15 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
15 հուլիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
09:00-ին |
Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ) |
Կմեկնեն Աղվերան, որտեղ ժամը 10:00-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկա կլինի «Աղվերան» հանգստյան տանն ընթացող Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադային, որին մասնակցում են Սփյուռքի 7 երկրների, ՀՀև ԼՂՀ դպրոցականներ: |
|
10:00-ին |
«Մեդիա կենտրոն»-ի սրահում |
Կանցկացվի քննարկում` տեղեկատվության աղբյուրը բացահայտելու վերաբերյալ դատարանի կայացրած որոշման և դրա հետևանքների մասին: Քննարկմանը կմասնակցեն` «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, իրավապաշտպան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արտակ Զեյնալյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենիա Պետրոսյանը: |
|
10:00-ին |
Երևանի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» Հայ Կաթողիկե ժողովրդապետությունում (Քանաքեռ-Զեյթուն, Թբիլիսյան խճուղի, նրբ.1, տ.3) |
Կմեկնարկի Հայ Կաթողիկե հաղորդամիջոցների հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության գործակցությամբ կազմակերպված Հայ Կաթողիկե հաղորդակցության միջոցների 2-րդ (Բ.) համագումարը: Ողջույնի խոսքով հանդես կգան Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը (Հայ Կաթողիկե հաղորդամիջոցների հանձնախմբի նախագահ), ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Ավետարանական հարանվանության ներկայացուցիչներ: Ժամը18:00-ին համագումարի մասնակիցներին կներկայացվի ՀՀ սփյուռքի նախարարության «Հայկական Սփյուռքի պատմության վիրտուալ թանգարան» կայքը: |
|
10:00-ից |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կայանալիք միջոցառումները. |
Ժամը 10:00-ին «Անի Պլազա» հյուրանոց` «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրությունների ֆորում: Ժամը 11:00-ին, «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահում կկայանա հռչակավոր կինոռեժիսոր Ամոս Գիտայի մամուլի ասուլիսը: Ժամը 12:00-ին, «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահում` մամուլի ասուլիս Թայֆուն Փիրսելիմօղլուի հետ: Ժամը 13:00-ին, «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահում` մամուլի ասուլիս Պավել Պոտորչինի, Ռիչարդ Պենյայի, Ադամ Միխնիկի, Սուսաննա Հարությունյանի հետ: Ժամը 13:00-ին, Մալյանի անվան թատրոնում` հանդիպում Աննա Մելիքյանի հետ: Ժամը 15:00-ին, «Նաիրի» կինոթատրոնում` վարպետության դաս. Ցզյա Չժանկե: Ժամը 17:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում` «Սոցիալական փոփոխությունների կինո»` «80 միլիոն» ֆիլմի ցուցադրություն: Ժամը 17:30-ին, «Թումո» կենտրոնում` դասախոսություն-հանդիպում Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչի Լուկիի հետ: Ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում` Ամոս Գիտայի հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացում. «Անա Արաբիա» ֆիլմի ցուցադրություն: Ժամը 22:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում` երևանյան պրեմիերա. «Սև ածուխ, բարակ սառույց» (ռեժ. Դյաո Ինան) ֆիլմի ցուցադրություն: Ժամը 22:00-ին, «Պողոսյան» այգիներ` երևանյան գիշերներ. «Ծիածան», (ռեժ. Դերյա Դուրմազ) և «Թևանիկ» (ռեժ. Ջիվան Ավետիսյան) ֆիլմերի ցուցադրություններ: Ժամը 24:00-ին, «ԱԿՈՒՄԲ»-ում. Թումանյան 40` կեսգիշերային հանդիպում-ամփոփում: |
|
11:00-ին |
ԱԺ 334 սենյակում |
Տեղի կունենա Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամների մամուլի ասուլիսը` Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի նախագահի հրավերով հուլիսի 6-12-ը Լոնդոն կատարած այցի վերաբերյալ: |
|
11:00-ին |
«Էրեբունի Պլազա» հյուրանոցի «Արամե» սրահում |
Կմեկնարկի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և «մեկ պատուհան» համակարգի դերը էլեկտրոնային կառավարման հայեցակարգի ամբողջական իրականացման գործում» թեմայով երկօրյա աշխատաժողովը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը: |
|
11:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրն է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Թեմա` «Հայաստանը Եվրասիական և Եվրոպական միությունների միջև: Արցախյան խնդիրն այս համատեքստում»: |
|
11:00-ին |
«Զարկերակ» մամուլի ակումբում |
Տեղի կունենա քաղաքագետ Սերգեյ Մինասյանի ասուլիսը` «Ներքին և արտաքին քաղաքական զարգացումներ: Ամառ և քաղաքականություն: Աշնան սպասելիքներ: Լարված սահման» թեմայով: |
|
11:00-ին |
Ժուռնալիստի տանը (Պուշկինի 3/1) |
Կկայանա Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի (Բրյուսել) նախագահի տեղակալ Օլիվեր Մանեյ-Կիրլի ղեկավարած պատվիրակության մամուլի ասուլիսը` «Ֆեդերացիայի անդամ Ժուռնալիստների միությունների հետ համագործակցության հարցեր» թեմայով: |
|
11:00-ին |
ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (Ավան, Աճառյան 2) |
Տեղի կունենա «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայի հանդիսավոր բացումը, որին կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: |
|
11:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրն է Սննդի անվտանգության պետական ծառայության ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Թեմա` «Լաբորատոր փորձաքննության ընդհանուր պատկերը. միս, երշիկեղեն, կաթնամթերք»: |
|
11:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբում |
Հյուրն է «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: |
|
11:30-ին |
«Մեդիա կենտրոն»-ում |
Կհյուրընկալվի ՀՀ-ումԲրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: Պարոն Մոնտեյրոն կանդրադառնա ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությանը, Բրազիլիայի հավաքականի մասնակցությանն ու այն ազդեցությանը, որ կարող է առաջնությունն ունենալ Բրազիլիայի տնտեսության ու ներքին քաղաքական կյանքի վրա: |
|
12:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Թեմա` «Տարածաշրջանային գործընթացներ: Արտաքին քաղաքական վերջին զարգացումները եւ մարտահրավերները»: |
|
12:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են գրականագետ Վարդան Դևրիկյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` «Սահմանային իրավիճակի թելադրած նոր մարտահրավերներ»: |
|
12:00-ին |
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում |
Տեղի կունենա «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի ամփոփումը և հաշվետվությունը: Հանդիպումը կանցկացվի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: |
|
12:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում |
Տեղի կունենա ԴԱՆ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի ասուլիսը։ Թեմա`«Հայաստանի դեղ արտադրողները պնդում են վերանայել իրենց գործունեությունը խոչընդոտող օրենքը և դիմել են ՀՀ վարչապետին»։ Ասուլիսի ընթացքում բանախոսը կհիմնավորի իրենց պահանջը և մանրամասն կներկայացնի այն։ |
|
12:00-ին |
«Անալիտիկ կենտրոն»-ում |
Հյուրերն են «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի խորհրդի նախագահ Վարուժան Մելքոնյանը, գլխավոր մասնագետ, գիտական բաժնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը և հոգեբան, խորհրդատու Լիլիթ Բաղդասարյանը: Թեմա` «Հոգեբանի և հոգեբանական ծառայությունների պահանջարկը Հայաստանում: Արմատացա՞ծ է արդյոք մեր երկրում հոգեբանին դիմելու մշակույթը»: |
|
12:00-ին |
«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72) |
Տեղի կունենա ասուլիս «Աղանդներն ինչպիսի՞ազդեցություն են թողնում հասարակության որոշ շերտերի վրա: Ո՞ր տարիքային շեմն է համարվում աղանդների թիրախ: Աղանդների դերը պետության քայքայման հարցում: Ինչպիսի՞ն պետք է լինի Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը: Լուծման տարբերակները» թեմայով: Հյուրն է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավարԱլեքսանդր Ամարյանը: |
|
12:15-ին |
Երևանի քաղաքապետարանի մոտից |
Լրագրողներին կտեղափոխեն Արաբկիր վարչական շրջան, որտեղ էլ կայցելի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետն Արաբկիրում կհետևի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրադարաններից մեկի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, կծանոթանա պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ տնտեսվարողների կողմից իրականացված աշխատանքների արդյունքներին, բակերի բարեկարգման աշխատանքներին: |
|
12:30-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը կանդրադառնա պլաստիկ վիրաբուժության խնդիրներին և կներկայացնի, թե ովքեր և ինչի համար են դիմում վիրաբուժական միջամտության: |
|
13:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
Տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանի, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանի մամուլի ասուլիսը: Թեմա` «Հուլիսի 16-ին կանցկացվի հանրության կողմից արդեն սիրված «Ուդուլի» տոլմայի փառատոնը: Նպատակը` տարածել և մասսայականացնել տոլման, մոռացությունից վեր հանել նրա բազում տեսակները, հանրությանը ներկայացնել տոլմայի պատրաստման եղանակները, դրա պատմությունը: Փառատոնի խորագիրը` «Տոլման Հայկական լեռնաշխարհում», փառատոնի կարգախոսը` «Տոլման` ինքնության ցուցիչ...» |
|
13:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, դերասաններ Նարինե Գրիգորյանը եւ Զարուհի Անտոնյանը: Թեմա` «Վերջին երկու փառատոններին մասնակցություն և հաղթանակ. ԱՄՆ, ՌԴ»: |
|
13:30-ին |
ՀՀ սահմանադրական դատարանի դիմացից |
Կմեկնեն Կոտայքի մարզի Հրազդան քաղաք, որտեղ ժամը 15:00-ին մարզպետարանի դահլիճում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկում: Բանախոսներ` ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գևորգ Կոստանյան, Վարդան Պողոսյան: |
|
14:00-ին |
«Կովկաս» ինստիտուտում |
Հայազգի ճարտարագետ Կոնստանտին Կեչեկին նվիրված գրքի շնորհանդեսը, որը կներկայացնեն փիլիսոփայության դոկտոր Գոհար Մուրադյանը և լրագրող Մարկ Գրիգորյանը: |
|
15:00-ին |
Ժողովրդական արվեստի կենտրոնում (Աբովյան 64, Խաչատուր Աբովյանի արձանի հարևանությամբ) |
Տեղի կունենա Սրբուհի Լիսիցյանի «Հայկական հինավուրց պարեր» և Սոֆյա Գալֆայանի «Հյուսքային և հանգուցային զարդանախշերի առեղծվածը» գրքերի շնորհանդեսը: |
|
15:30-ին |
ԵՊՀ գլխավոր մասնաշենքի Մշակույթի կենտրոնում (Ալեք Մանուկյան 1, 6-րդ հարկ) |
Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց 2014» ծրագրի հանդիսավոր բացումը: Ծրագրի մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: |
|
18:00-ին |
«Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի հանդիսությունների դահլիճում (Ազատությանպողոտա 2/2) |
«ԱքիլաՏեխնիքս»ընկերությունըպատիվունի հրավիրելու ընկերության ներկայացման շնորհանդեսին: |
|
18:00-ին |
Հայաստանի գրողների միության կլոր սրահում |
Տեղի կունենա հայ ժամանակակից նկարիչների գործերի ցուցահանդես-վաճառք: |
|
19:00-ին |
Հայաստանի նկարիչների միությունում |
Կբացվի քանդակագործների գրաֆիկական և քանդակ աշխատանքերի ցուցահանդես, որը կազմակերպում է միության քանդակագործության սեկցիան: Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել քանդակագործների վերջին տարիների ինչպես քանդակները, այնպես էլ նրանց գրաֆիկական աշխատանքերը: |