Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 հունիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:30-ին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի դահլիճում

Հունիսի 11-12-ը, հրավերով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և հյուրընկալությամբ Հայաստանյայց Առաքելական Ս.Եկեղեցու, տեղի կունենա միջազգային խորհրդակցություն` «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով: Խորհրդակցության բացումը տեղի կունենա «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի դահլիճում` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթի: Խորհրդակցությանը կմասնակցեն Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայի տարբեր երկրներից և ԱՄՆ-ից քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներ:

10:45-ին

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի առաջին սրահում (Վազգեն Սարգսյան 26/1)

Հայաստանում Շվեյցարիայի Դաշնության դեսպանատունը և կրթության ոլորտում նրա գործընկեր «Լույս» հիմնադրամը հրավիրում ենՇվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրին նվիրված մամուլի ասուլիսին։ Կազմակերպիչներ`Հայաստանում Շվեյցարիայի Դաշնության դեսպանատուն և «Լույս» հիմնադրամ:

11:00-ին

«Էրեբունի» օդանավակայանում

Տեղի կունենա միջոցառում` նվիրված Ռուսաստանի օրվան: Կկայանան ՄԻԳ-29 ինքնաթիռներով ռուս օդաչուների խմբակային եւ անհատական թռիչքներ, ինչպես նաեւ հավաք` Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ:

11:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում /Արշակունյաց 2/

Արտաքին քաղաքական հնարավոր զարգացումների շուրջ կխոսեն ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը եւ Արագած Ախոյանը:

11:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա քաղաքագետ Արամ Մանուկյանի և Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովի ասուլիսը` «Սահմանին տիրող լարվածությունն ու դրա հնարավոր զարգացումները: Հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող զարգացումները: Ռուսական զենքի մատակարարումը Ադրբեջան և դրա հնարավոր հետևանքները» թեմայով:

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

Կուտակային կենսաթոշակներիհետ կապված աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ կխոսեն Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահԲորիս Խառատյանը և իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:

11:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրն է Հայաստանի դեղ արտադրողներիև ներմուծողների միության գործադիր տնօրենՍամվել Զաքարյանը: Թեմա` «Հայաստանի դեղերի շուկան այսօր. գներ, վերլուծություն: Կառավարության նոր ծրագիրը` դեղերի մասով»:

11:00-ին

«Նոյյան Տապան-ի մամուլի սրահում

Տեղի կունենա ԱՄՆ-ից Հայաստան ժամանած պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանի և Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանի համատեղ ասուլիսը:Թեմա` «Ժամանակակից պլաստիկ վիրահատության նորագույն մոտեցումների ներդրումը Հայաստանում»: Ասուլիսի ընթացքում բանախոսները կամփոփեն Երևանում առաջին անգամ անցկացված «Կրծքագեղձի մաստէկտոմիա և միաժամանակյա վերականգնում» թեմայով սիմպոզիումի, ինչպես նաև սիլիկոնե գելային իմպլանտով կրծքագեղձի վերականգնում-վիրահատության արդյունքները:

11:30-ին

«Ֆորում» մամուլի ակումբում

Տնտեսական ոլորտի խնդիրներին կանդրադառնա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

12:00-ին

Երևանի Ավագ Պետրոսյան փողոցում

Կբացվի հայ մեծանուն օպերային երգիչ, տենոր Ավագ Պետրոսյանի հուշաքարը: Միջոցառմանը նախատեսվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությունը:

12:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա Նյու Յորքի(NYBA) և Դուբայի (DAB) արվեստի բիենալեների կոլեկցիոներ-տնօրեն Պիետրո Ֆրանեսիի մամուլի ասուլիսը: Թեմա` «Հունիսի 9-11-ը Պիետրո Ֆրանեսին Հայաստանի վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի հրավերով գտնվում է Երևանում և նրա այցի նպատակն է գտնել բարձրարվեստ հայ նկարիչների, որոնք կմասնակցեն օգոստոսին Դուբայում եւ 2015թ. աշնանը Նյու Յորքում կայանալիք բիենալեներին»:

12:00-ին

«Արարատ Հոլլ» ռեստորանում /Եզնիկ Կողբացի 30/

Տեղի կունենա մամուլի ասուլիս: Թեմա` «Հունիսի 12-ին Երևանի Արգիշտիի հրապարակում կազմակերպվելիք «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնի, մասնակիցների և միջոցառումների մասին»: Բանախոսներ. «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյան, «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչյան և «Քարահունջ» ֆոլք-ռոք խմբի անդամներ:

12:00-ին

«Ելակետ» մամուլի ակումբում

Տեղի կունենա «Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամների ասուլիսը:

14:00-ին

«Թեքեյան» մշակույթի կենտրոնում

«Հանուն հայրենիքի» շարժման երիտասարդական ճակատը նախաձեռնում է հայկական սահմանադրության ձևավորման ժողովրդական գործառույթ: Կլոր սեղանին մասնակցում են մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, սահմանադրական իրավունքի մասնագետներ: Քննարկումները զուգահեռ ընթանալու են համացանցում:

15:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

Տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդու­­թյան հարցերի խորհրդի նախագահ` Բելառուսի Հանրապետության կրթության նախարարի տեղակալ Վիկտոր Յակժիկի և Խորհրդի համանախագահ` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի համատեղ մամուլի ասուլիսը: Այն նվիրված է հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում մեկնարկող ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդու­­թյան հարցերի խորհրդի հերթական նիստին:

19:00-ին

«Իմպերիալ Պալաս» հյուրանոցում (Կորյունի

փ. 23)

Տեղի կունենա«Sales Academy» նախագծի շնորհանդեսը: Այն ուսումնական նախագիծ է, որի նպատակն է մասնակիցներին

ներկայացնել վաճառքների կազմակերպման և իրականացման արդյունավետ

տեխնոլոգիաներն ու ռազմավարություններն` ուղղված վաճառքի և սպասարկման ոլորտում

գործունեություն ծավալող մասնագետների տեսական գիտելիքների և պրակտիկ

հմտությունների կատարելագործմանը և մասնագիտական վերապատրաստման ապահովմանը:

Հայերեն English Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026