Մայիսի 30-ի միջոցառումների անոնս

11 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 մայիս, 2014

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

09:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ռազմավարության, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի շրջանակում (ENPARD) իրականացվելիք ծրագրերը քննարկելու նպատակով` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպում է «Կայունությունից դեպի զարգացում» խորագրով աշխատանքային խորհրդակցություն: Միջոցառման ընթացքում կկայանա նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության նոր կայքի շնորհանդեսը:

10:00-ին

Ազգային ժողովում

Կշարունակվեն ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

11:00-ին

«Ավիատրանս» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում /Աբովյան 4/

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը կազմակերպում է «Սիրիա. ահաբեկչություն, հայություն, ընտրություն» խորագրով խորհրդաժողով: Խորհրդաժողովին ելույթով հանդես կգան քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանը, թուրքագետ, պատմագիտության թեկնածու Լևոն Հովսեփյանը, ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը և այլք:

11:00-ին

«Անալիտիկ» կենտրոնում

Հյուրերն են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը և Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանը: Թեմա` «Հրաչյա Հարությունյանի նկատմամբ քրգործի ընթացքը. մահացածների հարազատները Հրաչյա Հարությունյանից դրամական փոխհատուցում են պահանջում»:

11:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

Գյուղացու վարկերին, ոռոգման ցանցի խնդիրներին, կարկտահարության հասցրած վնասներին կանդրադառնա Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

Փաստաբան Ալիկ Ստեփանյանը կխոսի Վարդենիկ գյուղի կրթահամալիրում ուսուցչի և աշակերտների միջև տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատաքննության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին: Ասուլիսին կմասնակցի նաև երեխաներից մեկի հորեղբայրը:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի

ակումբում

Հյուրերն են ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` «Ծխելու դեմ պայքարի օրվան ընդառաջ. մեկ օր առանց ծխախոտի: Վիճակագրական տվյալներ, ծխելու վնասակարությունը, պայքարի միջոցները»:

11:00-ին

Սիրահարների այգում

Տեղի կունենա Մոբայլ հավելվածների ցուցահանդեսի բացումը: Այցելուների և ոլորտի մասնագետների համար ցուցահանդեսը կուղեկցվի մի շարք միջոցառումներով:

12:00-ին

Փաստաբանների պալատում

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի մասնակցությամբ կքննարկվեն սահմանադրական բարեփոխումները

12:00-ին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում

Տեղի կունենա նիստ: Նիստում կհրապարակվեն որոշումներ` մի քանի վարչական վարույթների արդյունքների վերաբերյալ: Նիստի օրակարգում են, մասնավորապես, «ԱրմենՏել» ընկերությանը, «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերություններին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցերը: Հանձնաժողովը կհրապարակի նաև իր որոշումը` հայկական ինտերնետային «.am» տիրույթում գրանցում իրականացնող գերիշխող ընկերությանը` Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

12:00-ին

«Երկու երես» մամուլի ակումբում (Տերյան 72)

Տեղի կունենա ասուլիս` «Արտաքին և ներքին քաղաքականություն: Ինչո՞ւ է Հայաստանը շահագրգռված Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ» թեմայով: Հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

12:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` «Բնակչության վերաբերմունքը ԵՄ թե ՄՄ անդամակցության երկընտրանքին` ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքների»:

12:00-ին

ՀՀ մշակույթի նախարարությունում

Տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային XI մրցանակաբաշխությանը Հայաստանի մասնակցությանն ու ձեռքբերումներին։Ասուլիսին մասնկացում են. ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը, հրատարակիչներ:

12:00-ին

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

Տեղի կունենա ասուլիս` «ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2014. գործարարների առջև կանգնած մարտահրավերները և դրանց տեխնոլոգիական լուծումները» թեմայով։ Մամուլի ասուլիսին կմասնակցեն. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

12:00-ին

«Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում

Տեղի կունենա մամուլի ասուլիս Երեւանի տաքսիների վարորդների մասնակցությամբ: Բանախոսներ. «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյան, վարորդներ տարբեր տաքսի ծառայություններից: Թեման` «Նոր զարգացումներ են տեղի ունեցել` կապված տաքսու վարորդների բարձրացրած խնդիրների հետ»: Ասուլիսի ընթացքում վարորդները կպարզաբանեն ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպումների արդյունքները,կտեղեկացնեն իրենց հետագա անելիքների մասին:

12:00-ին

«Ելակետ» մամուլի ակումբում

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի մարզիչներ Գևորգ Սարգսյանը և Վահան Միքայելյանը կանդրադառնան վերջերս Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած կարատեի միջազգային ասոցիացիայի աշխարհի (IKA-ի) 17-րդ գավաթի խաղարկությանը, որտեղ Հայաստանը ձեռք է բերել երեք ոսկե մեդալ:

13:00-ին

«Ֆորում» մամուլի ակումբում /Արշակունյաց 2/

Տուրիզմի տարեշրջանի բացման մասին կխոսեն տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ Մարինա Կրպեյանը եւ Գարի Շահինյանը:

13:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբում

Հյուրն է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Թեմա` «Ամառ, փողոցային առևտուր: Ինչպիսի՞ն պիտի լինի սանիտարական վիճակը և որքանո՞վ են պահպանվում հիգիենայի կանոնները»:

13:00-ին

Հանրապետության հրապարակում «/Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում/

Մայիսի 24-ին Հանրապետության հրապարակից մեկնարկել է հեծանվաարշավ` կազմակերպված «Հուսով լի Հայաստաի համար» հեծանվախմբի, Հայաստանի հեծանվաարշավախմբի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժանմունքին աջակցող հանձնաժողովի կողմից: Հեծավաարշավը կավարտվի Հանրապետության հրապարակում մայիսի 30-ին ժամը 13.00-ին: Հեծավաարշավի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել գիտության խնդիրներին և աջակցել Երևանի Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տիեզերական ճառագայթների բաժանմունքին:

18:30-ին

«Զվարթնոց» օդանավակայանում (1-ին հարկ, ժամանման սրահ, բիզնես կենտրոնի հարեւանությամբ):

Կկայանա Air France ավիաընկերության 80-ամյա հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսին կհաջորդի «Աստղերը երկնքի և երկրի միջև. հպանցիկ հայացքներ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված ավիաընկերության պատմությանն ու նրա աշխարհահռչակ ուղևորներին (Բրիջիտ Բարդո, Ֆրենկ Սինատրա, Մարլեն Դիտրիխ, Ալֆրեդ Հիչկոկ, Ֆեդերիկո Ֆելլինի, Իվ Սեն-Լորան, Ալեն Դելոն, Շոն Քոնների, Գալինա Ուլանովա, Շառլ Ազնավուր): Հյուրերին կներկայացվի Air France-ի համազգեստների յուրահատուկ հավաքածուն, որը ներառում է տարբեր տարիների մոդելներ՝ ստեղծված այնպիսի հանրաճանաչ նորաձևության տների կողմից, ինչպիսիք են «Քրիստիան Դիորը», «Նինա Ռիչչին», «Քրիստիան Լակրուան» և այլն: Այս հավաքածուն Հայաստան է ժամանել ընդամենը մեկ օրով և կցուցադրվի մոդելների դեֆիլեի ընթացքում:

20:00-ին

«Համազգային» թատրոնում

«Համազգային» թատրոնը հանդես կգա նոր նախագծով` հանդիսատեսի դատին կհանձնվի Վ.Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը: Ներկայացման ռեժիսորն է Վիգեն Չալդրանյանը, ով նաև բեմազգեստների հեղինակն ու բեմանկարիչն է: Համլետի դերում հանդես կգա Վարդան Մկրտչյանը: Ներկայացման համար հատուկ նկարահանումներ են կատարվել Շեքսպիրի հայրենի քաղաքում` Ստրադֆորդում, Մեծ Բրիտանիա: Թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի մահվանից հետո «Համլետ»-ը թատրոնի առաջին պրեմիերան է և նվիրվում է Վարպետի հիշատակին: Նախագիծը միաժամանակ ազդարարում է թատրոնի շենքի կառուցման համար նախատեսվող դրամահավաքի սկիզբը: Նախագիծն իրականացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ:

Հայերեն English Русский

Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան