9 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
17 հունիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
09:00-ին |
«Հայաթ Փլեյս» հյուրանոցի մոտից ավտոբուսային շրջագայությամբ |
Կկայանա EFSE (Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամ) հիմնադրամի գործունեության արդյունքները ներկայացնող ճանաչողական այց: Ճանաչողական այցի ընթացքում կներկայացվեն ծրագրի շրջանակում Երևան քաղաքում ֆինանսավորված երեք նախաձեռնություն: Այցը կավարտվի ժամը 16:00-ին: Հունիսի 18-ին Երևանում կգումարվի EFSE հիմնադրամի տարեկան ժողովը: |
|
11:00-ին |
ԱԺ 334 սենյակում |
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» թեմայով: |
|
11:00-ին |
ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում |
Ֆրանսիայի դեսպանությունը և «Հայկական Ալիանս ֆրանսեզը»` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ գործընկերությամբ կազմակերպում են հանդիպումԵրերույքի, Կովկասի և Էրեբունու հնավայրերի ֆրանսիացի առաքելության ղեկավարների հետ:Հայ և ֆրանսիացի գիտնականները կներկայացնեն իրենց վերջին հետազոտությունների արդյունքները, գիտական ծրագրերը և մտքեր կփոխանակեն մասնակիցների հետ: ԿԽոսվի նաև հայ-ֆրանսիական հնագիտական համագործակցության նոր հեռանկարների մասին: |
|
11:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրերն են Հայ-ճապոնական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջունիշի Նակազավան և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Բարձր տեխնոլոգիաների կոմիտեի նախագահ, «Բարվա» ինովացիոն կենտրոնի հիմնադիր նախագահ, պրոֆեսոր Արամ Վարդանյանը։ Թեմա` «Ընկերության ստեղծման նպատակն ու գործունեությունը: Ծանոթություն և համագործակցություն հայ գործարար շրջանակների հետ: Փոխհարաբեությունների զարգացումը գործարար և մշակութային միջավայրերում»: |
|
11:00-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
Եղանակային փոփոխությունների և կանխատեսումների մասին կխոսի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: |
|
11:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) |
Տեղի կունենա լրագրող, մանկագիր Գայանե Դանիելյանի մամուլի ասուլիսը:Թեմա՝ «Լույս է տեսել Գ. Դանիելյանի հեղինակած «Յուրկայի երազները», «Յուրկայի այբուբենը» խորագրով մանկական գիրքը»: |
|
12:00-ին |
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) քննարկումների դահլիճում |
ՌԱՀՀԿ-ն եւ «Միջազգային ահազանգ» (International Alert) կազմակերպությունը հրավիրում են «Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության եւ բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը» ուսումնասիրության ներկայացմանը: Ուսումնասիրությունը կատարել են փորձագետներ Գեղամ Բաղդասարյանը, Մասիս Մայիլյանը` Արցախից, Միքայել Զոլյանը` Հայաստանից եւ Ավազ Հասանովն ու Գյուլշան Փաշաեւան` Ադրբեջանից։ |
|
12:00-ին |
«Զարկերակ» մամուլի ակումբում |
Տեղի կունենա քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ասուլիսը, «Ներքին և արտաքին քաղաքական զարգացումներ: Հայ-ռուսական, ռուս-ադրբեջանական հարաբերություններ: Քառյակի 12 կետանոց առաջարկը» թեմաներով: |
|
12:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) |
Տեղի կունենա ասուլիս:Թեմա՝ «Նոր մանրամասներ հունիսի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք պարի եւ երգի միջազգային մրցույթ-փառատոնի վերաբերյալ»: Բանախոսներն են ՝Արման Ղուկասյանը՝ Միջազգային Փառատոնների Կովկասյան ասոցիացիաի նախագահ, Կարեն Զոհրաբյանը՝ Ազգային Օպերայի մեներգիչ, Խդր Հաջոյանը՝ Եզդիների միության փոխնախագահ, փառատոնի մասնակիցներ տարբեր երկրներից. Ռոսսի Իորդանովա՝ Բուլղարիա, Տոնի Ալեկսովսկի՝ Մակեդոնիա, Ադելինա Լիվշից՝ Իսրայել, Վիկտորիա Լուկիանովա՝ Մոլդովա, Սվետլանա Կուզմենկո՝ Ռւսաստան, Միլկո Կրալսկի՝ Բուլղարիա: |
|
12:00-ին |
«Ֆորում» մամուլի ակումբում |
Արաբագետ Արմեն Պետրոսյանը կխոսի Քեսաբի զարգացումների շուրջ: |
|
12:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբում |
ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը կներկայացնի մանրամասներ Սիրիայի վերջին իրադարձությունների` ազատագրված Քեսաբի և Հալեպի ներկա վիճակի մասին: |
|
12:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
Տեղի կունենա ասուլիս` նվիրված Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Բանախոսներն են` Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանն ու բնապահպան Ինգա Զարաֆյանը: Նրանք կխոսեն Հայաստանում անապատացման վտանգների եւ դրանց դեմ պայքարի մասին: |
|
12:00-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կներկայացնի վիճակագրություն ՀՀ հողերի մասին: |
|
12:00-ին |
«Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում» (ՆՓԱԿ) (Փավստոս Բուզանդի փող.,1/3 շենք) |
Կկայանա ՀՀ ԿԳ նախարարության և Հայաստանում SPARE նախագիծը համակարգող «Տապան» Էկո-ակումբ հասարակական բնապահպանական կազմակերպության կողմից, 2014 թ-ի համար համատեղ հայտարարված «Էներգիան և քո բնակավայրը» միջազգային կրթական ամենամյա մրցույթում հաղթած ուսուցիչների և աշակերտների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցանակները կհանձնեն մրցույթի ժյուրիի անդամները` ՀՀ կրթության և գիտության, Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարութունների, Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-իպատասխանատու ներկայացուցիչները: |
|
13:00-ին |
«Անալիտիկ» կենտրոնում |
Հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Թեմա` «Ներքաղաքական վերջին զարգացումները: «Քառյակի» 12 պահանջները. խնդրահարույց հարցերը»: |
|
13:00-ին |
«Փաստարկ» մամուլի ակումբում |
Հյուրն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեմա` «Մերձավորարևելյան զարգացումները և Թուրքիան»: |
|
13:00-ին |
«Ելակետ» մամուլի ակումբում |
Վրաստանի ՏԻՄ ընտրություններին կանդրադառնա Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: |
|
14:00-ին |
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակում (Պուշկինի 96) |
«Մեդիա կենտրոնը» նախաձեռնում է քննարկում Կառավարության` Գյումրու անօթևան ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությունը առնվազն մեկ տարով հետաձգելու և դրա հետևանքով առաջացած խնդիրների շուրջ: Քննարկման բանախոսներն են Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային քաղաքականության գլխավոր մասնագետ Աշոտ Հախվերդյանը, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի պետ Արտյոմ Դավթյանը, «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: |