Հունիսի 1-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 հունիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

10:00-ին

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարարը կայցելի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն /Ծերեթելիի հիվանդանոց/:

10:00-ին

Դավթաշենի 2-րդ թաղամասից

Ավտոբուսները կմեկնեն Գավառ, որտեղ Երեխաների իրավունքների պաշտպանության տոնի կապակցությամբ «Նռանի» պարային համույթը կազմակերպել է բարեգործական համատեղ համերգային ծրագիր Գավառի մանկատան սաների հետ: «Նռանի» պարային համույթը այդ օրվա համար կազմակերպել է մանուկների ժամանցային ծրագիր մի քանի ուղղություններով:

10:00-ին

Մանկական զարգացման հիմնադրամի բակում /Մալաթիա-Սեբաստիա, Ռոմանոս Մելիքյան 1/

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հիմնադրամը կազմակերպում է «Իմ ժպիտն արև է» խորագրով միջոցառում-ակցիա երեխաների ու նրանց հետ աշխատող մասնագետների անմիջական մասնակցությամբ: Միջոցառման աջակիցներն են «Վորլդ Վիժն- Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը, «Կարագյոզյաններ» հիմնադրամը:

10:30-ին

«Դալմա Գարդեն Մոլում»

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և «Դալմա Գարդեն Մոլը» համատեղ կազմակերպում են ժամանցային միջոցառում` ՀԿԽԸ «Ժպիտների ակումբ» ծրագրում ներգրավված Երևանի հանրակացարանաբնակ երեխաների համար: Մայիսի 23-ից «Դալմա Գարդեն Մոլի» սրահում տեղադրվել են նվերների և հանգանակության արկղեր, որտեղ մինչև հունիսի 1-ը «Ժպիտների ակումբ»-ի երեխաների համար հավաքվելու են նվերներ և գումար:

11:00-ին

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում, որին կմասնակցեն զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաները: Տոնական միջոցառման ընթացքում ելույթներ կունենան մանկական համույթներ, կկազմակերպվի մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում:

11:30-ին

«Հաղթանակ» զբոսայգում

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետը կայցելի «Հաղթանակ» զբոսայգի:

12:30-ին

ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտից

Կմեկնեն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ուր Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կայցելի նախարար Հովհաննես Մանուկյանը:

13:30-ին

Հյուսիսային պողոտայում

Տեղի կունենա «Երազանքների քաղաք» փառատոն-ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Միջոցառումը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի և «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերության նախաձեռնությամբ: Միջոցառումը կտևի երկու օր` հունիսի 1-2-ը: Պաշտոնական բացմանը ներկա կլինեն` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, պետական այրեր ու գործիչներ:

13:00-ին

Ազգային Ժողովի այգում

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: Կլինեն անակնկալներ:

14:00-ին

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բակում

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՎԵՀ բարեգործական երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է բացօթյա համերգ, որին կմասնակցեն էստրադային փոքրիկ երգիչ-երգչուհիներ: Կկազմակերպվեն ժամանցային այլ միջոցառումներ: Միջոցառման ընթացքում սպասվում են անակնկալներ:

14:00-ին

«Բուկինիստ» գրախանութում

«Բուկինիստ» գրախանութը կազմակերպել է մի շարք միջոցառումներ` «Հունիսի 1-ը «Բուկինիստում» խորագրով: Ժամը 14:00-15:00-ը` խաղեր, բացօթյա ցուցահանդես-տոնավաճառ: ժամը 15:00-17:00-ը` Հեքիաթի մրցույթ, ժամը 18:00-ին` «Ես` հեքիաթի հերոս» լուսանկարների մրցույթ: «Բուկինիստ» գրախանութը բազմաթիվ գրքեր է նվիրելու Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներին:Ինչպես նաև` «Բուկինիստը» հունիսի 1-ին ցուցահանդես-վաճառք է ունենալու Երևանի Կենդանաբանական այգում:

14:00-ին

Գեղագիտության ազգային կենտրոնում /Աբովյան 13/

«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի շրջանակում տեղի կունենա հագուստների ինտերակտիվ պատրաստում և ձևավորում:

14:30-ին

Մանկական երկաթուղում

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ, տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում:

16:00-ին

Երևան քաղաքի Անգլիական այգում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը տեղի կունենա «Ճանաչենք մշակույթները հեքիաթներով» փառատոնը: Փառատոնի նպատակն է հայ մանուկներին ներկայացնել տարբեր ազգերի` մասնավորապես ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների (լեհական, հունական, գերմանական, եզդիական, քրդական, ռուսական, բելառուսական, հրեական, ասորական, վրացական, ուկրաինական) և, իհարկե, հայկական հեքիաթները: Փառատոնը իրականացվում է CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց ծրագրի շրջանակում.

19:00-ին

King Garden-ում (Սայաթ-Նովա 40)

Buy.am-ը հրավիրում է մանուկներին, ծնողներին և բոլոր ցանկացողներին միասին տոնելու Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Սպասվում են հետաքրքիր անակնալներ և խաղարկություններ ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար: Բոլոր նվերները տրամադրել է Buy.am-ը` գործընկեր խանութների աջակցությամբ:

19:00-ին

«Ա. Բաբաջանյան» համերգասրահում

ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տեղի կունենա ՀՕՄ «Շառավիղ» սիրիահայ մանկապատանեկան երգչախմբի համերգը: Միջոցառման կազմակերպմանն աջակցում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակները, «Վորլդ Վիժն-Հայաստան» կազմակերպությունը:

Հայերեն English Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026