Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 հունիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:30-ին

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի մուտքի մոտից (Խանջյան 11)

Կմեկնեն Ծաղկաձոր, որտեղ ժամը 11:00-ին «Ոսկու աշխարհ» համալիրում աշխատանքը կսկսի «Մաքսային Միություն` Հայաստան-համագործակցություն» եռօրյա տնտեսական ֆորումը: Կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններից ժամանած ընկերությունների ղեկավարներ, գործարարներ, պաշտոնատար այրեր և հայաստանյան բիզնեսին առնչվող կառույցների պատասխանատուներ։ Ֆորումին մասնակցելու է նաև Արցախի Հանրապետության պաշտոնատար այրերից և գործարարներից կազմված պատվիրակությունը։ Լիագումար նիստից և մամուլի ասուլիսից բացի կլինեն երկկողմ հանդիպումներ և կլոր սեղաններ, որոնց ընթացքում կքննարկվեն և կմեկնաբանվեն Մաքսային Միությանը անդամակցելու ժամանակ համագործակցության պայմանները և առանձին մանրամասներ։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Արցախի ներդրումային հիմնադրամի միջև ստորագրվելու է համաձայնագիր, որի հիման վրա կմշակվեն և կնախապատրաստվեն Արցախում Առևտրաարդյունաբերական պալատ հիմնադրելու գործում աջակցության միջոցներն ու տարբերակները։

10:00-ին

Հայ-Ամերիկյան

Առողջության կենտրոնում (ՀԱԱԿ Մ. Հերացու 5)

Տեղի կունենա սիմպոզիում՝ «Կրծքագեղձի

մաստէկտոմիա և միաժամանակյա

վերականգնում» թեմայով:

Սիմպոզիումի ընթացքում զեկույցներով

հանդես կգան բժիշկ-ուռուցքաբաններ,

պլաստիկ վիրաբույժներ:

11:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը և գրականագետ Վարդան Դևրիկյանը: Թեմա` «ԼՂՀ սահմանի անհանգստություն, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններ»:

11:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրն է Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրենՀայկուհի Գևորգյանը: Թեմա` «Ինչպե՞ս են հայ դպրոցականները մասնագիտություն ընտրում, ի՞նչ խնդիրների և հարցականների առաջ են կանգնում»:

12:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը: Թեմա` «Ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա էլեկտրաէներգիայի թանկացումը: 2014-ի առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական աճի տեմպը 2 անգամ դանդաղել է. պատճառներ և հետևանքներ»:

12:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում

Ներքաղաքական իարվիճակի եւ շփման գծում տիրող իրավիճակի շուրջ կխոսի «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

13:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա հոգեբան Աննա Բադալյանի և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ասուլիսը, «Հանգստի կազմակերպում: Մեր հայրենակիցների քանի՞ տոկոսը կարող է իրեն թույլ տալ մեկնել հանգստանալու: Որքանո՞վ են հասանելի մեր երկրում հանգստյան տները: Հանգստի կարևորությունը հոգևոր առողջության համար» թեմայով:

13:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում

Հյուրերն են «Արեգակ» ընտանեկան առողջության կենտրոնի մասնագետները: Թեմա` «Անվտանգ ապրելակերպի ներկա իրավիճակը Հայաստանում»:

14:00-ին

Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին Կոմայգու տարածքում

«Ժայռ» համահայկական երիտասարդական ՀԿ-ն /«Ժայռ» ՀԵՀԿ/ տեղեկացնում է, որ կանցկացվի Վինգ-Չունի` հնագույն ու քիչ հայտնի մարտարվեստներից մեկի ցուցադրական ելույթը և բաց դասը` «Տարբերվի՛ր. եղի՛ր համարձակ» կարգախոսով ֆլեշ-մոբերի շարքի շրջանակում: «Ժայռ» ՀԵՀԿ-ն ստեղծվել է 2001թ., Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հիմնադիր, ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ Ալեքսան Մինասյանի կողմից:

15:00-ին

«Թեքեյան» մշակութային միության կենտրոնում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը /ՍԴՀԿ/ հրավիրում է հավաք: Կներկայացվի Հնչակյան կուսակցության կողմից մշակված` Հայաստանի զարգացման ճանապարհային քարտեզը, կհնչեն ելույթներ:

19:00-ին

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա ՌԴ Կալուգայի մունիցիպալ նվագախմբի և ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Աշոտ Ղազարյանի «Դուդուկը և համաշխարհային դասականը» խորագրով համերգը:

Հայերեն English Русский

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր