ՕԵԿ-ը ներողություն է խնդրում և ելնում ակտիվ քաղաքականություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունը հստակեցրել է քաղաքական օրակարգի սեփական գերակայությունները, որոնք հուլիսի 9-ին ներկայացվեցին մամուլի ասուլիսի ժամանակ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ նշեց այն խնդիրները, որոնք իրենք տեսնում են Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական, իրավական ու արտաքին քաղաքակության ոլորտներում, ապա դրանցից դուրս գալու ելքեր մատնանշեց: «Քաղաքական բլոկում հիմնական ելքը արդիականացում իրականացնելն է և 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցում կատարելը»,-ասաց քաղաքական գործիչը` նշելով, որ ՕԵԿ-ի այդ նախաձեռնությունը սատարել են բոլոր քաղաքական ուժերը: «Որոշում կա աշնանը ձևավորել աշխատանքային խումբ, որը կմշակի միասնական ընտրական օրենսգիրք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց Արթուր Բաղդասարյանը:

ՕԵԿ-ը տնտեսական ոլորտում խնդիրների լուծման ելքը տեսնում է բիզնեսին ազատություն տալու մեջ: «Պետք է նվազեցնել հարկերը, սահմանափակել խոշոր սուպերմակետների առկայությունը, վերացնել տարբեր տեսչական մարմինների կողմից ստուգումները: Ընդհանրապես, պետք է ՀՀ-ում վերացնել բոլոր տեսչությունները, դրանք միավորել մեկ մարմնի մեջ»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:

Սոցիալական ոլորտում, ըստ ՕԵԿ-ի, պետք է ապահովել հայի պատիվը, արժանապատվությունն ու աշխատանքի հնարավորությունները: «Իրավական ոլորտում լուծումը մենք տեսնում ենք մարդուն, մարդու իրավունքներն արժեք դարձնելու մեջ»,-նշեց Բաղդասարյանը:

Արտաքին քաղաքական համատեքստում էլ ՕԵԿ-ի տեսլականն ուժեղ ու բանակցող թիմի ձևավորումն է, որը աշխարհի ուժային կենտրոնների մոտ կներկայացնի Հայաստանի շահերը:

Արթուր Բաղդասարյանի հավաստմամբ` իրենք մտադիր են իրենց մոտեցումները հրապարակային տեսքով բոլոր քաղաքական ուժերին ներկայացնել: «Առաջարկելու ենք համագործակցություն` նպատակների, ուժերի, շահերի համակցման ձևով, քանի որ մեր կողմից ընդունված մոտեցումները քաղաքական հիմնական ուժերի կողմից ընդունելի են»,-նկատեց Արթուր Բաղդասարյանը:

Նրա տեղեկացմամբ` ակտիվ գործունեություն են վարելու, հանրահավաքներ, ցույցեր են անցկացնելու, քաղաքացիների իրավունքները ոտնահարող որոշումները վիճարկելու են դատարաններում: «Կազմակերպելու ենք տարեբր երթեր, հանրահավաքներ, մեր մոտեցումները հասարակության լայն շերտերին հասանելի դարձնելու համար: Մենք լինելու ենք համառ, հետևողական ու պատասխանատու»-հայտնեց Արթուր Բաղդասարյանը`ներողություն խնդրելով բացթողումների համար:

Ապրիլի 16-ին «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին: Ապրիլի 25-ին Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: ՕԵԿ-ի` կոալիցիայի դուրս գալուց հետո, կուսակցության երեք նախարարները` Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը եւ Սամվել Թադեւոսյանը, լքեցին կուսակցությունը` հայտարարելով, որ նոր իրավիճակում իրենց գաղափարները չեն համընկնում կուսակցության որդեգրած ընդդիմադիր ուղու հետ:

Հայերեն

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ

Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունը

Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները

Հուլիսի 16-ի միջոցառումների անոնս

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները

Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել

Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա

Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ