Հունիսի 12-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 հունիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

10:00-ին

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած միջազգային խորհրդակցության մասնակիցները /Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի/:

11:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են Հովհաննես Իգիթյանը /նորացված ՀՀՇ/, Լևոն Մարտիրոսյանը /ՀՀԿ/: Թեմա` սահմանի լարվածություն, Նախիջևանի կրակոցներ, քառյակի 12 կետ, կարմիր գիծ:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրն է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Թեման` «Լարված և անհանգիստ սահմաններ: Տարածաշրջանային վերջին զարգացումներն ու գործընթացները»:

11:00-ին

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հունական լեզվի և մշակույթի կենտրոն

Հյուրն է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իոաննիս Տայիսը: Հունաստանի Հանրապետության կառավարությունը, նպատակ ունենալով Հայաստանում տարածել ու զարգացնել հունական մշակույթը և լեզուն, որոշում է ընդունել օժանդակություն ցուցաբերել ԵՊԼՀ Հունարեն լեզվի և մշակույթի կենտրոնին: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպան Իոաննիս Տայիսը:

11:00-ին

Նար Դոսի 2 հասցեում

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի վերջերս Նար Դոսի 2 հասցեում մեկ հարկի տակ տեղակայված Ֆրանսիական մանկապարտեզ և Ֆրանսիական տարրական դպրոց` ծանոթանալու երկու ուսումնական հաստատությունների շենքային պայմաններին և ուսումնական պրոցեսին։ Այնուհետև` ժամը 11:30-ին, նույն վայրում, դեսպան Ռենոն հանդես կգա մամուլի ասուլիսով` նվիրված կրթության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը և հետագա ծրագրերին։

11:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա ՀՀ ԱԻՆ Տեխնիկական օգնության ազգային կենտրոնի տեխնիկական անվտանգության բաժնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանի ասուլիսը, «Ինչպիսի տեխնիկական վիճակում են այսօր մեր կարուսելներն ու վերելակները: Որքանով են պատրաստ շահագործման և ինչպիսի վիճակագրություն ունենք: Ինչ հաճախականությամբ են անցնում փորձաքննություն» թեմաներով:

11:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբի /Արշակունյաց 2/

Հյուրերն են Վերնիսաժի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված անձանց փաստաբաններ` Վարդուհի Էլբակյանը և Արմեն Խաչատրյանը: Փաստաբանները կանդրադառնան դեպքի մանրմասաներին և դատաքննության ընթացքին:

11:00-ին

Նորաբաց «Ազատ խոսք» մամուլի ակումբում /Գարեգին Նժդեհ 34, 2-րդ հարկ, +374 (95) 076778/

Կկայանա «Հունիսի 12. Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջազգային օրը» խորագրով ասուլիս:

12:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72)

Տեղի կունենա ասուլիս «Էլեկտրաէներգիայից մինչև պարենային ապրանքների թանկացումներ: Որքանով են թանկացումները հիմնավորված: Ինչպես սպառողները պաշտպանեն իրենց իրավունքները և որոնք են այդ պայքարի ձևերը» թեմայով: Հյուրերն են Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը և «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

12:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրերն են Մարզահամերգային համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանը և համալիրի աշխատակից Կորյուն Գրիգորյանը: Թեման` «Նոր զարգացումներ Մարզահամերգային համալիրի աղմկահարույց աճուրդի գործընթացի շուրջ»:

12:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են հայոց լեզվի մասնագետ, վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը և փորձագետ Սուսաննա Աբազյանը: Թեմա` բուհերի քննությունների կազմակերպում. բացթողումներ և թերություններ. Հայոց լեզվի թեսթեր. վիճարկելի հարցեր:

12:00-ին

ՀՀ վարչական դատարանում (Գարեգին Նժդեհի 23, 3-րդ հարկ, 315 դահլիճ)

Տեղի կունենա «Նոյյան Տապան» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն անռընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության` վերջինիս գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և «Նոյյան Տապան» ՍՊԸ-ին հասցված վնասը փոխատուցելու պարտավորեցնելու պահանջների վերաբերյալ նախնական դատական նիստը:

12:00-ին

«Ուրբաթ» մամուլի ակումբում

Հյուրն է Հեղնար Ունուսյանը: Թեման. «Հեղնար Ունուսյանն ընդդեմ թոշակի անցնող դատավորի: Նա կպատմի իր նկատմամբ կայացած ապօրինի վճռի և դատավորի կամայականությունների մասին: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ապօրինաբար վաճառքի է հանվել Հեղնարի ողջ գույքը և նա շուտով երեխաների հետ հայտնվելու է դրսում»:

12:00-ին

«Ազդակ» լրագրողական ակումբում

Հյուրերն են երգի եւ պարի միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչներ` Արման Ղուկասյանը եւ Կարեն Զոհրաբյանը: Հունիսի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի երգի եւ պարի միջազգային մրցույթ-փառատոն: Հյուրերը կներկայացնեն փառատոնը եւ կխոսեն 18 երկրներից Հայաստան ժամանող մասնակիցների մասին:

13:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են ԱՆ ՊԱԿ բաժնի պետ Սամվել Խարազյանը և Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Թեմա` սոցփաթեթի փոփոխություն, առավելություններ և թերություններ. շահառուների համար բուժօգնություն ստանալու նոր կարգը:

13:00-ին

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում (Ալ.Սպենդիարյանի եւ Հովհ.Թումանյանի արձանների միջնամասում)

«ՊԻԿ» մշակութային նախագիծը եւ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը հանդես կգան «Հուլիսի 3․մեծ պրեմիերա» խորագիրը կրող մամուլի ասուլիսով։ Թեման` «Ինչ պրեմիերայի մասին է խոսքը, ինչու են մինչ այժմ այս պրեմերայի մասին լռում կազմակերպիչները, ովքեր եւ ինչ են ներկայացնելու Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում»։

13:00-ին

«Ուրբաթ» մամուլի ակումբում

Հյուրերն են «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամներ. Հայկ Բիանջյանը, Սոնա Ասատրյանը, Նարեկ Վանը, Գրիգոր Ղազարյանը: Թեման. «Աֆրիկյանների ակումբի շենքն ունի բոլորիս հոգածության կարիքը: Նախաձեռնության անդամները կխոսեն պայքարի եւ իրենց հետագա անելիքների մասին»:

13:00-ին

«Իրատես de facto» ակումբում (Զաքյան 10)

Հյուրն է բանաստեղծ Վահե Արսենը։ Թեման`«Այլ Արտ» նորաբաց գրական ակումբը, հոգեվարքով գրական դաշտը և մայրաքաղաքային արձանները»։

13:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրն է պատմ.գիտ.թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանը: Թեման` «Գորգագործության ներկան, զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները Հայաստանում»:

14:00-ին

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքի 133 սրահում

Կկայանա «Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ազատության, արդար դատաքննության և անձնական կյանքի իրավունքները հայկական իրավունքում և պրակտիկայում» ուսումնասիրության շնորհանդեսը, որը կազմակերպել են «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն և ՀԱՀ-ը: Ուսումնասիրությունն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից։

Հայերեն English Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026