Հուլիսի 02-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 հուլիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

10:00-ին

Մոսկվայի տանը

Կմեկնարկի «Էներգետիկայի շաբաթ Հայաստանում» միջոցառումը: Ներկա կլինի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը:

11:00-ին

Հայացք մամուլի ակումբում

Հյուրն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Թեման` «Ժառանգություն» կուսակցության հետագա անելիքներ, առաջիկա ներքաղաքական զարգացումներ»:

11:00-ին

Տեսակետ մամուլի ակումբում

Հյուրերն են մարդու իրավունքների պաշտպան, «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի` մեկ հատորում զետեղված թուրքերեն թարգմանության հրատարակիչ Ռագըբ Զարաքոլուն, թարգմանիչ Տիրան Լոքմագյոզյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, «Վան» ՀԿ պատվավոր նախագահ Ռուբեն Գալչյանը: Թեման` «Թուքիայում օրերս հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի` մեկ հատորում զետեղված թուրքերեն թարգմանությունը: Բացառիկ ժողովածուն ընդգրկում է 1916-1917 թթ. վկայություններ: Հսկայական հետազոտական նյութի պատմաքաղաքական և իրավական նշանակությունը»:

11:30-ին

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում (Խանջյան 11)

Տեղի կունենա հանդիպում Արաբական երկրների կին գործարարների ղեկավարի հետ, ով հանդիսանում է Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը Արաբական Միացյալ Էմիրություններում /ԱՄԷ/:

12:00-ին

ԱԺ 334 սենյակում

Տեղի կունենա ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների համատեղ մամուլի ասուլիսը:

12:00-ին

Բլից ինֆո մամուլի ակումբում

Հյուրն է ռազմական փորձագետ, թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը: Թեմա. «Ադրբեջանի սպառազինությունն ու պարբերաբար անցկացվող զորավարժությունները` սպառնալիք ՀՀ համար, թե շարքային հռետորաբանության օրինակ: Ադրբեջանի ՊՆ վերջին հայտարարությունը, թե զինավարժությունը թշնամուն ուղղված նախազգուշացում է»:

12:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանի ասուլիսը: Թեման` «Ս.թ. օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացումը և նրա հետևանքները»:

12:00-ին

Ուրբաթ մամուլի ակումբում

Հյուրն է գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը: Թեման. «Տեղի կունենա Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության «ԱՎԵՏԻՍ» պաշտոնական կայքի շնորհանդեսը: Կայքի խմբագիր Բակուր Կարապետյան»:

12:00-ին

Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում /Գրիգոր Լուսավորիչ 9/

Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված բանկի նոր ամառային քարտային արշավի մեկնարկին:

13:00-ին

Ֆորում մամուլի ակումբում

Քեսաբի հարցերով աշխատանքային խմբի անդամներ` Ռուբեն Սաֆրաստյանը, Գագիկ Մանասյանը եւ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը կխոսեն արտաքին քաղաքական զարգացումների եւ իրենց խմբի կողից կատարված աշխատանքների շուրջ:

13:00-ին

Երևանի քաղաքապետարանում

Տեղի կունենա աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի մամուլի ասուլիսը:

13:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրն է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը: Թեման` «Հուլիս ամսվա և առաջիկա օրերի եղանակակլիմայականպայմանների կանխատեսումը»:

13:00-ին

Գրողների միությունում

Միության 80-ամյակի կապակցությամբ տեղի կունենա գրողների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը:

14:00-ին

Գրողների միությունում

Տեղի կունենա «Հայ գրականությունը օտար լեզուներով» անթոլոգիայի շնորհանդեսը:

19:00-ին

Տերյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում

«Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ տեղի կունենա ավագ սերնդի եւ մտավորականների հավաք ի բողոք հուշարձանի շարունակվող քանդմանը:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում