Հունիսի 2-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 հունիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:20-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Սիս» սրահում

Կկայանա «Կարգավորիչ գիլյոտին»-ի վերաբերյալ նախարարությունների համար վերապատրաստման ծրագրի բացման արարողությունը: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Հայաստանում «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի նպատակն է էականորեն թեթեւացնել բիզնեսի եւ քաղաքացիների վրա ընկնող կարգավորումների բեռը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական բաժնի ղեկավար Թոմաշ Մ.Դեմբսկին:

10:00-ին

Ազգային Ժողովում

Կշարունակվեն ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

10:00-ին

«Գոլդեն Թուլիփ» Երևան հյուրանոցի «Վիվալդի» սրահում

«Հանրային վերահսկողության և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակում տեղի կունենա ՀՀ նոտարական գրասենյակներում իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքների զեկույցի շնորհանդեսը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ու ՀՀ նոտարական պալատի միջև համագործակցության հուշագրի կնքման պաշտոնական արարողությունը:

11:00-ին

«Հայացք» մամուլի ակումբում

Հյուրն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Թեմա` «Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, Հայաստան-Եվրասիական միություն. հետագա հարաբերություններ»:

11:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրերն են թուրքագետ Արտակ Շաքարյանը և տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Մամուլի ասուլիսի թեման է «Թուրքիան մեծացնում է ՌԴ-ից գնվող գազի ծավալները: Ռուս-թուրքական քաղաքական ու տնտեսական հարաբերությունների մերձեցումը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա»:

11:00-ին

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում (Խանջյան 11)

Կկայանա Կայուն զարգացման եգիպտական խորհրդի գործարարների խմբի և հայ գործարարների բիզնես-ֆորում, որին մասնակցելու են նաև բիզնեսին առնչվող տարբեր կազմակերպությունների պատասխանատուներ։ Եգիպտացի գործարարների խմբում ընդգրկված են Raslan Air ավիաընկերությունը, անշարժ գույքի զարգացման, զբոսաշրջության և ներդրումային, նավթի և բնական գազի արդյունահանման, արդյունաբերական զարգացման, ինչպես նաև այլ ոլորտներ ներկայացնող ընկերություններ։

12:00-ին

«Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում

Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ տեղի կունենա «Խրախուսում խնամատար ընտանիքներին» խորագրով հանդիսավոր միջոցառումը, որին կմասնակցեն ՀՀ ԱՍՀ նախարար Ա.Ասատրյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Դիանա Դյուրիչը, ՀՀ մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, խնամատար ծնողներ, երեխաներ, պատվավոր հյուրեր: Միջոցառման ավարտին խնամատար ընտանիքներին կհանձնվեն շնորհակալագրեր և նվերներ:

12:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի ասուլիսը` «Հայաստանը Աստանայից հետո: Ներքին և արտաքին քաղաքական զարգացումներ» թեմայով:

12:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ.Սարգսյանը և ՀՀԿ-ից Արտակ Դավթյանը: Թեմա` «ԼՂՀ, Աստանա, ՄՄ»:

12:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Տեղի կունենա քննարկում Հայաստանի գործատուների հանրապետական միության և փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատողների արհեստակցական կազմակերպության մասնակցությամբ: Քննարկման թեման է «Փոքր բիզնեսի խնդիրները. աշխատավորների սոցիալական հարցերը»:

12:00-ին

«Ելակետ» մամուլի ակումբում

Տեղի կունենա ասուլիս` «ՀՀ-ում բիզնեսի զարգացման ընկալումները և առանձնահատկությունները» թեմայով: Ասուլիսի բանախոսն է պրակտիկ բիզնես- խորհրդատու Կարեն Սարգսյանը:

12:00-ին

«Մեդիա կենտրոնում»

Արվեստի և գիտության գործիչների մասնակցությամբ տեղի կունենա խորհրդային շրջանի պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման թեմայով քննարկում: Բանախոսներ. քանդակագործ, արվեստագետ Սահակ Պողոսյան, արվեստաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր և տնօրեն Սահակ Պողոսյան, պատմաբան Արայիկ Հարությունյան, նկարիչ Զարուհի Մուրադյան:

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

Տեղի կունենա ասուլիս` նվիրված աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Անջեյ Վայդայի վեց ֆիլմերից բաղկացած ֆիլմաշարի ցուցադրությանը` Արևելյան Եվրոպայում առաջին ազատ ընտրությունների 25-ամյակի առիթով: Բանախոսներ. Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկի և կինոգետ Զավեն Բոյաջյան:

13:00-ին

«Հայելի» ակումբում

Հյուրերն են ԲՀԿ-ից Լյովա Խաչատրյանը և ՀՀԿ-ից Սուքիաս Ավետիսյանը: Թեմա` «Արարատյան արտեզյան ավազանների խնդիրը: Ալիևի նամակը»:

15:00-ին

Առնո Բաբաջանյանի արձանի մոտից

Կմեկնեն Սարդարապատի հուշահամալիրի տարածք, որտեղ ժամը 16:00-ին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը կազմակերպում է մեծ միջոցառում` նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան:

Հայերեն English Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026