8 րոպեի ընթերցում
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
10:00-ին |
ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ |
Կկայանա հանդիպում հայաստանյան 6 բուհերի ՏՏ ոլորտի և «Technology and science dynamics» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը կմասնակցի նաեւ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կազմակերպիչ՝ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն:
|
|
10:30-ին |
ՀՀ ԱԻ նախարարությունում (Դավթաշեն 4, Ա.Միկոյան 109/8) |
Չեխիայի գիտությունների ակադեմիայի Երկրակեղևի կառուցվածքի և մեխանիկայի ինստիտուտի սեյսմոլոգիայի բաժնի գիտաշխատողներ, դոկտորներ Պավել Կալենդան, Լիբոր Նոյմանը կներկայացնեն Գառնու դիտարանում կատարված աշխատանքների արդյունքները և իրենց փորձը` այլ երկրներում նմանատիպ աշխատանքների վերաբերյալ: Օրերս Գառնու դիտարանի թունելի սենյակներից մեկում, հնի փոխարեն, հայ և չեխ մասնագետների համատեղ ջանքերով տեղադրվել է նորագույն թվային թեքաչափ, որի միջոցով կչափվեն երկրակեղևի դեֆորմացիաները` որպես հնարավոր ուժեղ երկրաշարժի նախապատրաստման ուղղակի նախանշան: Թեքաչափն արդեն լիարժեք գործում է, տվյալները ստացվում են իրական ժամանակում: |
|
11:00-ին |
«Բլից ինֆո» մամուլի ակումբում |
Հյուրն է ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Բանախոսը կներկայացնի մայրական եւ մանկական մահացությունների վերաբերյալ վերջին տարիների վիճակագրությունը, կանդրադառնա վերջին ամիսների դեպքերին: |
|
11:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբում |
Հյուրն է Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Թեմա` «Զբաղվածության կարգավորման նոր օրենք, աշխատաշուկայի կարգավորմանն ուղղված իրականացվող նոր ծրագրեր»: |
|
11:00-ին |
«Էրեբունի պլազա»-ի «Էրեբունի» դահլիճում |
«Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ը կազմակերպում է Քաղաքացիական հասարակության ինդեքս/արագ գնահատում (ՔՀԻ/ԱԳ) նախագծի Ազգային աշխատաժողովը` «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցություն» (ՔՀՏԻԱ) քառամյա ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ: |
|
11:00-ին |
«Վարկած» ակումբում |
Կկայանա ասուլիս: Հյուրերն են ARMUFO կենտրոնի ղեկավարներ Հայկ Սանամյանն ու Աշոտ Թուրաջյանը, ինտրասենս, պարահոգեբան, հետազոտող Ռուբեն Բաբայանը և հետազոտող Վազգեն Գևորգյանը: Թեմա` «Հայաստանի դերն ու նշանակությունը տիեզերական էներգոինֆորմացիոն փոփոխություններում: Այս ամռան վերջին Տաթևի վանքի տարածքում բուժիչ էներգիա է կուտակվելու»: Կոնկրետ օրվա և այլ մանրամասների վերաբերյալ կխոսեն ակումբի հյուրերը: |
|
12:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբում |
Հյուրն է ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Թեմա` «Ներկայիս քաղաքական իրավիճակ, խորհրդարանի աշխատանքների ամփոփում»: |
|
12:00-ին |
«Ազդակ» լրագրողական ակումբում |
Հյուրն է ԱԺ գիտության, կրթության, սպորտի, մշակույթի եւ երիտասարդության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Թեմա` «Ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումները` առաջիկայում»: |
|
12:00-ին0 |
«Զարկերակ» մամուլի ակումբում |
Տեղի կունենա Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսը` «Ներքաղաքական զարգացումներ: Ամառ և հնարավոր զարգացումներ» թեմայով: |
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում /Սարյան 30, 2-րդ հարկ/ |
Տեղի կունենա ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի մամուլի ասուլիսը` «Պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով: Բանախոսներ. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Ռուբեն Սարգսյան, խմբի դիտորդներ Արայիկ Զալյան, Հասմիկ Հարությունյան, Անի Վարդանյան: |
|
12:00-ին |
«Ելակետ» մամուլի ակումբում |
Գործազրկությանը կանդրադառնա «Global Human Resources» ընկերության տնօրեն, ռեկրուտինգի մասնագետ Նաթելլա Շահնազարյանը: |
|
12:00-ին |
Երևանի «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանում /Շիրակի 94/ |
Տեղի կունենան «Ջինջ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Աէրացիայի ԿՄԿ վերականգնում» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ: |
|
13:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Թեմա` «Վերջին գործընթացներն ու իրադարձությունները արտաքին քաղաքական դաշտում. տարածաշրջանային զարգացումներ»: |
|
13:00-ին |
«Անալիտիկ» կենտրոնում |
Հյուրն է Հայաստանի պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը։ Թեմա` «Հայաստանում պլաստիկ վիրաբուժության պահանջարկը մեծացել է։ Հաճախ հանդիպող խնդիրներ. ձեռքբերումները և բացթողումներն այս ոլորտում»։ |
|
14:00-ին |
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը |
Տեղի կունենա հանրահայտ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի մամուլի ասուլիսն` «Սպասված վերադարձ» խորագրով համերգի վերաբերյալ: Ասուլիսին ներկա կլինեն Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը և Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը: Համերգը տեղի կունենա հունիսի 28-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում և նվիրված կլինի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի 50-րդ տարեդարձին: |
|
18:00-ին |
Երևանի պետական կամերային թատրոնում |
Տեղի կունենա Դիանա Համբարձումյանի «Դուռը թակում են» գրքի շնորհանդեսը: Այս վեպը մարդու մասին է, ով ապրում է իր երկրում, հեռանում է իր երկրից ու վերադառնում է իր երկիր: Դռան թակոցն առկայծող հույսի վկայումն է: Ներկայացնում է «Անտարես» հրատարակչությունը: |
|
19:00-ին |
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում |
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի կունենա հսկման ժամերգություն: Ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի: Ժամերգությանը կմասնակցեն ԱՀԹ քահանայից դասը և բոլոր եկեղեցիների համայնքների անդամներ: |