Հունիսի 13-ի միջոցառումների անոնս

13 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

13 հունիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:00-ին

ԵՊՀ քննական կենտրոնում

Տեղի կունենան անգլերենի միասնական քննություններ:

11:00-ին

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ, Փավստոս Բուզանդի 1/3)

Պաշտոնապես կմեկնարկի ԱՄՆ աղետների միջազգային աջակցության գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման և երեխաների խոցելիության նվազեցման» ծրագիրը: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից` ՀՀ արտակարգ իրավիճակների, քաղաքաշինության, կրթության և գիտության նախարարությունների հետ: Միջոցառմանը հրավիրված են համապատասխան նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

11:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա ասուլիս` «Քաղաքական իմաստության առկայծումները արդի Հայաստանի պետական շինարարության մեջ» թեմայով: Բանախոսներ` սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլ Պողոսյան:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրն է Աշոտ Մանուչարյանը: Թեմա` «Սահմանային լարվածություն. հնարավոր զարգացումները: Արցախյան հիմնախնդիրը` Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում»:

11:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահԱնի Զախարյանը և Աշխատավորների շահերի պաշտպանության շարժման ղեկավար Կարեն Թումանյանը: Թեմա` «Դմիտրի Կիսելևի հայտարարությունը: Ավտոկայանատեղերի կարմիր գծեր»:

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած դեպքերի հետ կապված` Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը կանդրադառնա դեպքի մանրամասներին և դատաքննության ընթացքին:

11:00-ին

Peoplemeter մամուլի ակումբում (Royal Tulip Hotel Yerevan)

Տեղի կունենա «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանի եւ «Արևմուտք» շահագործման տնօրինության Արաբկիր տեղամասի գլխավոր ինժեներ Գաբրիել Մելիքսեթյանի մամուլի ասուլիսը: Թեմա`«Ջրամատակարարումը Երևանում. ամառային հոգսեր»:

11:00-ին

Երևանի թիվ 194 դպրոցում (Էրեբունի, Նոր-Արեշ 7 փ. 1)

Տեղի կունենա «Նոր սերնդի դպրոց-2014» մրցույթի ամփոփման եւ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Արարողության ժամանակ 1-ին 65 հորիզոնականները զբաղեցրած դպրոցները ՀՀ վարչապետի, ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Dasaran.am» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի, «Նուռ քարտ» կուտակային ծրագրի կողմից կստանան բազմաթիվ մրցանակներ: Միջոցառման պատվավոր հյուրերի թվում են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և 65 դպրոցների տնօրեններ:

11:30-ին

ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Կկայանա ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգի հանդիպումը: Շվեդիայի առևտրի նախարարի այցի շրջանակում կկազմակերպվի գիտաժողով` երկու երկրների ուռուցքաբանների մասնակցությամբ: Նախարարները հանդես կգան եզրափակիչ խոսքով, ինչպես նաև կմասնակցեն Շվեդիայի կողմից Ուռուցքաբանության ազգային կենտրոնին գծային արագացուցչի նվիրատվության արարողությանը:

12:00-ին

«Ելակետ» մամուլի ակումբում

Տեղի կունենա ասուլիս` «Հայաստանը նոր ձևավորվող տարածաշրջանային փոփոխությունների ֆոնին» թեմայով: Ասուլիսի բանախոսներն են իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասեանը և «Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ Կարպիս Փաշոյանը:

12:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72)

Տեղի կունենա ասուլիս` «Այսօր Շահումյանի անկման օրն է: Շահումյանի անկումը և շահումյանցիների խնդիրը» թեմայով: Հյուրերն են «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության անդամներ Արամայիս Պողոսյանը, Հայրապետ Պողոսյանը, «Գարդմանք» հայրենակցական միության հիմնադիր, Ադրբեջանահայերի համագումարի համանախագահ Հենրիխ Կոստանյանը, «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության անդամ,Ադրբեջանահայերի համագումարի համանախագահ Արարատ Ծատուրյանը:

12:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրն է քրեագետ Սերգեյ Գալոյանը: Թեմա` «Վտանգավոր խաղեր` կրիմինալ ականապատ դաշտում: Քրեագետը ներկայացնում է քրեական աշխարհի լարվածությունը»:

12:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

Երկրի տնտեսության մեջ տուրիզմի դերի մասին կխոսի Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը:

12:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա մամուլի ասուլիս: Թեմա` «Հայաստանը հունիսի 7-ին առաջին անգամհանդես է եկել Վորոնեժում կայացած R16 կորեական մրցաշարի երկրորդ մայրցամաքային փուլում. արդյունքները կներկայացնի մասնակիցը»: Բանախոսներ` փառատոնի մասնակից Հայկ Սարգսյան, «Հայ աստղեր» խմբի բրեյք-դանսի պարուսույց, համաշխարհային բրեյք-դանս ընտանիքի հայաստանյան պատասխանատու և ընտանիքի ղեկավար, բրեյք-դանս մրցաշարերի հաղթող Ազնավուր Վանյան` բրեյք-դանսի ասպարեզում հայտնի է Ազո մականվամբ, մրցույթի համակարգող Սիլվի Հակոբյան:

12:30-ին

Մեդիակենտրոնում

Տեղի կունենա քննարկում` «Քրիստոնեական բարոյախոսության դասերը հանրակրթական դպրոցներում և «Հայոց եկեղեցու պատմություն» դասագիրքը» թեմայով: Բանախոսներ` ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ մշակութային առարկաների բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան, հոգեբան-մանկավարժ, «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա» ուսումնասիրության համահեղինակ Արմինե Դավթյան:

13:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են Արթուր Մինասյանը (ՕԵԿ), բլոգեր Տիգրան Քոչարյանը և Քաղաքագիտական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը: Թեմա` «Դմիտրի Կիսելևի հայտարարությունը, սահմանի լարվածությունը, քառյակի ներկայացրած 12 կետերը»:

13:00-ին

Նախախորհրդարանի գրասենյակում (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան մոտ, մուտքը` Սայաթ-Նովա փողոցի կողմից)

«Հունիսի 13» նախաձեռնող խումբը կազմակերպում է լսումներ: Թեմա` «1992 թ. հունիսի 13-ին ռուսական բանակի 23-րդ դիվիզիան զավթեց և հայաթափեց Շահումյանի շրջանը` Հյուսիսային Արցախը հանձնելով ադրբեջանցիներին»: Բանախոսներ` Իգոր Մուրադյան, Հրանուշ Խառատյան, Ավետիք Իշխանյան, Տիգրան Խզմալյան։ Լսումներին մասնակցում են ազատամարտիկներ և շահումյանցի ականատեսներ:

13:00-ին

«Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահում

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը մամուլի ասուլիսով կներկայացնի փառատոնի այս տարվա մրցութային ծրագրերը և Ժյուրիի կազմը: Բանախոսներ. «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյան, փոխտնօրեն Արա Խանջյան, «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ «Հայկական համայնապատկեր» ծրագրի համադրող Րաֆֆի Մովսիսյան:

13:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կխոսի պաղպաղակի շուկայում կատարված ուսումնասիրության և հայտնաբերված խախտումների մասին:

13:00-ին

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

Կկազմակերպվի ասուլիս` «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամ. երկու տարում` 15 միջազգային նախագիծ» թեմայով։ Կազմակերպության կայացման և կատարած աշխատանքի մասին կխոսի «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Սոնա Հարությունյանը։ Նա կներկայացնի նաև առաջիկայում նախատեսված միջոցառումները։

13:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրն է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը:Թեմա` «Վայրի կենդանիները անազատության մեջ: Ի՞նչ իրավունքով են մեծահարուստները ռեստորանային համալիրներում և խոշոր օբյեկտներում արջ կամ այլ կենդանիներ պահում. բացահայտում, պատասխանատվություն»:

15:00-ին

Բնության պետական թանգարանում

Տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Լարիսա Դավթյանի ծննդյան 70 և աշխատանքային գործունեության 50 տարվա կապակցությամբ կազմակերպված «Բնության գովերգ» խորագիրը կրող անհատական ցուցայանդեսնի բացումը:

15:00-ին

ՀՀՀանրային խորհրդում (Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունիպլազա, 607սենյակ)

ՏեղիկունենաՀանրային խորհրդի ձեռնարկատիրականգործունեությանև սպառողներիհարցերի հանձնաժողովի նիստ (հանձնաժողովի նախագահ` Արշակ Սադոյան): Նիստի օրակարգում ընդգրկված է նաև էլեկտրաէներգիայիսակագնի բարձրացման հարցը, որին հրավիրված են մասնակցելու նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներ:

15:00-ին

«Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մամուլի ասուլիսով կներկայացնի համաշխարհային մեծագույն ճանաչում ունեցող երաժիշտներ, ջութակահար Սերգեյ Խաչատրյանին և թավջութակահար Նարեկ Հախնազարյանին: Բանախոսներ` Սերգեյ Խաչատրյան /ջութակահար/, Նարեկ Հախնազարյան /թավջութակահար/, Էդուարդ Թոփչյան /ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր/:

15:20-ին

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում

Հունիսի 13-15-ը Ինդոնեզիայի դեսպանատունը և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը համատեղ կազմակերպում են ինդոնեզական ապրանքների «Պատուհան դեպի Ինդոնեզիա» խորագրով մասնագիտացված ցուցահանդես, որի ժամանակ ինդոնեզացի գործարարները կներկայացնեն սուրճ, թեյ, սնունդ ներմուծող ընկերություններ, ինչպես նաև տան ձևավորման ապրանքներ, կահույք, զարդեր, հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ, ձեռքով գործած հագուստ և այլն։ Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում են մշակութային ծրագրեր, նորաձևության ցուցադրություն։ Լրագրողների համար կլինի մամուլի ասուլիս։

18:00-ին

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Կկայանա Շրի Լանկայի ազգային համույթի` Չանղան Վիկրամասինգխեի ղեկավարությամբ, գալա-համերգ, «Շրի Լանկայի երեկո» խորագրով: Համերգին ներկա կլինի Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան` Նորին գերազանցություն Ուդայանգա Վիրատունգան:

Հայերեն English Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026