Հուլիսի 3-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 հուլիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:30-ին

ՀՀ սահմանադրական դատարանի դիմացից

Կմեկնեն Արարատի մարզի Արտաշատ քաղաք, որտեղ տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկում: Բանախոսներ` ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Հրայր Թովմասյան, Գրիգոր Մուրադյան:

09:30-ին

Բրիտանական խորհրդի գրասենյակից (Ալեք Մանուկյան, 9)

Կմեկնեն Դիլիջան, որտեղ Հայաստանի կոմպոզիտորների միության «Դիլիջան» ստեղծագործական տանը տեղի կունենա բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնակատությունների եզրափակիչ միջոցառումը, որի ընթացքում տեղի կունենա կոմպոզիտորին նվիրված հուշաքարի բացումը և Բրիտտենի` Հայաստան կատարած այցելության լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը և Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Կվերադառնան ժամը 15:00-ին:

09:45-ին

Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու մոտից

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով կմեկնեն Արարատի մարզի Ոստան և Մրգավան գյուղեր: Ոստանում կայցելեն սոցիալապես ծանր վիճակում ապրող, զոհված զինվորի ընտանիքին: Մրգավանի Ս.Հակոբ եկեղեցում կհավաքվեն Արտաշատի տարածաշրջանի գյուղերի 19 ընտանիքների անդամները, ովքեր ունեն հաշմանդամ, զոհված կամ միաժամանակ երկու կամ երեք զինծառայողներ: Նրանք կստանան բարեգործական ծրագրով նախատեսված գումարները: Ծրագիրը ԱՀԹ երիտասարդները նախաձեռնել են ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աջակցությամբ:

11:00-ին

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

Կկազմակերպվի «Անվտանգության արդիական մարտահրավերները ԱՊՀ տարածքում» թեմայով տեսակամուրջ։ Հուլիսի 4-ին Աստանայում կկայանա Անկախ պետությունների համագործակցության երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։

11:00-ին

Ֆրանս-hայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում

Տեղի կունենան խոհարարության և վարսավիրության դասընթացներ սիրիահայերի համար: Ծրագիրը հետաքրքիր է նրանով, որ դասընթացների ավարտին 22 սիրիահայ հնարավորություն կստանա Հայաստանում որոշակի տնտեսական կայունություն ապահովել իր և իր ընտանիքի համար։ Դասընթացները կազմակերպել է ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ՄԱԿ ՓԳՀ֊-֊ի ֆինանսական աջակցությամբ։

12:00-ին

«Իրատես de facto» ակումբում (Զաքյան 10)

Հյուրն է արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Թեմա` «Իրավիճակը Քեսաբում. տարածաշրջանային գործընթացների ազդեցությունը սիրիական հակամարտության վրա, ակնկալվող զարգացումներ»։

12:00-ին

«Ուրբաթ մամուլի» ակումբում

Հյուրն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Թեմա` «Նախընտրական Թուրքիա. հնարավոր զարգացումներ: Առաջադրված թեկնածուների ինքնությունը»:

12:00-ին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում

Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի այս տարվա արդյունքներին և հաղթողներին: Բանախոսներ` ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյան, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյան և «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյան: Ասուլիսին ներկա են լինելու նաև մրցույթի 8 հաղթողները:

12:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրերն են Համահայկական բնապահպանական ճակատի անդամ (ՀԲՃ) Լևոն Գալստյանը և Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանը: Թեմա` «Հայաստանի փոքր ՀԷԿ-երի հրատապ լուծում պահանջող խնդիրներն ու լուծման ճանապարհները:

12:30-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Երեմ Սարգսյանը կխոսի Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում թույլ տրված դատավարական խախտումների, մի շարք պաշտոնյանների կողմից ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի անմեղության կանխավարկածը խախտող հայտարարությունների մասին և կներկայացնի Դավիթ Խաչատրյանի անմեղությունը հաստատող ապացույցներ:

13:00-ին

«Ազդակ» լրագրողական ակումբում

Հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Թեմա` «Ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներ»:

13:00-ին

«Իրատես de facto» ակումբում (Զաքյան 10)

Հյուրն է կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Թեմա` «Դեպրեսիան հավակնում է դառնալ աշխարհի թիվ մեկ խնդիրը»։

14.00-ին

ԱԺ 334 սենյակում

Տեղի կունենա ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը:

19:00-ին

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Կկայանա «Ինքնասպանի գրառումներ» առաջին ալտերնատիվ բալետային փսիխոդրամայի պրեմիերան. կոմպոզիտոր, դիրիժոր` Ալեքսանդր Իրադյան, բեմադրող ռեժիսոր` Սամվել Թադեւոսյան, մենակատարներ` Էդուարդ Սարգսյան, Վահագն Մարգարյան: Բեմադրությունն իրականացնում է ՊԻԿ մշակութային նախագիծը: Պրեմիերայից հետո լրագրողները հնարավորություն կունենան զրուցելու ինչպես ողջ ստեղծագործական կազմի, այնպես էլ ոլորտի այն անվանի գործիչների հետ, ովքեր ներկա կլինեն այս իրադարձությանը:

Հայերեն English Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026