Հուլիսի 11-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 հուլիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

08:40-ին

ՀՀ սահմանադրական դատարանի դիմացից

Կմեկնեն Վանաձոր, որտեղ ժամը 11:00-ին մարզպետարանի դահլիճում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկում: Բանախոսներ` ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գագիկ Հարությունյան, Գագիկ Ղազինյան:

11:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում /Արշակունյաց 2/

Ներքաղաքական զարգացումների եւ երկրում առկա հիմնախնդիրների շուրջ կխոսի «Ընդվզում» շարժման ղեկավար Կարեն Թումանյանը:

11:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում /Արշակունյաց 2/

Հյուրն է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Թեմա` «Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը նշում է բնակչության համաշխարհային օրը»:

11:00-ին

«Ուրբաթ» մամուլի ակումբում

Հյուրն է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, իրավաբանական ապահովության բաժնի պետ Նունե Բակունցը: Թեմա` «Խուսափե՛նք ամառային խնդիրներից: Ի՞նչ ուտել, ի՞նչ խմել, ի՞նչ կրել եւ ինչի՞ց զգուշանալ ամռանը»:

11:30-ին

Ֆրանսիայի դեսպանատանը

Մամուլի ազգային ակումբը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի` Բաստիլի գրավման առիթով, լրագրողներին հրավիրում են հանդիպման ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Հանդիպումը կկայանա «Հայ-ֆրանսիական հարաբերություններ», «Եվրամիությունը և տարածաշրջանը» թեմաների շրջանակներում:

12:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա թուրքագետ Հակոբ Չաքրյանի ասուլիսը` «Նախընտրական Թուրքիա: Հայ-թուրքական հարաբերություններ: ՀՀ Նախագահը արտասահմանյան հանդիպումներում ակտիվ պատրաստվում է 100-րդ տարելիցին: Ի՞նչ սպասելիքներ ունենանք» թեմայով:

12:00-ին

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

Կկազմակերպվի Երևան-Մոսկվա տեսակամուրջ` «Եվրասիական ընտրություն-Հայաստան 2014» թեմայով: Մաքսային միության շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ռազմավարության մշակումն այսօր կարևորագույն հարցերից մեկն է: Համագործակցության հեռանկարները կքննարկեն փորձագետները:

12:00-ին

Մեդիա կենտրոնում

Տեղի կունենա «ՀՀ ոստիկանության ՁՊՎ դիտորդների լիազորությունները սահմանափակվում են» թեմայով ասուլիս: Բանախոսներ. ՀՀ ոստիկանությունում ձերբակալված անձանց պահման վայրերում դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Սահակյան, դիտորդական խմբի անդամներ` Արթուր Հարությունյան, Նելլի Հարությունյան, ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետի տեղակալ Արայիկ Առաքելյան, ՀՀ ոստիկանության հերթապահ ծառայության վարչության հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ Մայիս Գրիգորյան, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության հատուկ, կարևորագույն հանձնարարություններով ավագ տեսուչ Արմեն Մարտոյան:

12:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կանդրադառնա գնված ապրանքի վերադարձի և փոխանակման խնդիրների վերջին ուսումնասիրություններին, ինչպես նաև կներկայացնի խնդրի կարգավորման համար տարվող աշխատանքները:

12:00-ին

Երևանի քաղաքապետարանի բրիֆինգների սրահում

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանն ընդառաջ տեղի կունենա քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Ոսկե ծիրան» ԵՄԿ հիմնադիր- տնօրեն Հարություն Խաչատրյանի համատեղ մամուլի ասուլիսը: Ասուլիսից հետո կինոփառատոնը լրագրողներին հրավիրում է «Ժողովրդական արվեստների հանգույց» կրթամշակութային հիմնադրամ (հասցե. Այգեձոր 53)` ներկայացնելու փառատոնի նոր` «Ծիրանի ծառ» նախաձեռնությունը: (Փառատոնի մեքենան կսպասի Քաղաքապետարանի մոտ` ասուլիսից հետո):

13:00-ին

«Արմատ» մամուլի ակումբում

Արաբագետ Արաքս Փաշայանը կխոսի «Իսլամական պետություն», իսլամիստական ծայրահեղական խմբավորումների ազդեցության աճը Մերձավոր Արևելքում և Հայաստանը» թեմայի շուրջ:

16:30-ին

Ս.Փարաջանովի տուն-թանգարանում (Երևան, Ձորաղբյուր 15/16)

Տեղի կունենա հայ և վրացական ժամանակակից արձակի «Մթածմինդա» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն լույս է տեսել Թբիլիսիում` 2013 թվականին: Այնկազմելու նախաձեռնությունը պատկանում է թարգմանիչների եւ հրատարակիչների ԱՊՀ ու Բալթյան երկրների համաժողովի կազմակերպիչներին: Շնորհանդեսին ներկա կլինեն ինչպես հայ, այնպես էլ վրացի մտավորականներ և մշակույթի գործիչներ:

19:00-ին

«Նարեկացի» արվեստի միությունում

«Տարբերությունների էկրան»-ը կազմակերպում է արվեստագետների միջազգային ֆիլմի և տեսանախագծի երեկո: Երեկոյի ընթացքում կցուցադրվեն տարբեր ծրագրեր: Ցուցադրությունները մաս են կազմում ժամանակակից արվեստագետների կողմից հեղինակած` երկու տարում 20 երկիր շրջելու արդյունքում ստեղծված ֆիլմերի զարգացող հավաքածուի: Ֆիլմերի շարքում է Ադադ Հաննահի հեղինակած «Ռուսական ԿամԱԶ»-ը, Բրյուս Չեկեվսկու «Դեղատուն»-ը, Աննա Մոլսկայի «Հեռանկար»-ը, Ռայազ Մեհմուդի «Թռչող գորգում փաթաթված դատարկակյացը» էսսե-ֆիլմը և Զոհար Քֆիրի «Ինչ-որ ժամանակ. ինչ-որ տեղ»-ը:

Հայերեն English Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026