Հունիսի 18-ի միջոցառումների անոնս

11 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18հունիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:30-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում

Տեղի կունենա EFSE (Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամ) հիմնադրամի տարեկան ժողովի բացումը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Մոնիկա Բեքը, այլ պաշտոնատար անձինք:Հունիսի18-ին,ժամը14:00-ին«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» դահլիճում տեղի կունենա տարեկան ժողովի մամուլի ասուլիսը, որին կմասնակցեն ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Մոնիկա Բեքը և «Ֆայնանս ին մոշն» կազմակերպության տնօրեն Սիլվիա Վիսնիվսկին: Տարեկան ժողովի ընթացքում, որին կմասնակցեն ավելի քան 10 երկրների ներկայացուցիչներ, կքննարկվեն Հիմնադրամի գործունեության արդյունքները, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման, գյուղատնտեսության ֆինանսավորման վերաբերյալ հարցեր:

10:00-ին

Բուսաբանության ինստիտուտում

Կկայանա միջազգային կոնֆերանս` «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» թեմայով:

11:00-ին

«Ուրբաթ» մամուլի ակումբում

Հյուրն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Թեմա` «ՀՀ արտաքին և ներքին քաղաքական ներկա խնդիրները, Ղարաբաղի` ՀՀ-ին միացման խնդրի հրատապ անհրաժեշտությունը` Եվրասիական միության անդամագրվելու նախաշեմին եւ եվրոպական ներդրումների ակտիվացումը ՀՀ-ում»:

11:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրերն են արաբագետներ Հայկ Քոչարյանը և Սարգիս Գրիգորյանը: Թեմա` «1.Քեսաբի ազատագրումը որպես շրջադարձային փուլ սիրիական հակամարտությունում: 2.Քեսաբահայության և ընդհանրապես սիրիահայ համայնքի առաջ ծառացած խնդիրները: 3.Իսլամական պետության (Խալիֆայության) ձևավորման նախադրյալները Սիրիայում և Իրաքում, տարածաշրջանի ծայրահեղականացման միտումները»:

11:00-ին

«Ինտեգրում» ճաշարանում (Ավան վարչական շրջան)

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Երևանի Ավան թաղամասի ճաշարանում կազմակերպում է միջոցառում երեխաների համար:

11:30-ին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կենտրոնական գրասենյակից /Տիգրան Մեծի, 50/

Կմեկնեն Երևանի վագոնալոկոմոտիվային դեպո, որտեղ կկայանա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուսուցման ճանապարհային կենտրոնի նոր ուսումնատեխնիկական հրապարակի բացումը, ինչպես նաև Սանահինի մեխանիզացված ուղեմասի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակիցները կհետևեն ուղիղ կապի միջոցով: Բացմանը կմասնակցեն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Միջոցառման ավարտին նախատեսված է ճեպազրույց մամուլի համար:

12:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կանդրադառնա սիրիահայության խնդիրներին եւ ներկա քաղաքական գործընթացներին:

12:00-ին

«Պոստ Սկրիպտում»մամուլի ակումբում

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը կամփոփի Հայաստանում ամուսնությունների և ամուսնալուծությունների վերջին վեց ամսվա տվյալները:

12:00-ին

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (Հալաբյան 16)

Տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն Ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարի շրջանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ իրականացրած երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի նախնական արդյունքները: Միջոցառմանը կմասնակցի և մասնակիցներին իր ողջույնի խոսքը կուղղի ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

12:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

Հյուրերն են «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ Մանե Թանդիլյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ Սեւակ Ծատուրյանը: Թեմա` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կառավարության նախագծի հակասահմանադրական ու անընդունելի դրույթները»:

12:00-ին

Կառավարության շենքի դիմաց

Տեղի կունենա«Դո'ւրս մեր գրպանից» նախաձեռնության կազմակերպած մամուլի ասուլիսը` նախաձեռնության անդամներ Արմեն Եփրեմյանի, Արսեն Հակոբյանի ևԱրտաշես Միսակյանի մասնակցությամբ։

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Հյուրերն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի տնտեսական և առևտրային հարցերի պատասխանատու Էլիզաբեթ Հեննին, «Հայհեղինակ» կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը և մի շարք երգիչ-երգահաններ: Թեմա` «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և «Հայհեղինակ»-ի նախաձեռնությամբ, «Ստեղծիր և պաշտպանիր» կարգախոսի ներքո օրերս Երևանում կազմակերպվելիք համերգի մասին` նվիրված Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության ու պատճենահենության դեմ պայքարի հիմնախնդիրներին»:

12:30-ին

«Ուրբաթ» մամուլի ակումբում

Հյուրն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Թեմա` «ՀՀ ներքաղաքական հնարավոր զարգացումները` արտաքին մարտահրավերների ֆոնին: Կստորագրի արդյոք Հայաստանը մինչեւ հուլիսի 1-ը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթուղթը»:

12:30-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են քեսաբցի հրապարակախոս, ազգագրագետ, «Քեսաբ» եռահատորի հեղինակ Ցոլակ Հակոբյանը և լիբանանահայ, հրապարակախոս Սաքո Արեյանը: Թեմա` «Քեսաբն ու քեսաբահայությունն այսօր և վաղը»:

13:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրն է արևելագետ Խաժակ Թոմոյանը: Թեմա` «Պե՞տք է արդյոք վերանայել «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքի բովանդակությունը: Հայոց լեզվի և հավատի անվիճելի կարևորությունը»:

13:00-ին

Մեդիա կենտրոնում

Տեղի կունենա ասուլիս էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սկսած գործընթացի վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն են «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, ինժեներ Հայկ Ավետիսյանը, ծրագրավորող Գևորգ Սանոյանը: Ասուլիսի բանախոսները կներկայացնեն իրենց տեսակետները էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ, կհրապարակեն սակագնի բաձրացման չհիմնավորվածությունն ապացուցող փաստեր, ինչպես նաև կհայտարարեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կայանալիք բողոքի ակցիայի մասին:

13:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

Հյուրերն են Երեւանի սպառողների շահերի պաշտպանության ասոցացիայի փոխնախագահ, փաստաբան Մկրտիչ Դավթյանը եւ «Վելես իրավապաշտպան» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը: Բանախոսները կանդրադառնան վաշխառության միջոցով խարդախությամբ քաղաքացիների գույքին տիրանալու դեպքերին եւ իրավապահների արձագանքներին, կներկայացնեն վարկային ու դատական համակարգերի բացթողումները:

13:00-ին

Գլխավոր փոստի շենքի 15-րդ հարկի Ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնի դահլիճում /Սարյան 22/

Տեղի կունենա մամուլի ասուլիս` Իրաքում կատարվող իրադարձությունները կապված քրդերի, եզդիների եւ քրիստոնյաների հետ:

13:30-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են Լևոն Մարտիրոսյանը /ՀՀԿ խմբակցություն/ և Ստյոպա Սաֆարյանը /Ժառանգություն/: Թեմա` «Լավրովի այցը Ադրբեջան, սկանդալ Բաքվում` կապված հայկական պատվիրակության այցի հետ և Քեսաբ»:

14:00-ին

Գրականության և արվեստի թանգարանում /Արամի 1/

Տեղի կունենա գրական-գեղարվեստական ցերեկույթ` նվիրված արևմտահայ բանաստեղծ, թարգմանիչ և էսսեիստ Հրանտ Նազարյանցի 130-ամյակին:

15:00-ին

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Տեղի կունենա «Կովկասյան առաջնություն 2014» արվեստի առաջին միջազգային փառատոն-մրցույթը:

16:00-ին

Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում /Մաշտոցի 7ա/

Տեղի կունենա «Սեւադա Արտ Ստուդիո»-ի սաների գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել են «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը եւ «Շիրակ» հայրենակացական միությունը:

Հայերեն English Русский

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր