Հունիսի 21-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 հունիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

10:30-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» եւ «Մասիս» սրահներում

Աշխատանքը կշարունակի «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով 7-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը: Տեղի կունենան մասնագիտական քննարկումներ տարբեր ոլորտներում: Ժամը 10:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Մասիս» սրահում կկայանա հայ-նիդերլանդական բիզնես ֆորում:

11:00-ին

Թամանյանի արձանի մոտից

Լրագրողներին կտեղափոխեն Սարդարապատի հուշահամալիր, որտեղ ժամը 13:00-ին հանդիսավորությամբ կնշվի զինագործ դարբիններով հայտնի Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կազմակերպված Դարբին-զինագործի օրը: Միջոցառման ընթացքում նախատեսվում է անցկացնել վարպետության դաս, որին զուգահեռ տեղի կունենա հանդիսություն` համեմված հայրենասիրական երգ ու պարով:

11:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրն է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Թեմա` «Մանկավարժների հույսերը կրկին չարդարացան: Հուլիսի 1-ից սպասվող աշխատավարձերի բարձրացումը կշրջանցի ՀՀ ԳԱԱ աշխատակիցներին ու մանկավարժներին»:

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներ` Արմեն Միքայելյանը, Արթուր Կրոյանը և կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը կխոսեն հունիսի 19-ին ոստիկանության հետ բախման, անօրինական գործողությունների և հետագա անելիքների մասին:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրերն են Այրարատյան Հայրապետական Թեմի Կոնդի Ս.Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Առաքելյանը, Ավանի Ս.Աստվածածին եկեղեցու «Ծիրանավոր» երիտասարդաց միության ատենապետ Հասմիկ Միրզոյանը և Նորքի Ս.Աստվածածին եկեղեցու երիտասարդական միության անդամ Գայանե Փիլթոյանը: Թեմա` «Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագիրը. հսկման ժամերգություն և հոգեհանգստի կարգ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: ԱՀԹ երիտասարդների կազմած ծրագրերը և ոգեկոչման միջոցառումների մանրամասները: Ս.Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապ և Կաթողիկե Սուրբ Էջմիածնի` Մայր տաճարի տոները»:

11:00-ին

«Հայացք» մամուլի ակումբում

Հյուրն է Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հավհաննիսյանը: Թեմա` «Աղանդների գործունեության հետևանքներ, Արդարադատության նախարարության կողմից երկու աղանդավորական կազմակերպությունների լուծարում, նոր աղանդների բացահայտում»:

12:00-ին

Հայաստանում ԵՄ Կենտրոնում (Մաշտոցի պողոտա 43/34)

AEGEE-Երևանը և Հայաստանում ԵՄ Կենտրոնը կազմակերպում են «ԵՄ իրազակեկման օր 2014» հանրային դասախոսություն: Հանրային դասախոսության ընթացքում, հրավիրված փորձագետները կներկայացնեն ԵՄ առանցքային վերպետական մարմինների ամենօրյա աշխատանքը (Եվրոպական խորհրդարան, Եվրոպական հանձնաժողով, Արդարադատության դատարան և այլն) և դրանց առնչությունը Հայաստանին, ինչպես նաև կքննարկվեն ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի հետագա հեռանկարները: Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն է:

12:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արթուր Իշխանյանի ասուլիսը` «Հուլիսի 1-ից սպասվող աշխատավարձերի բարձրացումը չի վերաբերվում ՀՀ ԳԱԱ աշխատակիցներին ու մանկավարժներին: Ինչո՞ւ և ի՞նչ անել» թմայով:

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Հյուրն է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Թեմա` «Էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման սոցիալական-սպառողական հետևանքները»:

12:00-ին

Հայաստանի երգչախմբային ընկերության շենքում (Սայաթ-Նովա 15, Տիկնիկային թատրոնի դիմաց)

Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի բացմանը` հունիսի 21-ից: Ասուլիսին կմասնակցեն կազմակերպիչները, նաև փառատոնի պատվավոր հյուրեր` սերբ ռեժիսորԳորան Ռադովանովիչը, իտալացի ռեժիսոր Ջանլուկա Սոդարոն և Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Ուկրաինայի հերոս, հայր Միխայիլ Լոնգինը:

12:00-ին

«Ելակետ» մամուլի ակումբում

Տեղի կունենա ասուլիս` «Բարեգործական ակցիա` «Հասցրու օգնել». նոր ձևաչափ» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն են կազմակերպիչներ Օկսանա Լոբախինան և Վարդուհի Ադամյանը («Քեզ Հետ» սոցիալ-բարեգործական ՀԿ տնօրեն):

13:00-ին

Դեմոկրատականկուսակցության գրասենյակում (Փ.Բուզանդ1/3,աջից2-րդհարկ)

Տեղի կունենա կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը կմասնակցի վրացի հասարակական գործիչ, «Իրակլի Երկրորդ» ՀԿ նախագահ, «Եվրասիական ընտրություն-Վրաստան» ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիայի առաջնորդ` Արչիլ Չկոիձեն։ Թեմաներ`

1.Հայոց ցեղասպանության ճանաչում, 2.Աբխազական երկաթուղու բացում, 3.Թուրքական հատուկ ծառայությունների ակտիվացում,

4.Հայ-վրացական ֆորումի ստեղծման գաղափար։

19:00-ին

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպում է Բուժաշխատողի օրվան նվիրված մեծարման երեկո:

20:00-ին

«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի Քանդակների պուրակում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի, ՀՀ մշակույթի նախարարության և «Օվեյշն փրադաքշըն սենթերի» հետ կներկայացնի հենության դեմ ուղղված առաջին համերգը: Համերգի նպատակն է հայ հասարակության և հատկապես, երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկությունը մտավոր սեփականության ու հեղինակային իրավունքների հարցերի շուրջ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Հայերեն English Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026