10 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
26 հունիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
10:00-ին |
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) |
Կմեկնարկի միջազգային գիտաժողով` «Ջրային ռեսուրսների կայուն կառավարում եւ Ասիական երկրներում լեռնային լճերի էկոհամակարգերի պահպանում» թեմայով: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Ասիական երկրների գիտությունների ակադեմիաների ասոցիացիայի նախագահ, դոկտոր Վոն Հուն-Պարկը` Կորեայի Հանրապետությունից, Ասիական երկրների գիտությունների ակադեմիաների ասոցիացիայի փոխնախագահ, Թուրքիայի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Նամիկ Քեմալ Արազին եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը: |
|
11:00-ին |
«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72) |
Տեղի կունենա ասուլիս «Ներքաղաքական-հասարակական գործընթացներ և հնարավոր զարգացումներ» թեմայով: Հյուրերն են «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը և կուսակցության անդամ Ալեքսանդր Քանանյանը: |
|
11:00-ին |
«Հենարան» մամուլի ակումբում |
«Ադրբեջանահայ փախստականներ: Հակապետական որոշո՞ւմ: ՀՀ իշխանությունների` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն գլխավոր հանձնաժողովի հետ աշխատելու 25-ամյա փորձը» թեմայի շուրջ կխոսեն Հրանուշ Խառատյանը եւ ադրբեջանահայ փախստականների հարցերով մտահոգ ՀԿ-ների ներկայացուցիչները: |
|
12:00-ին |
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը |
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամը մշակել են Սևանա լճին առնչվող գիտամշակութային մի ծրագիր, որը պսակվել է եռալեզու www.sevanlake.am կայքի ստեղծմամբ: Կայքի մեկնարկը կտրվիմամուլի ասուլիսով, որի ընթացքում լրատվամիջոցներին կներկայացվի կայքի կառուցվածքն ու բովանդակությունը: Ասուլիսին կմասնակցեն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը, կայքի գիտական մասի հեղինակ, ՀՀ ԳԱԱ ծովային էկոլոգիայի գծով գիտաշխատող Արևիկ Մինասյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԿԱԶԱ շվեյցարական հիմնադրամից: |
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
Տեղի կունենա«Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր. իրադրությունը Հայաստանում»թեմայով քննարկում: Բանախոսներ` Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Արտակ Զեյնալյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունց, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ խորհրդական Հովհաննես Մադոյան, ակտիվ քաղաքացի Դվին Իսանյանց: |
|
12:00-ին |
«Հենարան» մամուլի ակումբում |
«Ես կարող եմ աշխատել: Արդարությունը ձեր ձեռքերում է» խորագրով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման մեկամսյա քարոզարշավը կամփոփեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի ղեկավար Տաճատ Ստեփանյանը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան եւ «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: |
|
12:00-ին |
«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72) |
Տեղի կունենա ասուլիս «ՓՄՁ հարկման օրենքում փոփոխություններ. օրենքի փոփոխությունն ինչիպիսի՞ ազդեցություն կունենա փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցում: Հեռանկարներ և ակնկալիքներ» թեմայով: Հյուրերն են «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը և ՀՀ փոքր ձեռներեցների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը: |
|
12:00-ին |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում |
Տեղի կունենա «Առարկայական լավագույն ուսուցիչ-2014» մրցույթի հանրապետական փուլը: |
|
12:00-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը կանդրադառնա Հայաստանում նարկոլոգիական խնդիրներին: |
|
12:30-ին |
Royal Tulip Yerevan հյուրանոցի ասուլիսների դահլիճում |
Կկայանա աշխարհահռչակ ջազ-երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը` նվիրված հայաստանյան հյուրախաղերին: |
|
13:00-ին |
«Փաստարկ» մամուլի ակումբում |
Հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Թեմա` «Դիտարկումներ Լավրովի երևանյան այցի ենթատեքստում»: |
|
13:00-ին |
«Իրատես de facto» ակումբում (Զաքյան 10) |
Հյուրերն են «Դեպի Եվրասիական միություն» շարժման պատասխանատուներ Արմենուհի Ղազարյանը և Իշխան Թովմասյանը։ Թեմա` «ԱՄՆ դեսպանատան դիմաց ակցիայի արձագանքները և ներքաղաքական իրավիճակը»։ |
|
13:00-ին |
«Ելակետ» մամուլի ակումբում |
Տեղի կունենա «Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամների ասուլիսը, որի ընթացքում նախաձեռնության անդամները հանդես կգան նոր հայտարարությամբ: |
|
13:00-ին |
«Անալիտիկ» կենտրոնում |
Հյուրերն են Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահՄելիտա Հակոբյանը և «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա» իրավաբանական անձանց միության նախագահ Միլետա Արիստակեսյանը: Թեմա` «Սննդի որակը Հայաստանում: Ի՞նչ ենք ուտում մենք և մեր երեխաները»: |
|
14:00-ին |
«Իրատես de facto» ակումբում (Զաքյան 10) |
Հյուրն է «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ նախագահ, հրապարակախոս Կարեն Թումանյանը։ Թեմա` «Ինչի՞ է հանգեցնելու էլեկտրաէներգիայի թանկացումը։ Քայլեր, առաջարկություններ, որոնք կկանխեն հնարավոր թանկացումը, կկանգնեցնեն օրենքի որոշման կիրառումը»։ |
|
14:30-ին |
«Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում |
«Ընդդեմ իրավական կամայականության» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ները Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպում ենԽոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ։ Միջոցառումների շարքը կմեկնարկի մամուլի ասուլիսով, որը տեղի կունենա ժամը 14։30-ին։ Բանախոսներ. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Միքայել Արամյան և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյան։ Ասուլիսին անմիջապես կհաջորդի «Անպատժելիության դեմ պայքար-2014» խորագրով համաժողովը, որը տեղի կունենա նույն սրահում, ժամը 15:00-ին: Համաժողովին հրավիրված են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, փաստաբաններ, միջազգային և տեղական ՀԿ-ներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ: Համաժողովից հետո` ժամը 19։00-ին,Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Ռոքն ընդդեմ խոշտանգումների» խորագրովբացօթյա համերգ: Համերգը կուղեկեցվի իրազեկման տարատեսակ ակցիաներով: |
|
15:00-ին |
Ծաղկաձորում` Գրողների միության հանգստյան տանը |
«Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ն Եվրոպական միության Youth in Action ծրագրի շրջանակում անցկացնում է հոգեբան-մանկավարժ Հովարդ Գարդների «Բազմաբնույթ մտածողության» տեսության վրա հիմնված 9-օրյա երիտասարդական փոխանակման «Իքս ֆակտոր» (The X factor) և «Կոնֆլիկտների վերաիմաստավորումը և հաղթահարումը բազմամշակույթ երիտասարդների մոտ» (Conflict Transformation in Multicultural Youth ) ծրագրերը: Մասնակից երկրներն են` Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Ուկրաինա, Մոլդովա, Իսպանիա, Բուլղարիա, Լեհաստան, Իտալիա, Խորվաթիա, Սլովենիա, Թուրքիա, Ռումինիա, Վրաստան, Հայաստան: Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 091185904` Տաթևիկ Հակոբյանին: |
|
16:00-ին |
Գյումրիում` «Տիրամայր արհեստի դպրոց» հիմնադրամում(Գյումրի, Անի թաղամաս, Եղիշե Չարենցի 6/1) |
Տեղի կունենա մամուլի ասուլիս` «Լիվինգ արտ. նորարդյունաբերությանառաջացում»թեմայով։ Բանախոսներ`«Լիվինգ արտ»-ի և «Լիվինգ արտ լաբս»-ի պրոդյուսեր, հեղինակ և հետազոտող Ֆլորան Ազիոսմանով /Ֆրանսիա/,«Լույս» հիմնադրամ. Կրթական գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյան /Հայաստան/: |