10 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
06 հունիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
09:00-ին |
ԵՊՀ-ում, քննական կենտրոնում |
ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը կայցելի ԵՊՀ-ում տեղակայվածքննական կենտրոն, որտեղ կմեկնարկի «Հայոց լեզու և գրականություն» առարկայիմիասնական քննությունը: |
|
11:00-ին |
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում (Պետրոս Ադամյան 14) |
Տեղի կունենա Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը: Մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված լավագույն լրագրողական աշխատանքների համար մրցանակները կհանձնի ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը: |
|
11:00-ին |
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում |
Կկայանա ասուլիս` «Եվրասիական ինտեգրում. արդիական հարցեր» թեմայով։ Ասուլիսի բանախոսներն են` «Օդնակո. Եվրազիա» պորտալի գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը, «Բելոռուսսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինը։ |
|
11:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում |
Տեղի կունենա մամուլի ասուլիս` «Ազգային էներգետիկ անվտանգության խնդիրները և Հայաստանի ատոմակայանի ճակատագիրը» թեմայով: Բանախոսներ. «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյան, Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյան: |
|
11:00-ին |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորակառույց բակում /Նալբանդյան 128/ |
Տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Կարիերայի և մարքեթինգի կենտրոնի հետ: Աշխատանքի տոնավաճառին կմասնակցի շուրջ 60 գործատու՝ մոտ 200 առկա թափուր աշխատատեղերով: Առաջիկայում Աշխատանքի տոնավաճառներ տեղի կունենան 2014 թվականի հունիսի 19-ին՝ Աբովյան, հունիսի 20-ին՝ Սպիտակ, հունիսի 26-ին՝ Գյումրի և հունիսի 27-ին՝ Աշտարակ քաղաքներում: |
|
11:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրերն են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ Անդրանիկ Շամիլյանը, «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ ղեկավար կազմի անդամ Լուսինե Ներսեսյանը և շահառու 10-ամյա Սերյոժա Ղշյանի մայրիկ Հերմինե Մնեյանը: Թեմա` «Հանձնենք արյուն, փրկենք երեխաների կյանքը» արյունատվական ակցիա: ՀԿ-ի գործունեությունը` կապված գլխուղեղի կիստայով և այլ հիվանդություններով տառապող երեխաների հետ»: |
|
12:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրերն են ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, դոցենտ, համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի փոխտնօրեն Վարդան Խաչատրյանը և «Նոր Հայաստան» ՀԿ նախագահ Էլեոնորա Մանանդյանը: Թեմա` «Ներկա իրավիճակի վտանգները և հաղթահարման քայլերը»: |
|
12:00-ին |
«Ելակետ» մամուլի ակումբում |
Տեղի կունենա ասուլիս «Սիրիայում տիրող իրավիճակ. հալեպահայության խնդիրները» թեմայով: Ասուլիսի բանախոսներն են «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը և քեսաբցի գիտնական, ազգագրագետՀակոբ Չոլաքյանը: |
|
12:00-ին |
«Հենարան» մամուլի ակումբում |
Հայաստանում առկա սողանքային ակտիվացումների, դրանց պատճառների և սողանքային գոտիների մասին կխոսի ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Ենիչյանը: |
|
12:00-ին |
Երևանի քաղաքապետարանում |
Տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ժամանակ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը և ԱՄՆ հինգ փորձագետներ կներկայացնեն հաշմանդամային սպորտի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված«Սպորտը հանուն հաջողության. հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար հնարավորությունների ընդլայնում» մասնագիտական փոխանակման ծրագիրը: |
|
12:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբում |
Մարզահամերգային համալիրի շուրջ բարձրացած աղմկահարույց իրավիճակի մասին կխոսեն Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչներ Կորյուն Գրիգորյանը և իրավաբան Արմինե Հակոբյանը: |
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
Տեղի կունենա քննարկում` ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնած օրենքի նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է պտղի` մինչև 30 շաբաթական դառնալը, արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը: Քննարկումը նախաձեռնել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը: Քննարկման բանախոսներ. ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյան, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյան, ԱԺ առողջապահության մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Անուշ Սուքիասյան, «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյան: |
|
12:30-ին |
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում |
Կկայանա «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի ասուլիսը։ Ասուլիսի թեման է` «Շարժական ինտերնետի նոր սակագները»։ |
|
12:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)
|
Տեղի կունենա ասուլիս` «Քաղաքացիական համագործակցության ցանցը ներկայացնում է իր դիրքորոշումները սոցիալական մի շարք ծրագրերի շուրջ» թեմայով: Բանախոսներն են Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ Սարգիս Սեդրակյանը, Քաղաքացիական համագործակցության ցանցի խորհրդի անդամներ: |
|
13:00-ին |
«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում |
Տեղի կունենա թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի մամուլի ասուլիսը: Թեմա` «Գերտերությունների միջև հակամարտության ազդեցությունը և հետևանքները Ղարաբաղյան հարցի ու կովկասյան տարածաշրջանի մյուս կոնֆլիկտների սրացման համատեքստում»: |
|
13:00-ին |
Մեդիակենտրոնում |
Տեղի կունենա «Դեմ եմ» նախաձեռնության անդամների մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն են. «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ Դավիթ Մանուկյանը, Սրբուհի Ղազարյանը, Հայկ Ավետիսյանը: Մայիսի 15-ին Ազգային ժողովը ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը: «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կգնահատեն օրենքի ընդունումից հետո ստեղծված իրավիճակը, կանդրադառնան աշխատակիցների նկատմամբ ճնշումներին և կներկայացնեն նախաձեռնության հետագա անելիքները: |
|
13:00-ին |
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում |
Տեղի կունենա մամուլի ասուլիս` Արամ Խաչատրյանի անվան 10-րդ /հոբելյանական/ մրցույթի բացման պաշտոնական արարողությանն ընդառաջ:Բանախոսներն են ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Միջազգային դաշնամուրային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 10-րդ մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը: |
|
16:00-ին |
Մաշտոցի 9 հասցեում |
Տեղի կունենա անվանի պատմաբան, ակադեմիկոս Աբգար Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Ալբերտ Ստեփանյանը եւ այլ գիտնականներ: |
|
19:00-ին |
«Արամ Խաչատրյան» համերգասրահում |
Մաեստրո Խաչատրյանի ծննդյան օրը` կտրվի Արամ Խաչատրյանի անվան 10-րդ /հոբելյանական/ մրցույթի մեկնարկը: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան 2007թ-ից մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Մրցույթը անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով և միաժամանակ մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: |
|
19:00-ին |
ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում («Համազգային» թատրոն) |
Կկայանա Tatron.info Online մրցանակաբաշխության արդյունքների անփոփոումը և մրցանակների հանձման արարողությունը: |