Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 հունիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:00-ից

ԵՊՀ-ի քննական կենտրոնում

ԵՊՀ-ի քննական կենտրոնում կանցկացվի միասնական քննություն «ֆիզիկա» առարկայից:

10:00-ին

Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) դահլիճում (Մ.Խորենացի 26ա)

Տեղի կունենա հայ-լատվիական գործարար համագործակցության խորհրդի 3-րդ նիստը, որին կմասնակցեն ՀՀ պետական կառավարման համակարգի և բիզնեսի համայնքի ներկայացուցիչներ: Նիստին կքննարկվեն հայ-լատվիական գործարար կապերի հետագա փոխշահավետ համագործակցության խորացման և զարգացման խնդիրները:

11:00-ին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների Խաղաղության կորպուսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում երիտասարդության զարգացման ոլորտում համատեղ աշխատելու և համագործակցությունը շարունակելու նպատակով:

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

«Առաջիկա քաղաքական թոհուբոհում» թեմայիշուրջկխոսիԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

11:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրն է իրանագետ Մհեր Բաղդասարյանը: Թեմա` «Ի՞նչ կարող է տալ Հայաստանին Իրանի հետ սահմանին նոր տնտեսական գոտին: Արևմտյան պատժամիջոցները կարող են ազդել այդ նախագծի վրա»:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրն է Գյուղատնտեսության նախարարության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Գայանե Սարգսյանը: Թեմա` «Որքանո՞վ են պահպանվում մշակաբույսերի տեղական սորտերը և ի՞նչ նորամուծություններ են արվում այդ ոլորտում: Սերմնաբուծություն և աճեցման նոր մեթոդներ: Ջերմոցները և մշակաբույսերի անվտանգությունը»:

11:00-ին

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

Տեղի կունենա «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի մամուլի ասուլիսը: Թեմա` «Ամառային ուղևորափոխադրումների տարեշրջանի բացումը»։

11:00-ին

«Էրեբունի պլազա» հյուրանոցի «Էրեբունի» սրահում

Տեղի կունենա «Ամերիաբանկ»-ի ներկայացուցչի ասուլիսը. արագ սպառման ապրանքների շուկայի հետազոտության ներկայացում:

12:00-ին

Ազգային ժողովում

Կշարունակվի հերթական քառօրյան:

12:00-ին

Ամերիկայի հայկական համագումարի դահլիճում: Հասցեն` Երևան , Հանրապետության փողոց 37, մուտքը` Մելիք-Ադամյան փողոցի կողմից

Դաշտային հրամանատարների խորհուրդը Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության հետ կազմակերպում է «Աստանա. առաջին գիծը տեղափոխվում է արտաքին քաղաքական դաշտ և այդ գծում ոչ ոք չկա» թեմայով շրջասյուն-քննարկում:

12:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբում

Հյուրն է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Թեմա` «Արտաքին և ներքին քաղաքական վերջին զարգացումների շուրջ»:

12:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

Հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` «Ի՞նչ հոգեբանական գործոններով է պայմանավորված արտագաղթը Հայաստանում»:

12:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա ասուլիս` Հայաստանի ավտոներկրողների մասնակցությամբ: Թեմա` «Ավտոներկրողները պահանջում են համաներում` քննչական մարմիններում հարուցված գործերի նկատմամբ»: Բանախոսներն են. Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, ավտոներկրողներ: Մասնակիցները ասուլիսի ժամանակ կներկայացնեն իրենց պահանջը հիմնավորող փաստաթղթեր:

12:00-ին

«Peoplemeter» մամուլի ակումբում (Royal Tulip Hotel Yerevan)

Տեղի կունենա «Ելք չկա» ֆիլմի ստեղծագործական կազմի մամուլի ասուլիսը: Հյուրերն են ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Կամո Ունանյանը, սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը եւ դերասան Արտաշես Ալեքսանյանը: Թեմա` ««Ելք չկա» ֆիլմի մասնակցությունը Կաննի միջազգային կինոշուկային, ցուցադրումը մի շարք երկրներում ու համագործակցությունը All Media ընկերության հետ»:

12:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրերն են Հայ ավանդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը և երգչուհի Անուշ Ստեփանյանը: Թեմա` «Հայ ավանդական երաժշտական գործիքներից որո՞նք են անհետացել, որո՞նք են վտանգված ու վերացման եզրին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանց պահպանության ուղղությամբ: Ի՞նչ ենք նախընտրում լսել այսօր, և որքանո՞վ ենք հեռացել ազգային երաժշտությունից»:

12:30-ին

Մեդիակենտրոնում

Տեղի կունենա ասուլիս` «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Գորիսում և հանրապետության այլ քաղաքներում ու մարզերում» թեմայով: Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների ներկայացուցիչները կանդրադառնան ընտրությունների ընթացքին և տեղ գտած խախտումներին: Ասուլիսի բանախոսներն են. «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) ՀԿ անդամ, փաստաբան Տիգրան Եգորյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդներ Արփինե Մանուկյան, Բաբկեն Տեր-Գրիգորյան:

12:30-ին

Բրազիլիայի հրապարակից (Հրազդան մարզադաշտի հարևանությամբ)

Կսկսվի «Դո'ւրս մեր գրպանից» նախաձեռնության կազմակերպած հերթական բաղոքի ավտոերթն` ընդդեմկարմիր գծերի, նկարահանող տեսախցիկների և արագաչափերի տուգանքների չափերի։Նախաձեռնության պահանջներն են`

1. Վերացնել կարմիր գծերը,

2. Հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները,

3. Մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, 4. Դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

13:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում

Գրող Մերուժան Տեր-Գուլանյանը կանդրադառնա Միկոյանի արձանի տեղադրման շուրջ բարձրացված աղմուկին եւ հասարակական խնդիրներին:

13:00-ին

«Իրատես դե ֆակտո» ակումբում

ԿԿայանա ասուլիս: Հյուրն է «Ներդաշնակ աշխարհ» նախաձեռնության անդամ Արտաշես Փափազյանը: Թեմա` «Հայոց համախմբումն այսօրվա հրամայականն է»:

13:30-ին

ԱԺ 334 սենյակում

Տեղի կունենա ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:

16:30-ին

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում

Նշանակված է «Կանազի» գործով դատական նիստ: 2013 թ. նոյեմբերի 2-ին Կանազի զինվորական հոսպիտալից 5 զինվորներ ծեծված դուրս էին վազել և տարբեր միջոցներով փախուստի դիմել: Ինչպե՞ս հետո պարզվեց` ծեծկռտուք էր տեղի ունեցել զինվորների և հոսպիտալի աշխատակիցների միջև: Զինվորները ձեռբակալվեցին, չնայած որ «Կանազի» հոգեբուժական բաժանմունքում գտնվող զինվորները ծեծվել էին բուժանձնակազմի կողմից, զինվորների նկատմամբ քրեական գործ հարուցվեց, այժմ սկսվել է գործի դատաքննությունը:

Հայերեն English Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026