Հունիսի 14-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 հունիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

10:45-ին

«Էրեբունի պլազա» հյուրանոցի 9-րդ հարկում

Կկայանա փաստաբանների արտոնագրերի հանձնման արարողությունը:

11:00-ին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դահլիճում (Աբովյան 50/5)

Հունիսի 14-ին` Արյան դոնորի միջազգային օրը, ՀՀ առողջապահության նախարարության Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կետրոնը կազմակերպում է կոնֆերանս, որի ընթացքում նախատեսվում են զեկույցներ ՀՀ-ում արյան ծառայության ներկա վիճակի, հասարակական դաշտում կատարվող քարոզչական աշխատանքների և դրա հետ առնչվող խնդիրների վերաբերյալ, ինչպես նաևարյան կամավոր դոնորների և արյան ծառայությանզարգացման մեջ մեծ ավանդ ունեցող մասնագետների խրախուսում և պարգևատրում: Հունիսի 22-ին, ժամը 17:00-ին Ազնավուրի հրապարակում կկազմակերպվի տեղեկատվական-քարոզչական համերգ։

11:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում

«Աքքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը կխոսի ոլորտի ներկայիս խնդիրների մասին:

11:00-ին

«Ելակետ» մամուլի ակումբում

Տեղի կունենա ասուլիս` «Հայ ավանդական նվագարանների վերականգնումը և զարգացումը. ի՞նչ խնդիրներ կան ազգային նվագարանների զարգացման հարցում» թեմայով: Ասուլիսի բանախոսներն են Հայ ավանդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար, թառահար Հովիկ Սահակյանը և անսամբլի մեներգչուհի Անուշ Ստեփանյանը:

12:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի ասուլիսը` «Ներքին և արտաքին քաղաքական զարգացումներ: Հայ-ռուսական, ռուս-ադրբեջանական հարաբերություններ: Կիսելյովի հայատարարության ենթատեքստն ու իրական մեղավորները» թեմայով:

12:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

Հյուրերն են Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, Սպառողների ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը եւ Երեւանի սպառողների շահերի պաշտպանության ասոցացիայի փոխնախագահ Մկրտիչ Դավթյանը: Թեմա` «Էլեկտրաէներգիայի սակագնի հավանական թանկացման հետեւանքներն ու ազդեցությունները` սպառողների կենսամակարդակի վրա»:

12:30-ին

«Թեքեյան» կենտրոնում

Տեղի կունենա ԱԻՄ ներկայացուցիչների համահավաք: Կմասնակցեն Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից: Կքննարկվեն Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, կընտրվի նոր ղեկավարություն: Ընդմիջմանը կկայանա երթ` «Հայաստանը Եվրոպա է. ո°չ Մաքսային միությանը» կարգախոսով:

13:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւ լրագրող Թերեզա Ասատրյանը կանդրադառնան քրեական աշխարհում տիրող անցուդարձին եւ կներկայացնեն, թե այն ինչ ազդեցություն է թողնում հասարակության լայն շերտերի վրա:

14:00-ին

Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում

Տեղի կունենա Armenia total(itar)is ծրագրի և կայքի ներկայացումը:

19:00-ին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում

Կկայանա գալա-համերգ, որի ըթացքում կհայտարարվեն Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթի արդյունքները: Գալա-համերգի ընթացքում կանցկացվի մրցանակաբաշխության արարողությունը եւ կհնչի Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը` 2007թ-ից մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ մրցույթի առաջին դափնեկրի կատարմամբ:

Հայերեն English Русский

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ