6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
12 հուլիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
10:30-ին |
Անգլիական այգում /Սունդուկյանի անվ.թատրոնի, «Կոնգրես» հյուրանոցի հարևանությամբ/ |
ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը /ՄԱԿ ՓԳՀ/ հրավիրում է մասնակցելու «Միացի՛ր ՄԱԿ ՓԳՀ-ին և նկարիր փախստականի համար» խորագրով, «EIVA-սոցիալական արվեստ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ Փախստականների միջազգային օրվա և ՄԱԿ ՓԳՀ «Մեկ ընտանիք» քարոզարշավի շրջանակներում իրականացվող միջոցառմանը: |
|
11:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` «Դիվերսիոն գործողություններ, Նախագահի հարցազրույցը արգենտինական մամուլին, անդրադարձը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, սահմանային լարվածություն»: |
|
11:00-ին |
«Բլից ինֆո» մամուլի ակումբում |
Հյուրն է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահԳեւորգ Դանիելյանը: Թեմա` «Ի՞նչ ազդեցություն կունենան սահմանադրական բարեփոխումները սոցիալ-քաղաքական զարգացումների վրա»: |
|
11:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրերն են դասական մեներգիչ, միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, բազմաթիվ Գրան պրիների և առաջին տեղերի մրցանակակիր, աշխարհի չեմպիոնի կոչման արժանացած Կարեն Զոհրաբյանը և «Կովկասյան ասոցիացիայի» տնօրեն Արման Ղուկասյանը: Թեմա` «Հունիսի 22-ին հայ հայտնի դասական մեներգիչ Կարեն Զոհրաբյանը արժանացել է Իտալիայի «Մարուչինո» օպերային թատրոնի ոսկե մեդալի, իսկ սեպտեմբերին կնախագահի Սոֆիայում կայանալիք մրցույթ-փառատոնի ժյուրին: Դասական մեներգչի հաջողությունները միջազգային ասպարեզում և հետագա ծրագրերը: «Կովկասյան ասոցիացիան» նոյեմբերին Հայաստանում կկազմակերպի երգի ու պարի աշխարհի գավաթ»: |
|
12:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա` «Դիվերսիոն գործողություններ, նախագահի հարցազրույցը արգենտինական մամուլին, անդրադարձը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, սահմանային լարվածություն: |
|
12:00-ին |
«Անալիտիկ» կենտրոնում |
Հյուրերն են իրավաբան Անուշ Հարությունյանը, քաղաքացիներ Իրինա Գասպարյանը (Ասորիների միության ղեկավար) և Արմեն Սեդրակյանը: Թեման` «Orange Armenia-ն խախտում է սպառողների իրավունքները. քաղաքացիների բարձրացրած խնդիրները, դատարան ներկայացված հայցերը և դրանց ճակատագրերը»: Ասուլիսին հրավիրվել է նաև դատարանում Orange Armenia-ի շահերը պաշտպանող փաստաբան Վահե Աստվածատրյանը: |
|
12:00-ին |
«Զարկերակ» մամուլի ակումբում |
Տեղի կունենա Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովայի և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ տնօրեն,բնապահպան Կարինե Դանիելյանի ասուլիսը` «Ամառն ու բնապահպանական խնդիրները: Ո՞րոնք են արդեն առաջ եկել և որո՞նց սպասել» թեմայով: |
|
12:00-ին |
«Peoplemeter» մամուլի ակումբում (Best Western Congress Hotel) |
Տեղի կունենա ArmFC13 մրցաշարին նվիրված մամուլի ասուլիս: Հյուրերն են «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը եւ մրցող թիմերի ներկայացուցիչները: |
|
13:00-ին |
«Peoplemeter» մամուլի ակումբում (Best Western Congress Hotel) |
Տեղի կունենա Սպիտակում կայանալիք «Հույս Հայաստանի» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի հյուրն է պատվելի Ժիլբերտ Լեոնյանը: |
|
13:00-ին |
«Արմատ» մամուլի ակումբում |
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կխոսի Ադրբեջանում միջկրոնական ու միջէթնիկական բախումների մասին. բախումները սկսել են ավելի բացահայտ ու լայնամասշտաբ բնույթ ստանալ: |
|
17:00-ին |
Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում |
Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակում կներկայացնեն «Երևանյան ամառ. Ավտո-մոտո շոու» ծրագիրը: Մրցութային մասում կներկայանան 100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ, որոնք ժյուրիի կողմից կգնահատվեն հետևյալ անվանակարգերով. «Ռետրո ոճի մեքենաներ», «Տյունինգապատ մեքենաներ», «Մոտոցիկլներ», «4x4 of road ջիպեր», «Սպորտային մեքենաներ»։ Հաղթողները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետարանի և հովանավորների կողմից սահմանված մրցանակներով։ Ժամը 19.30-ին կմեկնարկի դրագ-ռայսինգի մրցույթը։ Երևանի քաղաքապետարանի և STR ընկերության նախաձեռնությամբ միջոցառման ընթացքում կկազմակերպվի բարեգործական ակցիա։ Դրագ- ռայսինգին մասնակից վարորդները հանգանակություն կկատարեն, որից հավաքված միջոցները կուղղվեն աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը։ |
|
18:30-ին |
Գյումրիում, Ասլամազյան քույրերի անվան պատկերասրահում |
Թիֆլիսում Գյոթե-ինստիտուտի և այլ գործընկերների միջոցով Արտաքին հարաբերությունների ինստիտուտը ներկայացնում է Բեռլինում ծնված լուսանկարիչ և լուսանկարչության ուսուցիչ Առնո Ֆիշերի լուսանկարների ցուցահանդեսը: Թբիլիսիում Գյոթե-ինստիտուտն այս տարի տոնում է Հարավային Կովկասում իրականացվող իր գործունեության 20 ամյակը: |