Մայիսի 31-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

31 մայիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

10:00-ին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված «Ծխելու դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումների պլանի» համաձայն` կմեկնարկի ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ կազմակերպված վազքարշավը` հետևյալ երթուղիով. «Եռաբլուր» զինվորական պանթեոն-Բագրատունյաց փողոց-Գ.Նժդեհի փողոց-Արցախի փողոց-Էրեբունի փողոց:

Ծխելու դեմ պայքարի միջոցառումների շրջանակում ժամը 14.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա «Ծխելու վնասակարությունը և դրա հաղթահարման ուղիները ՀՀ զինված ուժերում» թեմայով կլոր սեղան-քննարկում մանկավարժների, հոգեբանների, առողջապահության ոլորտի մասնագետների և ՊՆ ներկայացուցիչների մասնակցությամբ:

11:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբում

Հյուրն է ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Թեմա` «Ներքին եւ արտաքին քաղաքական վերջին զարգացումներ»:

11:00-ին

ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի մեծ դահլիճում

Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Առանց ծխախոտի համաշխարհային օրվան:

11:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում

Տեղի կունենա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, հոգեբան Աննա Բադալյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Անանյանի ասուլիսը` «Հունիսի մեկին ընդառաջ: Ոտնահարվում են դեռ չծնված երեխայի իրավունքները: Հղիության սեռով պայմանավորված ընդհատումներն ու մեր երկրի վիճակը: Աբորտի գնալուց առաջ և հետո հոգեբանական տաբուներն ու առողջապահական հնարավոր խնդիրները» թեմայով:

12:00-ին

«Հայացք» մամուլի ակումբում

Հյուրն է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Թեմա` «Հայաստան-Եվրասիական միություն. վերջին զարգացումներ»:

12:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա մամուլի ասուլիս` Սիրիայից և Քեսաբից նոր վերադարձած Արմենակ Աբրահամյանի (Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ) մասնակցությամբ, ով կներկայացնի Սիրիայում և Քեսաբում տեղի ունեցող վերջին զարգացումները:

12:00-ին

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 4-րդ միջազգային փառատոնին: Մասնակիցներ. ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյան, Մշակույթի գործիչների ընկերակցության նախագահ, «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան, երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս,«Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ-համերգավար Նոնա Ոսկանյան, Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնիդիրիժոր,Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ,«Նոր անուններ» պատանի երաժիշտների միջազգային փառատոնի դիրիժոր Հարություն Արզումանյան:

12:00-ին

ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում /ԴԱՀԿ/

Տեղի կունենա Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում:

12:00-ին

«Peoplemeter» մամուլի ակումբում (Royal Tulip Hotel Yerevan)

Տեղի կունենա «Դեմ եմ» շարժման անդամ ուսուցիչների ասուլիսը: Թեմա` «Կրթական համակարգում տիրող անօրինականությունները, կուտակային վճարներից հրաժարվելու դիմումների ձևանմուշների ընդունման խոչընդոտումը դպրոցներում»:

12:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72, ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի 2-րդ հարկում)

Տեղի կունենա ասուլիս` «Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Որքանո՞վ են մեր երկրում պաշտպանված այդ իրավունքները: Ինչպիսի՞իրավական բաց կա երեխաների պաշտպանության հարցում» թեմայով: Հյուրերն են «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոսացիա» ՀԿ-ի նախագահ Խաչուտուր Մարոզյանը և հոգեբան Լաուրա Ավետիսյանը:

13:00-ին

«Հայացք» մամուլի ակումբում

Հյուրն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը: Թեմա` «Հայաստան-Եվրասիական միություն. վերջին զարգացումներ»:

13:30-ին

Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնական մասնաշենքի մեծ դահլիճում /Բաղրամյան 40, 2-րդ հարկ/

ՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը եւ ՀԱՀ նախագահը հրավիրում են մասնակցելու ՀԱՀ 2014թ. ավարտական հանդիսությանը:

14:00-ին

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի ևբալետիազգային ակադեմիական թատրոնում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա Cartoon Non-Stopբացառիկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ամենահայտնի և սիրված մուլտֆիլմերի երաժշտությունը: Մայիսի 31-ին` ժամը 14:00-ին, տեղի կունենա մեկ լրացուցիչ համերգ ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս հատուկ, բարեգործական համերգին ներկա կգտնվեն միայն և միայն երեխաներ:

15:30-ին

Գյումրու «Անի» թաղամասի եկեղեցու բակից

Ծխելու դեմ պայքարի միջազգային օրը «Բարեկամ» ՀԿ-ն կազմակերպել է հակածխախոտային ակցիա։ Գյումրու «Անի» թաղամասի եկեղեցու բակից առողջ ապրելակերպ քարոզող երիտասարդների խումբը երթով կշարժվի դեպի Գյումրու Թատերական հրապարակ, որտեղ ժամը 17:00-ին կմեկնարկեն «5 րոպե մաքուր օդ» խորագրով ֆլեշ մոբ-ակցիան և «Բամբիռ» ռոք խմբի բացօթյա մենահամերգը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Հայերեն English Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026