Հունիսի 28-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 հունիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

11:00-ին

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (Հ.Հակոբյան 3)

«ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակում տեղի կունենա Ռոբոտների համադպրոցական առաջին «Գծին հետևող ռոբոտ» մրցույթը: Մրցույթին կմասնակցի 15 թիմ, որից 13-ը` դպրոցական թիմեր Երևանից և ՀՀ մարզերից: Մրցույթի կազմակերպիչ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԻՏՁՄ), գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ», գործընկեր` «Վորլդ Վիժն Հայաստան»:

12:00-ին

«Անի Պլազա» հյուրանոցում

Կկայանա «Ժառանգություն» կուսակցության տասներորդ համագումարը:

12:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

Հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` «Ներքին եւ արտաքին քաղաքական վերջին զարգացումներ»:

12:00-ին

«Թումո» ստեղծաարար տեխնոլոգիաների կենտրոնից /Հալաբյան 16/

Կմեկնեն Լոռու մարզի Փամբակ համայնք /5-րդ փողոց, տուն 8/, որտեղ ժամը 14:00-ին կկայանա «Լոռվա Օրրան» հայկական մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային տան բացման արարողությունը: Միջոցառումը կազմակերպել է ՍՈՍԵ բարեգործական ՀԿ-ն, ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի շրջանակում: Բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ-ում ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստական կազմակերպություններ, միջազգային կազմակերպություններ և դեսպանատներ: Տևողությունը` 2 ժամ: Գրանցվելու համար դիմել` Մարալ Հարությունյանին, «Փաբլիսիս Հեպտա» ընկերության մեդիա բաժնի պատասխանատու, հեռ. (+374 10) 53 74 41, բջջ. (055) 00 37 36:

13:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրն է Վրաստանի հարցերով փորձագետՋոնի Մելիքյանը: Թեմա` «Վրաստանը Բրյուսելում ստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Վրաստանի հետագա ճակատագիրն ու Հայաստանի հետ հարաբերությունները»:

16:30-ին

Շահումյանի անվան հրապարակում («Բեսթ ՎեսթերնԿոնգրես» հյուրանոցի մոտ)

ՄԱԿ ՓԳՀ-ն Փախստականների միջազգային օրվա և «1 ընտանիք» քարզարշավի շրջանակներում կազմակերպում է «Ես 1 թիմն եմ, որ հոգում է» բասկետբոլի մրցաշար. 12-14 թիմից բաղկացած բասկետբոլի բացառիկ մրցություն տեղացիների, փախստականների, սիրիացիների, իրաքցիների և օտարերկրացիների մասնակցությամբ: Սիրիացի մարզիչ Ապրահամ Դիմիջյանը կվարի ամբողջ մրցույթը:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում