Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 հուլիս, 2014

Ժամը.

Վայրը

Միջոցառումներ

9:15-17:15

«Անի Պլազա» հյուրանոցում

Կանցկացվի «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազային համաժողով:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրն է ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Թեմա` «Ամառը գրեթե կիսվեց, սպասվո՞ւմ է արդյոք շոգ եղանակ, թե՞ ոչ. կանխատեսումներ»:

12:00-ին

Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում /Աբովյան 8, 3-րդ հարկ, մուտքը Պուշկինի փողոցից, կենտրոնը տեղակայված է «Դոլմամա» ռեստորանի դիմացի բարձրահարկ շենքում/

Կկայանա մամուլի ասուլիս` նվիրված Հայաստան-ՆԱՏՕ գործակցության 20-ամյակին: Մամուլի ասուլիսի մասնակիցներն են ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին, ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը եւ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Թադեւոսյանը: Մամուլի ասուլիսի ընթացքում նաեւ կներկայացվի «Հայաստան-ՆԱՏՕ. նորագույն պատմություն» գիրքը:

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Հյուրն է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Թեմա` «Դիտարկումներ ՀՀ ներքին և արտաքին քաղաքական գործընթացների և հնարավոր զարգացումների շուրջ»:

12:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` «Բնակչության համաշխարհային օրվան ընդառաջ. մարզերի բնակչության բարեկեցության վարկանիշը (Հայաստանի 5000 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքներով): Պատվիրատու` ՀՀԿ, մարզպետներ, քաղաքապետներ»:

12:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրերն են Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը և կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը: Թեմա` «ՀԾԿՀ-ն որոշել է անփոփոխ թողնել բնակիչներին մատակարարվող ջրի սակագինը, սակայն մեծածախ ջրի սակագինը բարձրացել է: Ո՞ւմ է ուղղված այս հարվածը. գյուղացին` տուժողի կարգավիճակում»:

12:00-ին

«Ազդակ» լրագրողական ակումբում

Հյուրերն են երգչուհի Նարե Գրիգորյանը եւ նրա պրոդյուսեր, երգչուհի Արմինե Գրիգորյանը: Թեմա` «Օրերս «Մորսկոյ ուզել-2014» ամենամյա միջազգային երգի մրցույթում երգչուհի Նարե Գրիգորյանը արժանացել է Գրան Պրիի»:

12:10-ին

Երևանի քաղաքապետարանի մոտից

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց կկատարի Էրեբունի վարչական շրջանում /ժամը 13։00-ին/, որտեղ կծանոթանա «Նիկոլ Դուման» ընկերության կողմից մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղադրիչների արտադրական գործընթացին, ինչպես նաև քաղաքային կահույքի ձևավորման նոր լուծումներին։ Այնուհետ Երևանի քաղաքապետը կայցելի Էրեբունի վարչական շրջանում կառուցվող նոր շախմատի դպրոց, կհետևի իրականացվող աշխատանքների ընթացքին։

13:00-ին

«Իրատես de facto» ակումբում (Զաքյան 10)

Հյուրն է քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը։ Թեմա` «Հոսանքի հողակցումից մինչև թանկացում»:

14:00-ին

«Կոնգրես» հյուրանոցի «Բոլ Ռում» սրահում

Տեղի կունենա «Անվտանգության նոր մարտահրավերներ եւ ՆԱՏՕ-ն» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպիչներ. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն (ԳՏՀՎԿ), ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին:

15:00-ին

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի դահլիճում /Արշակունյաց 44, V հարկ/

Կկայանա «Իսրայել. հայացք ներսից» խորագրով շնորհանդեսը: Շնորհանդեսի ընթացքում ՀԿՏԿ արտաքին քաղաքականության հարցերի ստորաբաժանման փորձագետներ Լիանա Հովհաննիսյանը և Գրետա Ավետիսյանը կփոխանցեն լրագրողներին իրենց` Երուսաղեմի Հրեական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպված դասընթացներից ստացած գիտելիքները և տպավորությունները:

17:00-ին

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Բ դահլիճում

ՀՖՀ-ն, «Արամանյակ Դելոր» խմիչքների մասնագիտացված վաճառասրահը և Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի Հայաստանի ամբիոնը կազմակերպում են ֆրանսիական ու հայկական գինիների մշակույթի բացահայտմանը նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում փորձառու գինեգործի կողմից կներկայացվեն ֆրանսիական և հայկական գինեգործության ավանդույթները, տեխնիկաները և առանձնահատկությունները: Նախատեսվում է նաև ֆրանսիական և հայկական գինիների համտեսում:

17:00-ին

«Հայ գիրք» գրախանութում /Իսահակյան 16/

Տեղի կունենա Արքմենիկ Նիկողոսյանի և Աշոտ Գաբրիելյանի «Թարգմանություններ հայերեն» գրքի շնորհանդեսը: Ուսումնասիրությունը նվիրված է 1991-2013 թթ. ընթացքում Հայաստանում թարգմանական գործի վերլուծությանը: Ուսումնասիրությունը չափազանց օգտակար կարող է լինել հրատարակիչների, թարգմանիչների, մատենագետների համար:

19:00-ին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի «Պարարվեստի օրեր»-ի փակման հանդիսավոր արարողությունը:

Հայերեն English Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026