11 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
04 հուլիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
10:00-ին |
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքի մոտից |
Լրագրողներին կտանեն Հայկական ատոմակայան: |
|
10:00-ին |
Մեդիակենտրոնում |
Տեղի կունենա քննարկում` «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ. հանրաքվեի ինստիտուտի ընդլայնում» թեմայով: Բանախոսներ` «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորրգ Դանիելյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արտակ Զեյնալյան: |
|
10:00-ին |
«Էլիտ Պլազա» հյուրանոցի «Մանթաշև» սրահում |
Կկայանա Սննդամթերքի անվտանգության միջազգային ստանդարտների վերաբերյալ կոնֆերանս: Կոնֆերանսի ժամանակ տեղի կունենա նաև հանրային սննդի, ալկոհոլային խմիչքների, բնական հյութերի եւ հանքային ջրերի, մրգերի ու բանջարեղենի պահածոների, կաթի եւ կաթնամթերքի, ձուկ-ձկնամթերքի արտադրություններում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգերի ներդրմանը նվիրված ուղեցույցների շնորհանդեսը: Կոնֆերանսը կազմակերպվել է Համաշխարհային բանկի խմբի, Միջազգային ֆինասնական կորպորացիայի հետ: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Աբրահամ Բախչագուլյանը: |
|
11:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են Սուքիաս Ավետիսյանը և Սոս Գիմիշյանը: Թեմա` «Խաղաղապահ ուժերի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, սահմանային լարվածություն, քառյակի հերթական առաջարկները»: |
|
11:00-ին |
«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72) |
Տեղի կունենա ասուլիս` «Էլեկտրաէներգիայի թանկացումն ինչպիսի ազդեցություն կունենա հասարակության որոշ շերտերի և տնտեսության վրա. հետևանքներ» թեմայով: Հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: |
|
11:00-ին |
Կոմիտասի 49/3 հասցեում /7-րդ հարկ/ |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի hայաստանյան գրասենյակի հովանավորությամբ (ՄԱԿ ՓԳՀ) իրականացնում է ՀՀ հարկային դաշտի օրենսդրությանը նվիրված սեմինար` սիրիահայ գործարարների համար: Սեմինարը կվարեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի, Հայկական Կարմիր խաչի ասոցիացիայի, Repat Armenia-ի, հարկային օրենսդրության փորձագետների և ՎԶԵԲ «Գործարարության աջակցության գրասենյակի» ներկայացուցիչները: |
|
11:00-ից |
Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում /մուտքը Տերյան 72/ |
Տեղի կունենա միջոցառում` նվիրված Հայաստանի ազգային գրադարանի օրվան: Կլինեն ցուցադրություններ. ժամը 13:30-ին`«Ազդարար» պարբերականի տպագրության 220-ամյակը (Գրադարանի «Թամանյան» մասնաշենք, 1-ին հարկ):Ժամը 14:00-ին` «Ընտանիքը բանակի զորացման աղբյուր» («Թամանյան» մասնաշենք, 1-ին հարկ, սպասարկման բաժին, ընդհանուր ընթերցասրահ): Ժամը 14:30-ին` նոր ստացված գրքերի ցուցադրություն («Թամանյան» մասնաշենք, 3-րդ հարկ):Ժամը 15:00-ին`«Մուրճ» ամսագրի տպագրության 125-ամյակը /Վարչական մասնաշենք, 4-րդ հարկ, սպասարկման բաժին, գիտական ընթերցասրահ/: Ժամը 15:30-ին` Հայաստանի ազգային գրադարանի տնօրենները /Վարչական մասնաշենք, 5-րդ հարկ/: Ժամը 16:00-ին`Գրադարանային նորություններ. («Вестник БАЕ», «Библиотечное дело», «Национальная библиотека») ամսագրերի տեսություն/Վարչական մասնաշենք, 5-րդ հարկ/: |
|
11:00-ին |
«ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք) |
Տեղի կունենա «Բիբլիական աղետ» ֆիլմի շնորհանդեսը: |
|
11:30-ին |
«No Problem» ժամանցի կենտրոնում (Գլինկայի 1, Հրշեջ վարչության հարևանությամբ) |
Կկայանա «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարտսի 6-րդ մրցաշարը: Մրցաշարը նվիրվում է ՀՀ Սահմանադրության օրվան: Այն, ավանդույթի համաձայն, նախաձեռնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն արևելք» ՀԿ-ները, Դանիայի արտաքին գործերի նախարարության (DANIDA) աջակցությամբ: Մրցաշարին կմասնակցեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ, հայտնի սպորտսմեններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, պետական այրեր և այլք: |
|
12:00-ին |
«Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնի «Արամե» սրահում |
«Մենք» մշակութային մամուլի ակումբի հյուրն է «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը: Ասուլիսի թեմա` «ՀՀ պետական խորհրդանշանների հանրահռչակման ծրագրերը և հուլիսի 5-ի` ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական ավանդական քայլերթը»: |
|
12:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Թեմա` «Տարածաշրջանային գործընթացներ. Հայաստան-Ադրբեջան: Արցախյան հակամարտությունը` արդի աշխարհաքաղաքական զարգացումների ներքո»: |
|
12:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում |
Տեղի կունենա ասուլիս: Թեմա` «Քրդական գործոնը և հայ-քրդական փոխառնչությունները տարածաշրջանային զարգացումների համատեքստում»: Բանախոսներ` պ.գ.թ., դոցենտ, թուրքագետ-քրդագետ Վահրամ Պետրոսյան, պ.գ.թ., իրանագետ Ռուդիկ Յարալյան, արաբագետ Սարգիս Գրիգորյան: |
|
12:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբում |
Հյուրերն են ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Թեմա` «Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ազդեցությունը ՀՀ տնտեսության, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսի վրա: |
|
12:00-ին |
«Զարկերակ» մամուլի ակումբում |
Տեղի կունենա Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի ասուլիսը` «Էլեկտրաէներգիայի թանկացում: Հնարավոր զարգացումներ: Կառավարության նոր որոշում: Անելիքներ» թեմայով: |
|
12:00-ին |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցության սենյակում |
Տեղի կունենա մամուլի ասուլիս: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, ՀՀ ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը կխոսեն ընթացիկ տարվա գյուղատնտեսության ոլորտի կիսամյակային արդյունքների, ներկա վիճակի ու կանխատեսումների մասին: |
|
12:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են Հանրային Խորհրդից Էդվարդ Ասատրյանը և Արշակ Սադոյանը, փորձագետ, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը: Թեմա` «Արարատյան դաշտի ոռոգման հիմնախնդիրները, արտեզյան ջրեր, ջրային հորատարների հիմնախնդիրները»: |
|
12.00-ին |
Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում |
Տեղի կունենա ՀՀ ԱԻ նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի և Գլոբալ վերապատրաստման ինստիտուտի (UNISDR ONEA/GETI) համատեղ կազմակերպած «Կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման համար կայուն զարգացման ուղղորդում» աշխատաժողովի փակման արարողությանը: |
|
13:00-ին |
«Փաստարկ» մամուլի ակումբում |
Հյուրն է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Թեմա` «Դիտարկումներ ղարաբաղյան կարգավորման ներկա հանգրվանի, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի որդեգրած մարտավարության և տարածաշրջանում զարգացող գործընթացների շուրջ»: |
|
13:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են Վազգեն Սաֆարյանը եւ ֆերմերներ Համլետ Պետրոսյանը, Միշա Գալստյանը: Թեմա` «Սեփականաշնորհված հողերի կամավոր սեփականացում, խոշորացում, հիմնախնդիրներ, նոր առաջարկներ»: |
|
13.00-ին |
Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը |
Տեղի կունենա «Ազգային հպարտություն» ծրագրի շրջանակում կազմակերպված «Ես հպարտ եմ, որ...» խորագրով պաստառների ցուցահանդեսը և մրցանակաբաշխությունը: Հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և խրախուսական մրցանակներով: Միջոցառումը կեզրափակվի համերգային ծրագրով: |
|
15:00-ին |
Մեդիակենտրոնում |
Տեղի կունենա «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» գրքի շնորհանդեսը: Բանախոսներ` «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» գրքի համահեղինակներ Վահան Իշխանյան, Սառա Խոջոյան, Մերի Երանոսյան: Գիրքը ներակայացնում է Հայաստանում խղճի ազատության օրենսդրական խոչընդոտները, միջկրոնական հարաբերությունները, ինչպես նաև վերջին հինգ տարիների ընթացքում խղճի ազատության վերաբերյալ արված տարբեր հետազոտությունների հանրագումարը: |
|
18:45-ին |
ՀՀ սփյուռքի նախարարության շենքի առջևից (Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոն) |
Կմեկնեն Ծաղկաձորի «Արի տուն» ճամբար, որտեղ ժամը 20:30-ին տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: |
|
19:00-ին |
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում |
Կկայանա Հայաստանի գրողների միության 80-ամյակին նվիրված երեկո: |