Վանաձորի «Քիմպրոմի» աշխատակիցները պատրաստվում են գործադուլի. Լոռու մարզպետի արձագանքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վանաձորի«Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները պատրաստվում են հուլիսի 16-ից անժամկետ գործադուլ սկսել, եթե մինչ այդ չստանան նախորդ ամիսների աշխատավարձը: «Արմենպրես»-ի հետ զրույցում գործարանի ամոնիակի սինթեզի արտադրամասի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դիմել են մարզպետարան` տեղեկացնելով, որ մինչև հուլիսի 16-ի առավոտյան ժամը 10:00-ն ընկերության սեփականատերերի հետ չհանդիպելու պարագայում «Քիմպրոմ»-ի աշխատակիցները կտրուկ քայլերի կդիմեն: «Գործարանի աշխատակիցները պատրաստվում են գործադուլի և բողոքի ցույցերի, եթե նրանց աշխատավարձերը չվճարվեն։ Խոսքը գնում է 6-11 ամսվա աշխատավարձի մասին: Մինչ օրս բազմիցս դիմել ենք ընկերության տնօրենին և մարզպետին, սակայն մեզ ասում են, որ ոչինչ չեն կարող անել: Ընկերությունում արտադրություն չկա, և մեր աշխատավարձերը պետք է տրամադրվեն դոտացիաների հաշվին: Մեր բողոքի ցույցերի արդյունքում հունիսի 20-ին վճարվեց աշխատողների 2013 թվականի դեկտեմբերի աշխատավարձը: Մնացելեն մոտ 30 աշխատողներ, որ դեռ չեն ստացել նախորդ տարվա աշխատավարձը»,- ասաց Մարտիրոսյանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մարզպետարանը լավատեղյակ է խնդրից, սակայն իրավասու չէ ինչ-որ խոստումներ տալու աշխատակիցներին, քանի որ խոսքը գնում է մասնավոր ընկերության մասին: «Մարզպետարանը իր գործառույթներից դուրս երբևէ խոստումներ չի տալիս, բայց ես պարբերաբար հանդիպում եմ աշխատողների հետ և փորձում եմ միևնույն ժամանակ կապ հաստատել գործարանի սեփականատերերի հետ: Ցավոք սրտի, այդ կապը մեզ դեռ չի հաջողվել: Փորձում ենք հասկանալ ապագայում ինչ է լինելու «Քիմպրոմ»-ի ճակատագիրը, սակայն ներկայումս կարող եմ ասել, որ հարցը քննարկման փուլում է, կան տարբեր հետաքրքրվող մարդիկ, որոնց հետ բանակցություններ են տարվում: Աշխատավարձի մասով ևս հարցը բարձրացվել է Կառավարությունում, ցավոք սրտի առայժմ դրական որևէ պատասխան չկա»,-ասաց մարզպետը:

«Քիմպրոմ»-ի աշխատավարձի ընդհանուր պարտքը կազմում է 100 մլն դրամ: Ընկերությունը«Հայռուսգազարդին» պարտք է շուրջ 1 միլիարդ դրամ,շուրջ այդքան էլ կազմում նաև ընկերության էլեկտրաէներգիայի պարտքը:

Հայերեն Русский

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև

Կառավարությունն ութ համայնքում 9 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացնի ավելի քան 1 մլրդ դրամ

Ռոք երաժշտությունը Գյումրիում. կանցկացվի «Դալան ռոք ֆեստ»-ը

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր