Հուլիսի 1-ի միջոցառումների անոնս

10 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 հուլիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:15-ին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում (Դավթաշեն 4, Ա.Միկոյան 109/8)

Հուլիսի 1-4-ը ՀՀ ԱԻՆ-ը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), Հյուսիսային Ասիայի ՄԱԿ-ի ռիսկի նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակը և Գլոբալ վերապատրաստման ինստիտուտը (UNISDR ONEA/GETI) համատեղ կազմակերպում են «Կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման համար կայուն զարգացման ուղղորդում» թեմայով տարածաշրջանային աշխատաժողով: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

09:30-ին

ՀՀ Սահմանադրական դատարանի դիմացից

Կմեկնեն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաք, որտեղ ժամը 11:00-ին, Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի կունենա Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումը: Բանախոսներ` Հրայր Թովմասյան, Գևորգ Դանիելյան:

10:00-ին

«Գոլդեն Փելես» հյուրանոցում

Հուլիսի 1-2-ը կանցկացվի «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորում: Ֆորումին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ներկայացուցիչներ` ՀԱՊԿ քարտուղարությունից, ՀԱՊԿ գիտափորձաքննական խորհրդից: Զեկուցումներով հանդես կգան խաղաղապահության ոլորտի միջազգային փորձագետներ` ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵՄ-ից, Շանհայի համագործակցության կազմակերպությունից, Գիտնականների Պագուոշյան միջազգային շարժումից, Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտից:

10:45-ին Գոհար, Ֆելիքս

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում

Տեղի կունենա նիստ:

1.ՀՀ ՀԾԿՀ 2013 թվականի հունիսի 5-ի №178Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը: Զեկուցող` Ա.Բուդաղյան:

2.Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին որոշման նախագիծը` հավելված: Զեկուցող` Գ.Բաղրամյան:

3.«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին որոշման նախագիծը` հավելված: Զեկուցող` Գ.Բաղրամյան:

11:00-ին

«Ուրբաթ» մամուլի ակումբում

Հյուրն է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Թեմա` «Իրավիճակը մերձավորարևելյան տարածաշրջանում, իսլամական խալիֆայության հռչակումը ներկայիս Սիրիայի և Իրաքի միջև, դրա վտանգավորությունը տարածաշրջանային զարգացումների համատեքստում»:

11:00-ին

ՀՀ փաստաբանների պալատում

Տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանի և Գիվի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Բանախոսները կխոսեն Սահակ Հարությունյանի և Ալեքսանդր Խաչատրյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու մասին:

11:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72)

Տեղի կունենա ասուլիս «Ինչպիսի՞ն է հայ հասարակության ներկա վերաբերմունքը դեպի թատրոնը: Որքանո՞վ է մշակութային կյանքը զարթոնք ապրում և ինչպիսի՞խնդիրներ են առկա մշակութային ոլորտում» թեմայով: Հյուրերն են թատերագետ Լևոն Մութաֆյանը և Պետական կամերային երաժշտական թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանը:

12:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում /Արշակունյաց 2/

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ կխոսի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` «Դիտարկումներ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, նաև` տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ»:

12:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա ասուլիս: Թեմա` «Ահազանգ. սպառնալիքների ազդեցության ներքո հեռուստաընկերությունները իրավական ոլորտի հետ կապվածնախապես տեսագրված հաղորդումներըպարտադրված մոնտաժում կամ ընդհանրապես եթեր չեն հեռարձակում. նույնը կատարվում է նաև այլ լրատվամիջոցներում»: Բանախոսներ.«ՎԵԼԵՍ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյան, փաստաբան Մկրտիչ Դանիելյան:

12:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրերն են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը և «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» գրքի հեղինակ Րաֆֆի Քորթոշյանը: Թեմա` «Լույս է տեսել «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» գիրքը: Գրքի կարևորությունը Քեսաբի իրադարձությունների համատեքստում»:

12:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրն է «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը: Թեմա` «Դատական գործընթաց. առաջին ատյանից մինջև վճռաբեկ «Հին Էրիվան»-ի ճակատագիրը. ի՞նչ տվեց վարչապետի հետ հանդիպումը»:

13:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հուրն է Սանկտ-Պետերբուրգի Նկարիչների միության անդամ, «Художники Петербурга» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Աշոտ Խաչատրյանը: Թեմա` «Հունիսի 5-27-ը Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվեցին հայտնի նկարչի գեղանկարչական աշխատանքները: Դիտարկումներ պետերբուրգյան և երևանյան մշակութային կյանքի շուրջ»:

13:00-ին

«The Club» ակումբում (Թումանյան 40)

Տեղի կունենա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունը: Փառատոնն ամփոփող միջոցառման ընթացքում կանցկացվի նաև մրցութային ֆիլմերի մրցանակաբաշխությունը:

13:00-ին

«EL GARDEN»-ում (Ազատության 2/2, Golden Palace հյուրանոցի տարածք,«Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ)

Տեղի կունենա «Ռեինկարնացիա» խմբի նոր` «Սպիտակ» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակները բաժանվելու են բոլորովին անվճար, իրենց իսկ ինքնագրերով մինչև ժամը 15:00-ը:

16:00-ին

«Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում

Տեղի կունենա «ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության խնդիրները» թեմայով քննարկում:

18:00-ին

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի բակում

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ կազմակերպում է «ԵՊԼՀ 2014 թ. բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն» խորագրով միջոցառումը: Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով, որի ընթացքում հանդես կգան ԵՊԼՀ տաղանդաշատ շրջանավարտները և երիտասարդության շրջանում հայտնի հայ էստրադայի երգիչ-երգչուհիները: Միջոցառման հատուկ հյուրն է Aram mp3-ին:

19:00-ին

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Տեղի կունենա «Իմ Հայաստան» համահայկական II փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը բաղկացած կլինի 3 հիմնական մասերից` պատվիրակությունների շքերթ, բուն համերգային ծրագիր, մասնակիցների ընդհանուր շուրջպար: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Իմ Հայաստան» փառատոնը մեկնարկում է «Պարարվեստի օրեր»-ով, որին կմասնակցի 36 պարախումբ աշխարհի 12 երկրից:

19:00-ին

«Նարեկացի» արվեստի միությունում

Նարեկացի արվեստի միությունը «ԷՆՏԵԼԵԽԻԱ» խորագրի ներքո սկսում է նոր նախագիծ` փորձելով ներկայացնել «Ես»-ի հարահոս փոփոխությունների ուղին դեպի ինքնակայացում և ինքնակատարելագործում: Նախագծի մեկնարկը կտրվիքանդակագործ Արտո Չաքմաքչյանի (Կանադա-Հայաստան) հետ հանդիպմամբ:

19:00-ին

Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքի «Աքյան» արվեստի սրահում /Բաղրամյան 40/

Տեղի կունենա Տիգրան Թադեւոսյանի «Կանաչ արեւ» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Հայերեն English Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026