7 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
09 հուլիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
07:00-ին |
Ալ.Թամանյանի արձանի մոտից |
ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է լրագրողների այցելություն Նուբարաշենի հրաձգարան և հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված հենակետեր: |
|
09:00-ին |
ՀՀ սահմանադրական դատարանի դիմացից |
Կմեկնեն Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաք, որտեղ ժամը 11:00-ին, մարզպետարանի դահլիճում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկում: Բանախոսներ. ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ` Դավիթ Հարությունյան, Գևորգ Դանիելյան: |
|
11:00-ին |
«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում (ք.Երևան, Աբովյան 43) |
Տեղի կունենա ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը: Արթուր Բաղդասարյանը կներկայացնի ՕԵԿ քաղաքական գերակայությունները և կխոսի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին: |
|
11:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են Ալեքսանդր Մարկարովը և Վ. Հակոբյանը: Թեմա՝ «Ալիևի ելույթը, մաքսայինի շորշոփները տարածաշրջանում, Նախագահի խոսքն` ուղղված Թուրքիային»: |
|
11:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` «Ներքին և արտաքին քաղաքական վերջին զարգացումներն ու գործընթացները: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքների հարցում ուղղում կատարելու խնդիրը»: |
|
11:00-ին |
«Ֆորում» մամուլի ակումբում |
«Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգորի Այվազյանը կխոսի ՀՀ-ի բնակելի շենքերի սեսմակայունության եւ բնական աղետների դեպքում դրանց պաշտպանվածության աստիճանի մասին: |
|
12:00-ին |
«Փաստարկ» մամուլի ակումբում |
Հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` «Եվրասիական համաձայնագրի ստորագրման հետաձգման հնարավոր պատճառները տարածաշրջանային զարգացումների համատեքստում»: |
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
Տեղի կունենա քննարկում` Թուրքիայի տարբեր լրատվամիջոցներով տարածվող հայտարարությունների, ապա դրանց պաշտոնական հերքումների շուրջ: Բանախոսներ. Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրենԿիրո Մանոյան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյան, լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալջի: |
|
12:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրերն են քաղաքացի Նազիկո Պալյանը և փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեմա` «Արդարադատության իրականացումը դատարանների կողմից կազմալուծված է: Վերաքննիչ դատարանը դատական ակտի հեղինակությունը պաշտպանելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները կատարելու փոխարեն ինքն է արհամարհում և ոտնահարում այն` ստեղծելով իրավական խառնաշփոթ»: |
|
12:00-ին |
«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72) |
Հյուրերն են «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները: Տեղի կունենա ասուլիս` ««Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության կատարված աշխտանքների ամփոփումը` «Արձագանքներ և որոնք են հետագա քայլերը» թեմայով: |
|
12:00-ին |
«Զարկերակ» մամուլի ակումբում |
Տեղի կունենա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի մամուլի ասուլիսը` «Երկրում ակտիվացել են էնտերովիրուսները: Մանրամասներ, կանխարգելման տարբերակներ ու ախտանիշներ» թեմայով: |
|
13:00-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
«Վերնիսաժի» կրակոցների գործով Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը կխոսի Վալերի Հովհաննիսյանի կալանավորման և քննչական գործողությունների մասին: |
|
13.00-ին |
«Արմատ» մամուլի ակումբում |
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը կխոսի հանգիստը ճիշտ կազմակերպելու, երկար ժամանակ առանց հանգստի աշխատելու հոգեբանական հետևանքների ու դրանք հաղթահարելու, ինչպես նաև սխալ հանգստով պայմանավորված սթրեսների մասին»: |
|
13:00-ին |
Եռաբլուր կայցելեն |
ՀՄՀ ավագ հետախույզ Արշակ Սարուխանյանի մարտական ընկերները, ԵԿՄ ներկայացուցիչները, հարգելու` 1991 թ. զոհված ընկերոջ հիշատակը: |
|
13:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբում |
Հյուրերն են Պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ (թիկնապահ) ուսուցանող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանը և պահնորդական ծառայություն իրականացնող կազմակերպություների ղեկավարներ: Թեմա` «2014թ. հուլիսի 1-ից պահնորդական կազմակերպությունների լիցենզավորումից հետո առաջացած խոչընդոտներ, վարչապետի միջամտության անհրաժեշտություն` ստեղծված սոցիալական լուրջ խնդիրներից խուսափելու համար»: |
|
13:00-ին |
«Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցի ձմեռային այգում |
Տեղի կունենա հանդիպում «Նոր Ալիք» երիտասարդկատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ: Հանդիպմանը ներկա կլինեն նաև պրոդյուսեր Աննա Թադևոսյանը և երաժշտական պրոդյուսեր Անդրեն: «Նոր Ալիք-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամների կարճ խոսքից հետո լրագրողները կարող են իրենց հետաքրքրող հարցերն ուղղել նրանց: |
|
18:00-ին |
«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում |
Տեղի կունենա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) արտահերթ համագումարը: Օրակարգում` «ԻՏՁՄ 2014-2018թթ ռազմավարության հաստատում»: |