12 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
04 հունիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
09:45-ին |
Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի դահլիճում /նոր մասնաշենք, Մաշտոցի 53/ |
Հունիսի 4-6-ը կկայանա «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողով` նվիրված Թորոս Թորամանյանի 150-ամյակին: |
|
10:00-ին |
Հայաստանի ամերիկյան համալսարանի Մարի Մանուգեան սրահում (Մարշալ Բաղրամյանի պողոտա 40) |
ՀԱՀ Պատասխանատու ընդերքօգտագործման կենտրոնը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը կազմակերպել են միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն բանկի կողմից տրամադրված տեխնիակական աջակցության շրջանակում մշակված բնապահպանական և ընդերքօգտագործման քաղաքականությունների վերաբերյալ երկու առանձին թեմատիկ ուսումնասիրությունները` «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կայուն և ռազմավարական որոշումների կայացում» և «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական և սոցիալական կայունության բարելավում»: Երկրորդ հաշվետվությունը նաև ունի բաժին` «Պոչամբարների բնապահպանական և սոցիալական կայուն կառավարման մասին»: |
|
11:00-ին |
ՀՀ կառավարությունում |
Տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: |
|
11:00-ին |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեծ դահլիճում (Տերյան 74) |
Տեղի կունենա ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 2013-14 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների համատեղ ավարտական արարողությունը` ՀՀ ԿԳ, գյուղատնտեսության նախարարների, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի, Տեխասի «Էյ ընդ Էմ» համալսարանի ներկայացուցիչների մասնակցությամբ: |
|
11:00-ին |
«Բլից Ինֆո» մամուլի ակումբում |
Տեղի կունենա «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի մամուլի ասուլիսը: Բանախոսը կանդրադառնա ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումներին, Սերժ Սարգսյանի` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին արված հայտարարությանը: |
|
11:00-ին |
«Զարկերակ» մամուլի ակումբում |
Տեղի կունենա քաղաքագետ Սերգեյ Մինասյանի և տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի մամուլի ասուլիսը` «Եվրասիական տնտեսական միությանը միանալու տնտեսական և քաղաքական ռիսկերը: ՀՀ ներքին և արտաքին քաղաքական ու տնտեսական ազդակները» թեմայով: |
|
11:00-ին |
«Անալիտիկ» ակումբում |
Հյուրն է արաբագետ Սարգիս Ասատրյանը: Թեմա` «Լարվածությունը Հալեպի հայաշատ թաղամասերում մեծացել է: Սիրիայի իրավիճակը նախագահական ընտրություններից մեկ օր անց»: |
|
11:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը և փորձագետ Արմեն Թովմասյանը: Թեմա` «Մաքսայինի շորշոփները և անշարժ գույքի շուկայում տիրող միտումները»: |
|
11:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրերն են «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, Հայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամներ Աննա Աղլամազյանը և Սյուզի Պետրոսյանը: Թեմա` «Շրջակա միջավայրի պահպանության օրվան ընդառաջ. որո՞նք են այսօր Հայաստանի ամենակարևոր բնապահպանական խդիրները և ի՞նչ է արվում դրանց լուծման համար: Ռազմավարական ծրագիր` 11 ուղղություններով»: |
|
11:00-ին |
«Գրանդ Սպորտ» մարզական համալիրում /Շահամիրյանների 2/ |
Լիտվայի դեսպանության եւ «Մեդիամաքս»-ի հրավերով Հայաստան ժամանած լիտվացի լեգենդար բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչյուլյոնիսի մասնակցությամբ տեղի կունենա վարպետության դաս` 120 տղաների եւ աղջիկների համար: Ժամը 19:45-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա լիտվական բասկետբոլի ֆենոմենի մասին պատմող «The Other Dream Team» ֆիլմի ցուցադրություն, որից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա հարցեր ուղղել Շարունաս Մարչյուլյոնիսին: |
|
11:30-ին |
«Վարկած» ակումբում (Արշակունյաց 2, 417 սենյակ) |
Հյուրն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Մեհաբյանը: Թեմա` «Ի՞նչ տեսքով ՀՀ-ն կանդամագրվի Մաքսային միությանը:ԼՂՀ խնդիրը կարող է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի` Եվրասիական միությանն ինտեգրվելու ճանապարհին»: |
|
11:30-ին |
«Ֆորում» մամուլի ակումբում |
Հյուրն է ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը: Թեմա` «Մշակութային ինտրիգներից մինչեւ ներքաղաքական զարգացումներ»: |
|
12:00-ին |
«Բլից Ինֆո» ակումբում |
Հյուրն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Թեմա` «Տեխնոլոգիական նվաճումները` հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման, հարձակումների կանխման եւ ճիշտ արձագանքման եղանակ: Բանախոսը կներկայացնի ՀՀ-ում գործող բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների նվաճումները պատերազմական ու խաղաղ պայմաններում հարձակումներին տեղին արձագանքելու գործում»: |
|
12:00-ին |
«Հենարան» մամուլի ակումբում |
Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի ռմբակոծության և կայացած նախագահական ընտրությունների արդյունքների մասին կխոսի հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը: |
|
12:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբում |
Հյուրն է արաբագետ Հայկ Քոչարյանը: Թեմա` «Հետընտրական Սիրիա. իրավիճակը, վերջին զարգացումներն ու գործընթացները»: |
|
12:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են բնապահպան Կարինե Դանիելյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` «Ջրային ռեսուրսներ, ռացիոնալ օգտագործում, էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացում»: |
|
12:00-ին |
«Նոյյան Տապան»-իմամուլի սրահում |
Տեղի կունենա մամուլի ասուլիս` «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների մասնակցությամբ, ովքեր կներկայացնեն նախաձեռնության առաջիկա գործողությունները: Բանախոսներ. «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներ` Արթուր Կրոյան, Արսեն Պետրոսյան, Զարուհի Մուրադյան, ԱրտաշՄիսակյան: |
|
13:00-ին |
«Անի պլազա» հյուրանոցի «Անի սրահում» |
Տեղի կունենա «Փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) սոցիալ-էկոլոգիական ազդեցության վերլուծություն» նոր հետազոտական աշխատանքի ներկայացում եւ քննարկում: Զեկույցի հեղինակներն են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ անդամներ` Վիկտորյա Բուռնազյանը, Տաթեւիկ Գրիգորյանը եւ Մոնիկա Երիցյանը, խորհրդատու` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյան։ Քննարկման կազմակերպիչն է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը։ |
|
13:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբում |
Հյուրն է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը և Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանը: Թեմա` «Բնապահպանի և շրջակա միջավայրի պահպանության օր: Հողային, բուսական և ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրներ»: |
|
13:00-ին |
«Հայելի» ակումբում |
Հյուրերն են Երևանու ավագանու անդամներ Անահիտ Բաշխյանը, Լևոն Իգիթյանը և Հաղթանակ Շահումյանը: Թեմա` «ՄՀՀ-ի աճուրդ, Միկոյանի արձանի տեղադրում»: |
|
13:00-ին |
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում |
Կկայանա ասուլիս` նվիրված «Երևան. երեկ, այսօր» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը` Երևանի կամերային թատրոնի «Երկաթ» մշակութային ակումբում, հունիսի 6-ին: Ցուցահանդեսը կլինի նախորդ տարի անցկացված «Երևանի երեք սահմանները» ցուցահանդեսի գաղափարական շարունակությունն ու ամփոփումը։ Ասուլիսին կմասնակցեն լուսանկարիչ, լրագրող Մարիաննա Մելիքսեթյանը եւ լրագրող, դրամատուրգ, դերասան Ռուբեն Փաշինյանը։ |
|
13:50-ին |
ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնում (Գլինկայի 13) |
Տեղի կունենա մշակույթի կենտրոնի նկարչական խմբի սաների ստեղծագործական աշխատանքների (նկարների) ցուցահանդեսի բացումը: |
|
14:00-ին |
Հովհ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում (Աբովյան փողոց 64) |
Տեղի կունենա Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության աշխատակից Վահագն Խաչատրյանի` «Խոհեր…» խորագրով գեղանկարչական անհատական ցուցահանդեսի բացումը: |
|
15:00-ին |
ԵՄ կենտրոնում (Մաշտոցի պողոտա 43/34) |
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան կհանձնի «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի երկրորդ դասընթացի մասնակիցների հավաստագրերը: Հավաստագրերի հանձնման արարողությանը կհետևի ԵՄ ավտոբուսի երրորդ շրջայցի վիկտորինայի վիճակահանությունը: Դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ վիճակահանությունը կորոշի երեք հաղթողներին և խրախուսական մրցանակների տերերին: |
|
16:00-ին |
Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (Աբովյան 2) |
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի կունենա ՀՀ հանրային խորհրդի լիագումար նիստ, որի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մասին հարցը, որի ընթացքում զեկուցմամբ հանդես կգա ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: 2. Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ տարբեր երկրների Հանրային խորհուրդների և համանման կառույցների կողմից հնչած արձագանքներն` ի պատասխան Հայաստանի Հանրային խորհրդի կոչի` ուղղված ՀԽ միջազգային կառույցի` Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրների 70-ից ավելի հանրային խորհուրդներին: |
|
19:00-ին |
«Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում |
Արևելյան Եվրոպայում առաջին ազատ ընտրությունների 25-ամյակի առիթով Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը հրավիրում է աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Անջեյ Վայդայի վեց ֆիլմերից բաղկացած ֆիլմաշարի ցուցադրությանը: Ֆիլմաշարը կմեկնարկի «Վալենսա` հույսի մարդը» ֆիլմի երևանյան պրեմիերայով (բոլոր ֆիլմերը կցուցադրվեն նույն վայրում): |