Հունիսի 20-ի միջոցառումների անոնս

14 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 հունիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:00-ին

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի մոտից

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» նեդրումային ծրագրի շրջանակում կկազմակերպի ճանաչողական այց: Նախատեսվում են այցելություններ Երեւան-Արտաշատ, Աշտարակ-Թալին ճանապարհահատվածներ, բետոնի գործարան, հնագիտական պեղումների վայր: Այցի ավարտին կկայանա մամուլի ասուլիս, որտեղ ծրագրի պատասխանատուները կպատասխանեն լրագրողների հարցերին:

09:00-ին

Երևանի Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում (Ավան, Դուրյան թաղ. 3-24)

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կայցելի դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ տեղի կունենա «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը:

10:30-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

Տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսի թեման` «Հրադադարի 20-ամյակ»:

11:00-ին

ԱԺ 334 սենյակում

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի մասնակցությամբ կազմակերպում է միջոցառում` «Ոստիկանության հաշվետվողականությունը եւ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով խորհրդարանական լսումներ:

11:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում

Հունիսի 20-21-ը տեղի կունենա «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով 7-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումը կիրականացվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանի, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կողմից:

11:00-ին

«Անի պլազա» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում

ՀՀ առողջապահության նախարարությունը և Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միությունը, ՀՀ կառավարության գործունեության նոր ծրագրի շրջանակում կազմակերպում են «Դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումները» թեմայով քննարկում։ Քննարկմանը կմասնակցեն դեղագործական ընկերությունների և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները։

11:00-ին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը

Ավանդաբար հունիսի 21-ին նշվող Երաժշտության տոնի կապակցությամբ տեղի կունենամամուլի ասուլիս, որին կմասնակցեն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն և «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Լրագրողներին խնդրվում է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

11:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

Տեղի կունենա «Վերադարձ դեպի տուն» նախաձեռնության շրջանակում Լոս Անջելեսից մոտոցիկլետներով հատուկ առաքելությամբ Հայաստան ժամանած հայկական ջոկատի անդամների ասուլիսը: «Հայոց ցեղասպանությունը աշխարհին ներկայացնելու և դատապարտելու համար» թեմայի շուրջ կխոսենազատամարտիկներ Շահե Աճեմյանը, Գագիկ Դանիելյանը և «Հայկական ջոկատ»-ի անդամներ Հարություն Բոգարյանը, Ալբերտ Աղաջանյանը:

11:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են արվեստագետներ Լիլիթ Պիպոյանը, Արտավազդ Բայադյանը և Կարինե Հակոբյանը: Թեմա`«Զվարթնոցի և Գառնու տաճարներ. անթույլատրելի արարք, թե օրինաչափություն. գնահատական երևույթին»:

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Հյուրն է «Նորավանք» հիմնադրամի հայագիտության կենտրոնի ղեկավար, թուրքագետ Արիստակես Սիմավորյանը: Թեմա` «Թուրքիան և մերձավորարևելյան զարգացումները, դրանց հնարավոր ազդեցությունը կովկասյան գործընթացների վրա»:

12:00-ին

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության մամլո սրահում /հասցեն՝ Երևան, Նալբանդյան 130/

Տեղի կունենա Ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության մայոր Քրիստոֆ Ռուժոյի և լեյտենանտ Օլիվյե Բրեմոնի ասուլիսը: Նրանք իրենց դիտարկումները կներկայացնեն Ճանապարհային ոստիկանության ոլորտում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի տեխնիկակական սպասարկման, ծրագրային ապահովման առաջավոր փորձի ուսումնասիրման ուղղությամբ:

12:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` «Ներքին և արտաքին քաղաքական վերջին զարգացումներն ու մարտահրավերները. գնահատականներ»:

12:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են քաղաքագետներ Լևոն Մելիք-Շահնազարյանը և Շուշան Խաթլամաջյանը: Թեմա` «Լավրովի այցը Ադրբեջան»:

12:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

«Հունիսի 20-ը` Փախստականների միջազգային օր. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը փախստականների հարցի շուրջ» թեմայով կխոսի Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

12:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

Հյուրերն են ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը եւ հրապարակախոս, հասարակագետ Կարինե Հակոբյանը: Թեմա` «ՌԴ միգրացիոն վերջին փոփոխությունների բացասական հետեւանքները ՀՀ ժողովրդագրական պատկերի եւ քաղաքացու սոցիալական վիճակի վրա»:

12:30-ին

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախասենյակում

«Փախստականների միջազգային օրվա» /ՓՄՕ/ և ՄԱԿ ՓԳՀ «Մեկ ընտանիք» քարոզարշավի շրջանակներում կկայանա ՓՄՕ-ի հիշատակումը` ՄԱԿ ՓԳՀ-ի և գործընկերների, ՄԱԿ Ընտանիքի, գործող և արտաքին գործընկերների հետ, որը ներառում է. ողջույնի խոսք, PSA-ի դիտում, փոքրիկ նախաճաշ սիրիական ընտանիքների կողմից: Նշանավոր հյուրեր` ՄԱԿ ՓԳՀ-ԿԱՍԱ «Որդեգրիր ընտանիք» ինովացիոն ծրագրերի հյուրընկալները և հովանավորյալները:

13:00-ին

Ամերիկայի հայկական համագումարի դահլիճում (Հանրապետության 37, 2-րդ հարկ)

Կկայանա «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի երկրորդ խմբի դասընթացի պաշտոնական ամփոփումը: Ծրագիրն իրականացվում է «Աշխարհազոր» երիտասարդական-կրթական ՀԿ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ։ Արարողությանը կմասնակցեն ծրագրի կազմակերպիչները` «Աշխարհազոր» ՀԿ-ի, ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը, ինչպես նաև հյուրեր աջակից կազմակերպություններից և «Մարտական պատրաստության ակումբի» մասնակից երիտասարդները։

13:00-ին

Փախստականների ակումբում (Սիլիկյան թաղամաս, 7-րդ փողոց, 27 համարի երթուղային տաքսու վերջին կանգառ)

«Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմկոմիտեն հրավիրում է հանդիպում ԼՂ Շահումյանի շրջանից տեղահանված շուրջ 65 ընտանիքների հետ` նվիրված Շահումյանի անկման տարելիցին և Փախստականների միջազգային օրվան:

13:00-ին

Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում /մուտքը` Հանրապետության հրապարակից/

Տեղի կունենա մշակույթի վաստկավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի և գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի «Սոցիալիստական ռեալիզմը և խորհրդահայ կերպարվեստը» պատկերագրքի շնորհանդեսը, որը կազմակերպել են Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունը և Հայաստանի ազգային պատկերասրահը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այլ նախարարներ:

13:00-ին

«Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահում

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը մամուլի ասուլիսով կներկայացնի այս տարվափառատոնի երևանյան պրեմիերաները, հետահայաց ցուցադրությունները, «Հարգանքի տուրք» և արտամրցութային մյուս ծրագրերը, ինչպես նաև այդ ծրագրերի շրջանակներում հրավիրված հատուկ հյուրերին: Բանախոսներ. «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյան, գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյան, միջազգային կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյան:

13:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի

Հյուրերն են «Շքամուտք» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Լուսինե Սարգսյանը, սցենարի հեղինակներ Հարություն Հարությունյանը և Գնել Նալբանդյանը: Թեմա` «Ասուլիս` «Շքամուտք» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերայից առաջ. նոր խոսք, նոր ասելիք, ֆիլմի առանձնահատկությունները»:

14:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Սիս» սրահում

Համաշխարհային բանկը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ կազմակերպում է ՏՀՏ հմտությունների գնահատմանը նվիրված աշխատանքային քննարկում: Այս կապակցությամբ ՀԲ-ն ուսումնասիրել է աշխատուժի պահանջարկի եւ ՏՀՏ ու բարձր տեխոնոլոգիաների ոլորտի առաջարկվող հմտությունների անհամապատասխանությունը:

14:00-ին

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի «Արմենիա» մասնաճյուղում (Վազգեն Սարգսյան 10)

Տեղի կունենա «Ուղեգրեր դեպի Եվրոպական քաղաքներ» ակցիայի հաղթողների մրցանակների հանձման արարողությունը: Արարողությանը ներկա կլինի բանկի գլխավոր-գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

16:30-ին

ԱԺ 334 սենյակում

Տեղի կունենա ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը:

16:30-ին

«Մոսկվա» կինոթատրոնում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կհայտարարի Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթողների անունները` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն պատմություն» և «Լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգերում: Հաղթող երեք ֆիլմերը կցուցադրվեն, իսկ հեղինակները որպես մրցանակ կստանան HD տեսախցիկներ: «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին նաև կշնորհվի ֆիլմերի միջազգային փառատոնի մասնակցության վկայագիր:

17:00-ին

Հանրապետության հրապարակից

«Փախստականների միջազգային օրվա» կապակցությամբ կմեկնարկի «Մեկ մասնատված ընտանիքն անգամ շատ է» խորագրով միջոցառումը` երթ և ֆլեշ-մոբ քաղաքացիների հետ, Bright Armenia-ի, Armenian Volunteers’ Corps-ի, Armenian UN-ի և կամավոր երիտասարդության մասնակցությամբ, որին կմիանան նաև հարվածային գործիքներ նվագող 15 աղջիկներ: Ուղեգիծ` Հանրապետության Հրապարակ-ՄԱԿ-ի գրասենյակ-Ամիրյան փ.-Կորյունի փ.-Աբովյան փ.-Մոսկովյան փ.-Ազատության Հրապարակ-Հյուսիսային պողոտա-Հանրապետության Հրապարակ:

19:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում

Կներկայացվեն «Ամերիաբանկ»-ի 2013թ. ֆակտորինգային գործառնությունների արդյունքները:

19:00-ին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

«Նարեկացի» համույթը «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ հանդես կգա ինքնատիպ համերգային ծրագրով` նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակին: «Ժամանակակիցը» խորագրի ներքո Նարեկացի համույթը կներկայացնի Ազնավուրի ստեղծագործությունները` փոխադրված ազգային նվագարանների համար:

Հայերեն English Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026