արման Երիցյանի հետ: Ժամը 13:00-ին, «Նաիրի» կինոթատրոն` հանրային բանավեճ «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագրի շրջանակում: Բանախոսներ` Ադամ Միխնիկ և Ռիչարդ Պենյա, վարում է Նունե Սարգսյանը: «Ենթադրյալ մեղավորը» (ռեժ. Ռոբերտո Էռնանդես և Ջեֆրի Սմիթ): Ժամը 15:00-ին, «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահ` Press Cocktail. ընդունելություն լրագրողների համար: Ժամը 17:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճ` գերմանական ֆիլմերի ծրագիր. «Աշխարհների միջև» (ռեժ. Ֆեո Ալադաղ) ֆիլմի ցուցադրություն: Ժամը 17:30-ին, «Թումո» կենտրոն` դասախոսություն. հանդիպում Գիդեոն Կոպելի հետ: Ժամը 18:00-ին, Սարդարապատ` Տոլմայի փառատոն: Ժամը 18:00-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոն` համերգ. «Կադանս»: Ժամը 19:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճ` Ցզյա Չժանկեի հետահայաց ցուցադրությունների ֆիլմերի ծրագիր. «Նատյուրմորտ» ֆիլմի ցուցադրություն: Ժամը 20:00-ին, Հենրիկ Մալյանի անվ. թատրոն /Վարդանանց 18/` հանդիպում Քեն Դավիդյանի հետ: Ժամը 22:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճ` երևանյան պրեմիերա. «Բարբարոս երկիր» (ռեժ. Երվանդ Ջանիկյան, Անջելա Ռիչչի Լուկկի) ֆիլմի ցուցադրություն: Ժամը 22:00-ին, «Պողոսյան» այգիներ` երևանյան գիշերներ: «Սիրիր ինձ» (ռեժ. Մարինա Էր Գորբաչ, Մեհմեթ Բահադիր Էր) ֆիլմի ցուցադրություն: Ժամը 24:00-ին, ԱԿՈՒՄԲ /Թումանյան 40/` կեսգիշերային հանդիպում-ամփոփում: |
|
12:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում |
Տեղի կունենաԱրևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի ասուլիսը: Թեմա`«Միավորված ազգերի կազմակերպությունը, աշխարհի բնիկ ժողովուրդները եւ Արեւմտյան Հայաստանի հայությունը»։2014 թ. հուլիսի 7-10-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբի Բնիկ ժողովուրդների մեխանիզմի 7-րդ նիստը: Նիստի ժամանակ Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը հանդես եկավ հայտարարությամբ` բնիկ ժողովուրդների նկատմամբ արդարության վերականգման ահրաժեշտության, հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության 100-րդ տարելիցի, ճանաչման եւ Քեսաբի դեպքերի կապի վերաբերյալ: |
|
12:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են «Բարև Երևան»-ից Անահիտ Բախշյանը և Ստեփան Սաֆարյանը: Թեմա` «Բարև Երևան»-ը կամփոփի 1 տարվա ընթացքում քաղաքապետարանում արված աշխատանքը: |
|
12:00-ին |
«Զարկերակ» մամուլի ակումբում |
Տեղի կունենա ԻԿՕՄՕՍ-Հայաստանի գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանի և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանի ասուլիսը`«Որքանո՞վ են մեր մշակութային օջախները գրավիչ զբոսաշրջիկների համար: Ի՞նչ է պետք անել դրանց ավռավել ականհաճո և գրավիչ դարձնելու համար»: |
|
13:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում |
Տեղի կունենա գրող,հրապարակախոս, Հայկական բանակի պահեստազորի փոխգնդապետՎահե Մեսրոպյանի «60 հոդված 60- ամյակին» գրքի շնորհանդեսը:Բանախոսներ. գրքի հեղինակ Վահե Մեսրոպյան, «Շուշի» ԲՀ նախագահԲակուր Կարապետյան, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյան (Թաթոս)։ |
|
13:00-ին |
«Օրրան» երեխաների խնամքի եւ կողմնորոշման կենտրոնում |
Ամերիկահայ հայտնի դերասան Քեն Դավիդյանը կայցելի «Օրրան» երեխաների խնամքի եւ կողմնորոշման կենտրոն: |
|
13:00-ին |
«Արմատ» ակումբում |
Ազատամարտիկները կանդրադառնան Քարվաճառի աղմուկ հանած դիվերսիային ու դրանից հետո տարածվող լուրերին: Թեմա`«Ի՞նչ նպատակ է հետապնդում հանրության շրջանում խուճապ հրահող տեղեկությունների տարածումը, դիվերսիաներն ինչպե՞ս են իրականացվում, ովքե՞ր կարող են լինել դիվերսանտ»: |
|
14։00-ին |
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում |
ԿԿայանա ասուլիս, որի ընթացքում կխոսվի հուլիսի 8-ից 13-ը Լեհաստանի Լյուբլին քաղաքում անցկացված «Մշակույթի արևելքում. արվեստի և երաժշտության տարբեր հնչյունները» («East of Culture - Different Sounds Art`n Music Festival») փառատոնին Հայաստանի մասնակցության մասին: |
|
15:00-ին |
Երևան քաղաքի Փոքր թատրոնում (Աբովյան 13) |
Տեղի կունենա «Մեր ուրախ ընտանիքը» ինտերակտիվ ներկայացումը: «Պատկերացնում եք կյանքը առանց համացանցի: Իհարկե, 21-րդ դարում դա արդեն դժվար է: Ինչպես զերծ մնալ խաբեություններից, անձնական տվյալների շահագործումից, ինչպես ճիշտ օգտվել համացանցից և սոցցանցերից». հենց այս թեման կներկայացնեն և հանդիսատեսի հետ կփորձեն վերլուծել «Վորլդ Վիժըն Հայաստան»-ի սաները, Հայաստանում ինտերակտիվ թատրոնի առաջատար` Փոփոխությունների թատրոնի հետ համագործակցությամբ: Ծրագիրը իրականացվում է CAUCULT` «Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց» ծրագրի շրջանակում: |