11 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
27 հունիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
11:00-ին
|
Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում (Ալեք Մանուկյան 9, 5-րդ հարկ): |
Տեղի կունենա քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում: Այն կազմակերպվում է «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի շրջանակում` ՀՀ արդարադատության նախարարության հետ: Բացմանը ելույթով հանդես կգա ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և ԱՀԺԿ ծրագրի խմբի ղեկավար Պիտեր Կոլֆերցը: Միջոցառմանը հրավիրված են ներկայացուցիչներ` ԱԺ-ից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, պետական հաստատություններից, միջազգային կազմակերպություններից և ծրագրերից:
|
|
11:00-ին
|
«Ֆորում» մամուլի ակումբում |
Տարվող մշակութային քաղաքականությանը կանդրադառնա հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: |
|
11:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են քաղաքագետներ Լևոն Շիրինյանը և Արման Նավասարդյանը: Թեմա` «Հայկական պատվիրակության պահվածքը ԵԽԽՎ-ում, Ալիևի ելույթը, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի դեմ ընդունված հայտարարությունը»: |
|
11:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրն է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա` «ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը` կապված 2013 թ. ադրբեջանական հատուկ ծառայությունների պրիմիտիվ գործելաոճի բացահայտման հետ: Հայի անվան տակ ադրբեջանցիների կեղծ պրոֆիլներն ու էջերը սոցցանցերում: Վտանգներն ու զգուշավորության կարևորությունը»: |
|
11:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում |
Տեղի կունենա ասուլիս` Նահատակվածների եւ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ:Հյուրերն են«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերերդյանը, Արցախի Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար Միքայել Ապրեսյանը:Թեմա` «Ի՞նչ է արվում նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների որոնման եւ հայտնաբերման հարցով, ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում նրանց ընտանիքների հետ»: |
|
11:00-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենԳագիկ Մելիքյանը կամփոփի ընդունելության քննությունների 1-ին փուլը: |
|
11:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբում |
Հյուրն է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը: Թեմա` «Հայ ժամանակակից երաժշտության զարգացման ուղիներ, ընթացիկ իրականացվող ծրագրեր»: |
|
11:00-ին |
«Զարկերակ» մամուլի ակումբում |
Տեղի կունենա «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի ասուլիսը` «Գյուղմթերքի դեֆիցի՞տ, թե՞ արհեստական թանկացումներ: Ինչո՞վ է բացատրվում խանութներում եւ շուկաներում մթերքի առատությունն ու դեֆիցիտի մասին խոսակցությունները: Ամառ և հնարավոր թանկացումեր: Մթերքի որակ ու գին» թեմայով: |
|
11:30-ին |
Կառավարական 3 շենքի գլխավոր մուտքի մոտից |
Կմեկնեն Տավուշի մարզի Խաչարձան գյուղ, որտեղ ժամը 14:00-ին տեղի կունենա նորակառույց բուժկետի եւ բազմաֆունկցիոնալ սրահի բացումը, որին ներկա կլինի արգենտինահայբարերարների խումբը` ծրագրի հովանավորներ Հիլդա եւ Արտո Կալչիյանների մասնակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունը կգլխավորեն գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ շինարարության գծով փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը: |
|
12:00-ին |
«Ուրբաթ» մամուլի ակումբում |
Հյուրն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Թեմա` «Արտաքին քաղաքական զարգացումներ եւ դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի վրա»: |
|
12:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում |
Տեղի կունենա «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի հիմնադիրներիմամուլի ասուլիսը: Թեմա` ««Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը ներկայացնում է իր կողմից արձանագրված փաստերը եւ գործունեության հաշվետվությունը»: Հյուրերն են «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի հիմնադիրներ Սյուզան Սիմոնյանը, Տիգրան Խզմալյանը, Կարո Եղնուկյանը: |
|
12:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են «Հին Էրիվան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը: Թեմա` «Աֆրիկյանների շենքի ճակատագիր, բողոք, ընդվզում»: |
|
12:00-ին |
«Ելակետ» մամուլի ակումբում |
ԱԺ պատգամավոր, Դպրոց-կենտրոնների միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը կխոսի դպրոց-կենտրոնների նոր ծրագրերի մասին: |
|
12:00-ին |
«Ազդակ» լրագրողական ակումբում |
Հյուրն է Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը: Թեմա` ««Արեւաբուժություն» աղանդի հետեւանքով գրանցված երեք մահերը եւ «Խորան» աղանդի ներկայացուցչի ինքնասպանությունը»: |
|
13:00-ին
|
Ամերիկայի հայկական համագումարի դահլիճում (Հանրապետության 37, 2-րդ հարկ, մուտքը Մելիք Ադամյան փողոցից) |
Կկայանա «Աշխարհազոր» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ճանաչենք մեր հերոսներին» նախագծի շրջանակում պատրաստված սոցիալական հոլովակների շնորհանդեսը:Շնորհանդեսին կմասնակցեն ծրագրի կազմակերպիչները` «Աշխարհազոր» ՀԿ-ի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները, ինչպես նաև հյուրեր աջակից կազմակերպություններից։
|
|
13:00-ին
|
«Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի Վիվալդի սրահում |
Երևանի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը մամուլի ասուլիսով կներկայացնի փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ: Բանախոսներ` Անրի Ռենո` ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ռայներ Մորել` ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Վիոլետա Տալանդիս` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի գործող ղեկավար, Ռոբերտ Ռոկիցկի` ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության առաջին խորհրդական, քաղաքական բաժնի ղեկավար Սուսաննա Հարությունյան` «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ գեղարվեստական ղեկավար: |
|
14:00-ին
|
«Ելակետ» մամուլի ակումբում |
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կամփոփեն ՀՁՖ նախագահ Վարդան Ոսկանյանը և փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: Հունիսի 27-ին տեղի կունենան ՀՁՖ նախագահի ընտրությունները: |
|
15:00-ին
|
Ռուսական արվեստի թանգարանում |
Տեղի կունենա «Արծաթե դարի ռուսական նորաձևությունը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հագուստներով ձեռակերտ տիկնիկներ. հեղինակ՝ Իրինա Վանյան: |
|
16:00-ին
|
Հանրային խորհրդում (հասցեն՝ Վազգեն Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա», 6-րդ հարկ, 607 սենյակ) |
Տեղի կունենա ՀԽ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նիստ, որի օրակարգումԱֆրիկյանների ակումբի շենքի պահպանման հարցն է: Նիստին հրավիրված են մասնակցելու Երևանի քաղաքապետարանի,ՀՀ մշակույթի, ՀՀ քաղաքաշինության նախարարությունների, Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչներ: |
|
16:00-ին |
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) /Փավստոս Բուզանդի փող., 1/3 շենք/ |
Տեղի կունենա Հայաստանում լիվինգ-արտի ներդրումը նշանավորող մամուլի ասուլիս` «Լիվինգ-արտի` կենդանի արվեստի միջոցով արվեստի և տեխնոլոգիաների նոր, հզոր տնտեսության ստեղծում Հայաստանում» թեմայով: «Լույս» հիմնադրամը, համագործակցելով Ֆրանսիայի «Լը Կյուբ» թվանշային ստեղծարարության կենտրոնի հետ, ներկայացնում է լիվինգ-արտը Գյումրիում: Ի նշանավորումն այս համագործակցության` տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս: |
|
20:00-ին |
«Ջոս» կենտրոնում /Խանջյան 20/ |
Պրեզենտացիայի տեսքով մանրամասն կներկայացվի «Ֆորմատից դուրս» ժամանցի կազմակերպման կենտրոնի առաջարկները: «Ֆորմատից դուրս» կենտրոնն այս պահին ունի յուրահատուկ ու չկրկնվող ժամանցի կազմակերպման 11 առաջարկ: Օրինակ` ջիփինգ դեպի հրաբխային խառնարան ու գիշերակաց խառնարանում, թռիչքներ աերոշուտով ու ընթրիք թռիչքից հետո, հանդիպումներ տանիքներին` կենդանի երաժշտության ուղեկցությամբ, ընթրիք ուղղաթիռում և այլն: |