Հուլիսի 5-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

05 հուլիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

11:00-ին

«Արմատ» մամուլի ակումբում /Տերյան 91, Կորյուն-Տերյան խաչմերուկ, «Հակոբ Մեղապարտ» տպագրատան շենք/

Միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը և պատմաբան-բանախոսը կխոսեն «Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, պատմական անդրադարձը, հայերի առաջին սահմանադրության նախատիպը ու հայ իրավական մտքի առաջին դրսևորումները» թեմայով:

12:00-ին

«Արմատ» մամուլի ակումբում /Տերյան 91, Կորյուն-Տերյան խաչմերուկ, «Հակոբ Մեղապարտ» տպագրատան շենք/

Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը և քաղաքագետ-բանախոսը կանդրադառնան ադրբեջանական կողմի շարունակական դարձած դիվերսիաներին, Ֆրանսիայի կողմից «Ազերկոսմոսին» հետախույզ արբանյակի վաճառքի ու տարածաշրջանում ծայրահեղ իսլամիստական տրամադրությունների աճի ու Ադրբեջանի քաղաքականության կուրսի փոփոխություններին:

12:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կամփոփի գարնանային նստաշրջանը և կանդրադառնա ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներին:

13:00-ին

«Երազ» բիզնես- կենտրոնի բակից (Ազատության փողոց, շենք 27)

ԶԼՄ-ներկայացուցիչների համար նախատեսված փոխադրամիջոցը կտեղափոխի Սևանի «Noy land» հանգստի գոտի, որտեղ ժամը 15:00-ին ոճաբան-դիզայներ Արամ Նիկոլյանը կներկայացնի իր նոր հավաքածուն, որը կրում է «Իմ երազը» խորագիրը: Նախաձեռնությունը բարեգործական է և նպատակ ունի ցուցադրություն-վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրել և ծառայեցնել «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող, հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժմանը: Ծրագրի անմիջական մասնակիցները երեխաներն են, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հավաքածուի ստեղծման գործում: Գաղափարի իրականացմանն աջակցում է «Երազ» բարեգործական հիմնադրամը: Լրագրողների հետվերադարձը նախատեսված է 18:00-ին:

16:30-ին

«Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնի բակից

Կմեկնեն Օշական: «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի մասնակիցները կայցելեն «Մեսրոպ Մաշտոց» եկեղեցի: ժամը 18.00-ին «Պարարվեստի օրերի» շրջանակում, Օշականում տեղի կունենա «Գյուղի տատիկ» խորագրով բացօթյա համերգ:

18:00-ին

Մատենադարանից, Մաշտոցի պողոտայով դեպի Ամիրյան փողոց

Կմեկնարկի հեծանվավազքի մրցույթը, որը կավարտվի Հանրապետության հրապարակում: Մրցույթը նվիրված է ՀՀ Սահմանադրության օրվան: Կազմակերպիչներ` Երևանի քաղաքապետարան, «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերություն և Հեծանվահրապարակ: Հեծանվավազքին մասնակցում են գործարարներ, նախարարությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ-ում Հնդկաստանի և Բրազիլիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանները:

19:00-ին

Ազատության հրապարակում

Կմեկնարկի ՀՀ պետական խորհրդանշանների ավանդականքայլերթը` համերգային ծրագրով: Բուն երթը կսկսվի 19:30-ին: 19:00-ին Մաշտոցի պողոտան ամբողջությամբ կփակվի: Քայլերթի մասնակիցները դուրս կգան Օպերայի ծառայողական մուտքից և կշարժվեն Մաշտոցի պողոտայով, այնուհետ Ամիրյան խաչմերուկով, որտեղից էլ եռագույն քայլերթը կհասնի երթևեկության համար մասնակի փակված Հանրապետության հրապարակ և այդտեղից էլ արդեն երթևեկության համար ոչ պիտանի Աբովյան և Թումանյան փողոցներ և կրկին Ազատության հրապարակ: Քայլերթը տևելու է 30-40 րոպե. մասնակցելու են ՀՀ բոլոր մարզերից և Երևանի վարչական շրջաններից երիտասարդներ և երեխաներ, ինչպես նաև 40-ից ավելի հասարակական կառույցներ:

Հայերեն English Русский