9 րոպեի ընթերցում
02 հուլիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
09:00-ին |
ԵՊՀ-ում |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ անցկացվում են միասնական քննությունների լրացուցիչ փուլի «Պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունները: |
|
10:00-ին |
«Էրեբունի Պլազա» բիզնես- կենտրոնի «Էրեբունի» սրահում |
Տեղի կունենա Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) 3-րդ հերթական համագումարը: Միջոցառմանը, որտեղ կներկայացվի 2011-2014թթ. հաշվետու ժամանակաշրջանում ՀԳՀՄ գործունեությունը և հիմնադրումից ի վեր անցած 7 տարիների կատարած աշխատանքների արդյունքները, կմասնակցեն ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային և տարածաշրջանային կառույցների, ինչպես նաև ՀԳՀՄ միջազգային և օտարերկրյա գործընկերների, հասարակական կազմակերպությունների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: |
|
11.00-ին |
«Բլից ինֆո» մամուլի ակումբում |
Հյուրն է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Թեմա՝ «Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը նշում է Բնակչության համաշխարհային օրը»: |
|
11.00-ին |
Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում |
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կներկայացնեն համատեղ իրականացվող նորարարական ծրագիրը: |
|
11:00-ին |
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում |
Տեղի կունենա ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԳԱ Եվրասիական տնտեսական ինտեգրման, արդիականացման, մրցունակության և կայուն զարգացման համալիր խնդիրների հարցերի գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինի մամուլի ասուլիսը՝ «ԵՏՄ-ն և հայաստանյան քաղաքական գործընթացները» թեմայով: |
|
11:00-ին |
«ԷկոԼուր» մամուլի ակումբում |
Տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը եւ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը կներկայացնեն բնապահպանական օրենքի թերությունները: |
|
12:00-ին |
«Ֆորում» մամուլի ակումբում |
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվության եւ հնարավոր քաղաքական զարգացումների շուրջ կխոսի քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: |
|
12.00-ին |
«Ուրբաթ» մամուլի ակումբում |
Հյուրն է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Թեմա՝ «Ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումն ու Ղարաբաղյան հիմնախնդիրը»:
|
|
12:00-ին |
«Մեդիա կենտրոնում» |
Տեղի կունենա ոստիկանական բռնության զոհ Ալեքսանդր Ցվերիանովի գործով ասուլիս: Բանախոսներն են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Ալեքսանդր Ցվերիանովը: |
|
12:00-ին |
«Անալիտիկ» մամուլի ակումբում |
Հյուրն է «Ընդվզում» շարժման ղեկավար, հրապարակախոս Կարեն Թումանյանը: Թեմա՝ ««Ընդվզում» շարժումը ակտիվանում է. Ի՞նչ է լինելու էլեկտրաէներգիայի թանկացման հարցը. անելիքներ և հետագա ծրագրեր»: |
|
12:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են բնապահպան Կարինե Դանիելյանը և ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա՝ «Ինֆորմացիոն պայքար միջազգային ասպարեզում. ակտիվությո՞ւն, թե՞ իմաստուն լռություն.ՄԱԿ-ի եվրոպական կառույցների տեղափոխումը Թուրքիա»: |
|
13:00-ին |
«Արմատ» ակումբում Տերյան 91 ( Կորյուն- Տերյան խաչմերուկ, Հակոբ Մեղապարտ տպագրատան շենք): Հեռախոսահամար` 077 81 73 67: |
Կկայանա ասուլիս, որի թեման է «Գազի և էլեկտրաէներգայի թանկացման նոր այլընտրանքը. Իրան – Հայաստան արդյունաբերական նոր համագործակցում. լայն արտադրության համար նախատեսված «Ախթամար» համակարգը: Բանախոսներ` Հայաստան – Իրան գիտական և արդյունաբերական համագործակցության կազմակերպության համանախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյան: |
|
13:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրն է Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Թեմա` «ՌԴ միգրացիոն օրենքի փոփոխություն. զիջումնե՞ր, թե՞ փակուղի |
|
13.00-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կխոսի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների մասին: |
|
13:00-ին |
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում |
Տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Փոքրիկ վիշապ» լիամետրաժ ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած անսպասելի զարգացումներին: Մամուլի ասուլիսին կմասնակցեն ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Արա Առուշը, գլխավոր դերակատար Միխայիլ Դոկինը, ֆիլմի պրոդյուսեր Ալեն Մենուան, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Ավետիսյանը: |
|
13:00-ին |
Շրջայց Շենգավիթ վարչական շրջանում |
Երեւանի քաղաքապետ Տ.Մարգարյանը կայցելի Շենգավիթ վարչական շրջան, որտեղ կծանոթանա մարզադպրոցի շինվերանորոգման եւ ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքներին, Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ հատվածում իրականացվող կապիտալ ճանապարհաշինական ծրագրի իրականացմանը: Շրջայցին մասնակցել ցանկացող լրագրողները կարող են ժամը 12:10-ին մոտենալ քաղաքապետարան, որտեղից կտրամադրվի տրանսպորտային միջոց: |
|
14:00-ին |
ԵՄ կենտրոնում |
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ ԵՄ կենտրոնում տեղի կունենա Եվրոպական միության թեմայով երկրորդ առցանց վիկտորինայի հաղթողների վիճակահանությունը: Առաջին մրցանակը նոութբուք է, երկրորդը` նեթբուք, երրորդը` քինդլ-էլեկտրոնային գիրք: Վիճակահանությանը կհետևի Եվրամիության կողմից Հայաստանին տրվող բյուջետային աջակցության թեմայով լրագրողների համար ոչ պաշտոնական, առանց լուսաբանման (off the record) հանդիպումը` ժամը 14:30-ին: |
|
14:00-ին |
Մովսես Գորգիսյանի անունը կրող Շիրակի 14 և 16 շենքերի բակային այգում (Տե'ս քարտեզն այստեղ) |
Տեղի կունենա ՀՀ ազգային հերոս, ազգային-քաղաքական գործիչ, մտավորական, հրապարակախոս, անկախության ջահակիր, անկախության բանակի հիմնադիր, ԱՄԿ երդվյալ անդամ, ԱԻՄ հիմնադիր անդամ, «Հայրենիք» ամսագրի խմբագիր Մովսես Գորգիսյանի կիսանդրու բացման արարողությունը: Արարողությանը հրավիրված են բարձրաստիճան պաշտոնյաներ: |
|
19:00-ին |
Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնի սրահում |
Տեղի կունենա «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Սիդնեյի «Նայիրի» և Մոնրեալի «Անի» պարախմբերի մենահամերգը: |
|
19:00-ին |
«Նարեկացի» արվեստի միությունում |
«Տարբերությունների էկրան»-ը անցկացնում է արվեստագետների միջազգային ֆիլմի և տեսանախագծի երեկո: |