8 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
03 հունիս, 2014
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
11:00-ին |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում |
Տեղի կունենա «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ելույթով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: |
|
11:00-ին |
«Էրեբունի պլազա» հյուրանոցի «Էրեբունի» սրահում |
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կազմակերպում է «Հայաստանի գոյության մարտահրավերները` Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկում: Քննարկման բանախոսներ. Դավիթ Շահնազարյան, Ավետիք Իշխանյան, Լևոն Բարսեղյան, Արթուր Սաքունց: Քննարկմանը հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: |
|
11:00-ին |
«Հենարան» մամուլի ակումբում |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը կներկայացնի մայիսի գնաճի ցուցանիշները ՀՀ շուկայում: |
|
11:00-ին |
ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի մեծ դահլիճում |
Տեղի կունենա մամուլի ասուլիս։ ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը կներկայացնի սոցիալական փաթեթի շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման մանրամասները։ |
|
11:00-ին |
Peoplemeter մամուլի ակումբում (Royal Tulip Hotel Yerevan) |
Տեղի կունենա Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանի եւ Էդուարդ Սահակյանի ասուլիսը: Թեմա` «Սասարիում ավարտված միջազգային մրցաշարի արդյունքներն ու ամփոփումը»: Ժամը 12:00-ին ակումբի հյուրերը կլինեն ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը, մարզիչ Հովսեփ Հովսեփյանը, մրցաշարի հաղթողներ Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Գրիգոր Գրիգորյանը: Թեման նույնն է: |
|
11:30-ին |
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում (Խանջյան 11) |
Կկայանա Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի Առևտրի պալատի պատվիրակության և հայ գործարարների համատեղ բիզնես-ֆորումը, որի ընթացքում կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ։ Հայաստան են ժամանելու տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ։ Կլինեն բիզնես-շնորհանդեսներ ու կոնկրետ նախապատրաստված հանդիպումներ։ Աբու Դաբիի Առևտրի պալատի խորհրդի նախագահ Մոհամեդ Ֆանի Մորրշեդ Ռոմայթին և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը կստորագրեն համագործակցության համաձայնագիր։ |
|
12:00-ին |
«Փաստարկ» մամուլի ակումբում |
Հյուրն է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Թեմա` «ՀՀ հետագա եվրասիական ինտեգրումն Աստանայի հանդիպումից հետո»: |
|
12:00-ին |
«Ֆորում» մամուլի ակումբում /Արշակունյաց 2/ |
Արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրների շուրջ կխոսի Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետՄանվել Սարգսյանը: |
|
12:00-ին |
«Զարկերակ» մամուլի ակումբում |
Տեղի կունենա արաբագետ Արմեն Պետրոսյանի մամուլի ասուլիը` «Հունիսի 3-ը Սիրիայի նախագահական ընտրությունների օրն է: Սիրիական վերջին զարգացումներն ու հետընտրական Սիրիան» թեմայով: |
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությանն ընդառաջ «Մեդիա կենտրոնը» կհյուրընկալի ՀՀ-ումԲրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ.Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին: Պարոն Մոնտեյրոն կանդրադառնա նաև հայ-բրազիլական տնտեսական և մշակութային հնարավոր համագործակցությանը, Բրազիլիայում իրականացված սոցիալական ծրագրերի Հայաստանում արդյունավետ ներդրմանը և Բրազիլիայի հայ համայնքին: |
|
12:00-ին |
«Անալիտիկ» կենտրոնում |
Ասուլիսի բանախոսներն են «Անալիտիկ» կենտրոնի տնօրեն և «ԱՍ» մրցանակաբաշխության հիմնադիր Անի Հովհաննիսյանը, «ԷքստրաՅուս» ՀԿ նախագահ Անուշ Հարությունյանը: Թեմա` «Դատական համակարգի վիճակը ՀՀ-ում, ուսումնասիրության արդյունքների ներկայացում. «ԱՍ» արդարադատություն մրցանակաբաշխության կազմակերպման նպատակը և պայմանները»: |
|
12:00-ին |
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում |
Տեղի կունենա Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան միջազգային ամենամյա 5-րդ փառատոնի բացմանը նվիրված մամուլի ասուլիս: |
|
13:00-ին |
«Ֆորում» մամուլի ակումբում /Արշակունյաց 2/ |
Տեղի կունենա փաստաբան Ռուբեն Բալոյանի և Արտակ Ավդալյանի մամուլի ասուլիսը: Թեմա` «Երբ փորձագետից մինչև դատարան շրջանցում են հօգուտ ամբաստանյալի եղած ապացույցները»: |
|
13:00-ին |
Ժուռնալիստների միությունում |
Տեղի կունենա մամուլի ասուլիս` «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներառական կրթության ոլորտում կատարած գործունեության համար արժանացել է մրցանակի: |
|
16:00-ին |
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Խորեն և Շուշանիկ Ավեդիսյանների անվան դպրոցում /Ա.Բաբաջանյան փողոց 42/7, «Շատո» հարսանյաց սրահի հարևանությամբ/ |
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը կազմակերպում է միջոցառում` ներկայացնելու էներգախնայողության նորագույն տեխնոլոգիաների և բնապահպանական չափանիշների կիրառումը Խորեն և Շուշանիկ Ավեդիսյանների անվան դպրոցում: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հոգաբարձու Էդվարդ Ավեդիսյանը, ԱՄՀ ներկայացուցիչ Թերեզա Դաբանը, Հայաստանում Չինաստանի, Բրազիլիայի, Բելառուսի դեսպանները, ԱՄՆ փոխդեսպանը և դիվանագիտական համայնքի ու մասնավոր հատվածի շուրջ 50 ներկայացուցիչներ կայցելեն Ավեդիսյանների անվան դպրոց` տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին: |
|
19:00-ին |
Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում |
Կկայանա «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնի հանդիսավոր փակման համերգը, որը կրում է «Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ» խորագիրը: Երեկոյի հատուկ հյուրն է հանրահայտ շվեյցարացի կոմպոզիտոր Ֆաբիան Մյուլլերը: |