10 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
25 հունիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
09:00-ին |
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, որտեղ կմեկնարկեն ներբուհական ստեղծագործական քննությունները: |
|
11:00-ին |
«Անի Պլազա» հյուրանոցում |
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կազմակերպում է հերթական հանդիպում-քննարկում` գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում փոքր և միջին բիզնեսով զբաղվող մոտ 2 տասնյակ գործարարներ կներկայացնեն մրցակցային դաշտին վերաբերող իրենց խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները: |
|
11:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են Վարդան Բոստանջյանը և Թաթուլ Մանասերյանը: Թեմա` «Էլեկտրաէներգիայի թանկացում, Որոտանի ՀԷԿ-ի վաճառք, Ռ.Քոչարյանի հեռակա բանավեճ»: |
|
11:00-ին |
Երևանի քաղաքապետարանին հարող մանկական զբոսայգու տարածքում |
Երևանի քաղաքապետի տեղակալ Ա.Սուքիասյանի և Ճապոնիայից ժամանած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա Խաղաղության քար (Ston for Peace) հուշաքարի բացման արարողությունը: |
|
11:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրերն են «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Թեմա` «Փոփոխություններ և լրացումներ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքում: Երթևեկության կանոնների խախտման դիմաց գանձվող տուգանքների չափի նվազեցում: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ու սպասարկման որակը: Թանկացումներ»: |
|
12:00-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
ԱԺՕԵԿ խմբակցության պատգամավորՀովհաննես Մարգարյանը կանդրադառնա ներկայիս քաղաքական իրավիճակին, ինչպես նաև կամփոփի ՕԵԿ խմբակցության գործունեությունը: |
|
12:00-ին |
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում |
Նշանակված է Շանթ Հարությունյանի և մյուս բանտարկյալների գործով դատական նիստ: |
|
12:00-ին |
«Փաստարկ» մամուլի ակումբում |
Հյուրն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Թեմա` «Ներքաղաքական-հասարակական գործընթացների և հնարավոր զարգացումների շուրջ»: |
|
12:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են Գառնիկ Իսագուլյանը եւ Ազատ Արշակյանը: Թեմա` «Որոտանի ՀԷԿ-ի վաճառք, Ռ.Քոչարյանի հեռակա բանավեճ, Լավրովի այց»: |
|
12:00-ին |
Peoplemeter մամուլի ակումբում (Royal Tulip Hotel Yerevan) |
Տեղի կունենա հասարակական գործիչ Բորիս Թամոյանի և քաղաքագետ Արմեն Մկրտչյանի մամուլի ասուլիսը: Թեմա` «Ոչ մուսուլման ժողովուրդների շուրջ ստեղծված իրավիճակը Իրաքում. ո՞րն է «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ակտիվության իրական նպատակը»: |
|
12:00-ին |
«ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) |
Տեղի կունենա մամուլի ասուլիս: «Որքանո՞վ է հիմնավորված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, որքանո՞վ էին իրավաչափ ոստիկանների գործողությունները, որքանո՞վ են ոտնահարվել մարդու իրավունքները, ո՞վ է պատասխանատու էներգետիկ ոլորտում վատ կառավարման համար» հարցերի շուրջ կխոսեն իրավապաշտպան Տիգրան Եգորյանը, Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներ Հայկ Ավետիսյանը և Սերգեյ Ղահրամանյանը: |
|
12:00-ին |
«Բլից ինֆո» մամուլի ակումբում |
Հյուրերն են «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» խմբի անդամներ, բողոքի ակցիայի մասնակիցներ Արման Ավետիսյանը եւ Արսեն Ադամյանը: Երիտասարդները կանդրադառնան իրենց պայքարի նպատակներին, ակցիայի ժամանակ կիրառված ոստիկանական գործողություններին, կխոսեն հետագա անելիքների մասին: |
|
12:00-ին |
«Անալիտիկ» կենտրոնում |
Հյուրն է Առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը: Թեմա` «Սննդային թունավորումները ամռանը: Ինչպե՞ս խուսափել, ո՞ւմ դիմել»: |
|
12:00-ին |
Հայաստանի գրողների միությունում |
Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Հայաստանի գրողների միության 80-ամյակին: |
|
12:00-ին |
«Հայաթ փլեյս» հյուրանոցում |
Տեղի կունենա «Երիտասարդ դիվանագիտություն 2014» պրակտիկ դպրոցի բացումը: Նախագիծն իրականացվում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության աջակցությամբ: |
|
13:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են Անդրեաս Ղուկասյանը և Անուշ Սեդրակյանը: Թեմա` «Լավրովի այցը Հայաստան, հայ-ադրբեջանական հարաբերություններ, Ալիևի ելույթը ԵԽԽՎ համագումարում»: |
|
13:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում |
Տեղի կունենա«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի մամուլի ասուլիսը։ Թեմա`«Աբխազիայում տեղի ունեցող փոփոխությունները, աբխազական երկաթուղու բացման հեռանկարները և դրանց ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա»։ |
|
13:00-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
Հայաստանիսպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահև մոնիթորինգի բաժնի ղեկավարՌուբենՀայթյանը, Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահՄելիտա Հակոբյանը կխոսեն էլեկտրաէներգիայի թանկացումների և սպառողների շահերի մասին: |
|
14:00-ին |
«Զվարթնոց» օդանավակայանի VIP սպասասրահում |
Երեւան կժամանի աշխարհահռչակ ջազ-երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը: Հունիսի 26-ին, ժամը 13:00-ին Royal Tulip Yerevan հյուրանոցի ասուլիսների դահլիճում կկայանա Տաթևիկ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը` նվիրված Հայաստանյան հյուրախաղերին: |
|
15:00-ին Արմենուհի
|
Գյումրու «Բեռլին» հյուրերի տան այգում (ք. Գյումրի, Հաղթանակի փող.25) |
«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիում տեղի կունենա «Զբաղվածությունը, միգրացիան և երիտասարդության խնդիրները Գյումրիում» թեմայով բացօթյա քննարկում: Բանախոսներ. ազգագրագետ, ԵՊՀ դասդախոս, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյան, Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնի զբաղվածության ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Լաուրա Մարտիրոսյան, քաղաքագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ` մասնագիտացած միգրացիայի ոլորտում, Արմեն Ղազարյան, «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Մկրտչյան: Քննարկմանը կմասնակցեն նաև Գյումրու քաղաքապետարանի և ՀԿ-ների ներկայացուցիչներ: |
|
15:00-ին |
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում |
Նշանակված է Կանազի հոսպիտալում ծեծկռտուքին մասնակցած զինվորիների գործով դատական նիստ: |
|
18:30-ին |
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում (Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ) |
«Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն կազմակերպում է «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և հանդիպում ֆիլմի հեղինակ, թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի հետ: Ֆիլմի դիտումից հետո տեղի կունենա քննարկում, և հանդիսատեսի հարցերին կպատասխանի ֆիլմի հեղինակը: Ֆիլմը անցյալ տարի արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին: Այն ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնում և Նյու Յորքում կայացած «Socially Relevant Films» կինոփառատոնում: |
|
19:00-ին |
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը |
Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան միջազգային ամենամյա 5-րդ փառատոնի շրջանակում կկայանա Արմեն Սմբատյանի և Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգը` նվիրված Երևանի պետական կոնսերվատորիայի 90-ամյակին: |